ԼՂ բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ. Փաշինյան

ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրադրությանը:

«Իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Հումանիտար ճգնաժամը շարունակվում է: Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂ գործընկերների հետ: Այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել, այնուամենայնիվ, որ իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան, դա ԼՂ մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք  ինչ-որ առումով կիսում ենք»,-ասաց վարչապետը:

Իսկ թե ինչ է նկատի առնվում՝ ասելով, որ դրական զարգացումների հույսեր կան, վարչապետն ասաց. «ԼՂ բնակավայրերի բնակիչները՝ մեր հայրենակիցները, կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ»:

Փաշինյանը հավելեց՝ իրավիճակը դինամիկ ու փոփոխական է, այս պահին ունեցած տեղեկատվությունը կարող է կես ժամից փոխվել:

ajax-loader