Tag Archives: Փաշինյան

25 հազարից ավելի ընտանիք բնակարան է ձեռք բերել նորակառույց շենքերում. Փաշինյան

Հիփոթեքային վարկի գծով շահառուների թիվը 2022-ին կազմել է 29 197 անձ, որը 2018-ի ցուցանիշը գերազանցել է 25 176 անձով կամ 626 տոկոսով: «Սա նշանակում է, որ 25 հազարից ավելի ընտանիք բնակարան է ձեռք բերել նորակառույց շենքում: Այս պահին Հայաստանում շինարարության ամենատարբեր փուլերում է գտնվում 55 հազար բնակարան: մեկը նախագծման փուլում է, մեկը կառուցման, մյուսը հարդարման աշխատանքների փուլում է: Սա շատ ...

Կարդալ ավելին »

Լաչինի միջանցքի արգելափակման հարցով ՌԴ գործընկերների հետ քննարկման արդյունքը գոհացուցիչ չէ․ Փաշինյան

Մոսկվայում նախորդ շաբաթ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ քննարկման թեմաներից մեկը եղել է ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակն ու Լաչինի միջանցքի ապօրինի փակումը, հայկական կողմը թեման քննարկել է նաև ՌԴ-ի գործընկերների հետ, քննարկման արդյունքները գոհացնող չեն: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ։ ...

Կարդալ ավելին »

Պարտքը ծախսում ենք միայն կապիտալ նպատակներով, թոշակ, աշխատավարձ բարձրացնելու համար չենք վերցնում. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը պարտքը ծախսում է միայն կապիտալ նպատակներով, աշխատավարձ, թոշակ բարձրացնելու համար պարտք չի վերցնում: Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում: «Մենք պարտքի կառավարման ռազմավարություն ունենք: Կառավարության ծրագրով նաև արձանագրել ենք, որ մինչև 2026թ պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոսից ցածր լինելու դեպքում մենք ...

Կարդալ ավելին »

Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ ԼՂ-ն. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում: «86.6 հազար քառ. կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության և իրավունքների, անվտանգության ...

Կարդալ ավելին »

Հնարավոր խաղաղության պայմանագրի երաշխավորի առումով փոփոխություն կա. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի թեմայով բանակցություններում ըմբռնման որոշակի փոփոխություն կա: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ուրախությամբ ընդգծեմ, որ այդ թեմայով էլ, կարծես թե, ըմբռնման որոշակի փոփոխություն կա»,- ասաց Փաշինյանը: Ընդ որում, բանակցային գործընթացի ընթացքում երաշխավորի ֆունկցիան նկարագրող այլ տերմիններ ևս առաջարկվել են: Վարչապետն ընդգծեց, որ երաշխավոր լինելն այսպիսի բարդ տարածաշրջանում, նախ ...

Կարդալ ավելին »

Սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումն ավելի հրատապ է դառնում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի կողմից էսկալացիոն շարունակվող քաղաքականության ու Բրյուսելում մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին ավելի հրատապ է համարում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը: Փաշինյանն այդ մասին ընդգծեց կառավարության նիստում իր ելույթում: «Ի հեճուկս բանակցություններում որոշակի առաջընթացի՝ Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին: Նախորդ օրերին մեր սահմաններին հնչել են կրակոցներ, ունենք զոհեր: Գլուխ խոնարհելով մեր ընկած եղբայրների ...

Կարդալ ավելին »

Պատժամիջոցները մեր կարմիր գիծն են․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Երեևանը չի օգնում Մոսկվային շրջանցել արմևտյան պատժամիջոցները: Նա ասել, որ Ուկրաինայի իրադարձություններից հետո բեռնափոխադրումների լոգիստիկ շղթաները խաթարվել են կամ չեն գործում։ «Օրինակ ՝ խմիչքները, որոնք պատժամիջոցների ենթակա չեն, մինչեւ 2022 թվականի փետրվարը ՌԴ գնում էին Լեհաստանով ու Բելառուսով, հիմա գնում են Հայաստանով։ Խոսքը միայն երթուղիների փոփոխության մասին չէ, եվրոպական փոխադրողների մեծ մասը հրաժարվում ...

Կարդալ ավելին »

Դժվար է հիշել մի համատեղ փաստաթուղթ, որն Ադրբեջանը չի խախտել․ Փաշինյան

Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ իր վերջին գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված հիմնարար պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2022թ հոկտեմբերի 6-ին Պրահայում և նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում: Կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս փաստաթղթերում ընդգծվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա: Հարցը, որը ծագում է ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը Պուտինի հրավերով Մոսկվայում կմասնակցի Մեծ Հայրենականին նվիրված միջոցառումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մայիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:  Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: 

Կարդալ ավելին »

Financial Times․ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին։ Գործընթացից քաջատեղյակ երեք պաշտոնյա տեղեկացրել են, որ հանդիպումը հյուրընկալելու է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Անանուն աղբյուրները Financial Times-ին հայտնել են նաև, որ նախապատրաստվում է ևս մեկ հանդիպում հունիսի 1-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում՝ Փաշինյանի, Միշելի և ...

Կարդալ ավելին »
ajax-loader