Tag Archives: վարչապետ

Չկա այնպիսի անկլավ, որը ճանապարհային անլուծելի խնդիր կառաջացնի. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ չկա այնպիսի անկլավ, որը երկրի համար կարող է  ճանապարհային անլուծելի խնդիր առաջացնել: Փաշինյանն այd մասին ասել է Մոլդովայում հայ համայնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով հարցին, թե 1975 թ-ի քարտեզով Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե Ադրբեջանինը: «Քաղաքական մակարդակով՝ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այնտեղ եղել է «Քյարքի»: Մենք ասում ենք, որ պետք է իրավական ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն: Ինչպես հայտնում է կառավարությունը, վարչապետը Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:  

Կարդալ ավելին »

2023 թվականի ապրիլ ամսվա շահութահարկը նախորդ տարվա համեմատ ավելի է 63,1 տոկոսով․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2023 թվականի ապրիլին վճարված շահութահարկի տվյալները։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ վարչապետը նշեց, որ 2023 թվականի ապրիլին, որը 2022 թվականի շահութահարկի ավարտական փուլն է, վճարվել է 160,5 միլիարդ դրամ շահութահարկ, որը պատմական ռեկորդ է։ «2022 թվականի ապրիլ ամսվա ընթացքում հարկ վճարողները վճարել են 98,4 միլիարդ ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահին և վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վրաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական վրացի ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Ժողովրդավարական արժեքների վրա ...

Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքը՝ վարչապետի մասնակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Ներդրումային ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամի օժանդակությամբ, հայտնել են կառավարությունից: Տեխնոլոգիական կենտրոնն ունենալու է 158 000 քմ. ընդհանուր տարածք, առաջարկելու է 3 000 աշխատատեղ, բաղկացած է լինելու 22 հարկից եւ ներառելու է 34000 քմ գրասենյակային տարածքներ: Կենտրոնը կներառի նաեւ գիտակրթական կենտրոն, ցուցահանդեսների սրահ, ...

Կարդալ ավելին »

86 հազար 600 հարյուր քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները. ՀՀ վարչապետ

«Այո, 86 հազար 600 հարյուր քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները, որովհետև 29 հազար 8 հարյուր քառակուսի կիլոմետրի մեջ մտնում է նաև Արծվաշենը»:  Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այդ 86 հազար 600 հարյուր քառակուսի կիլոմետր տարածքի մեջ ներառվա՞ծ են «ադրբեջանական անկլավները»:  Վարչապետը նկատեց՝ սա քաղաքական դիրքորոշում է, բայց հարցի իրավական մասը ...

Կարդալ ավելին »

Հայաստանի վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի օդանավակայանում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի «Վացլավ Հավել» միջազգային օդանավակայանում։ Oդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Հայաստանում Չեխիայի դեսպան Պետեր Պիրունչիկը։ Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում վարչապետին ուղեկցում է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Այցի ընթացքում Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունենալու երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված ...

Կարդալ ավելին »

Բացի ՌԴ-ից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի. վարչապետ

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իր ելույթում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ապօրինաբար Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուն: Ներկայացնելով հայկական կողմի պատկերացումները իրադրության ընդհանուր կարգավորման վերաբերյալ՝ վարչապետն ասաց. «ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ...

Կարդալ ավելին »

ՀՀ նախկին վարչապետը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և այլ ապօրինությունների համար

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2006 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ, անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ վստահված անձանց միջոցով մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության կառավարմանը՝ օրինականացնելով դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում կառավարության կատարողականի զեկույցն է (ուղիղ)

Հ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Նիստը գումարվել է պատգամավորների նախաձեռնությամբ: Խորհրդարանը կքննարկի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: Երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին ու «Փրկարար ...

Կարդալ ավելին »
ajax-loader