Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: Այդ մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից, նշելով, որ ՀՀ վարչապետն Ալմաթիում փետրվարի 2-ին կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
Կարդալ ավելին »Tag Archives: վարչապետ
ՀՀ վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Կարմեն» ներկայացմանը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերային ներկայացմանը։ Այդ մասին տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից:
Կարդալ ավելին »Պետք է ունենանք Սահմանադրություն, որը ՀՀ-ն ավելի մրցունակ և կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում. վարչապետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, մինչ քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանը կատարել է երկու շեշտադրում: «Առաջինը՝ Արդարադատության նախարարությունը ներգրավված է սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում: Ուզում եմ սահմանազատման գործընթացի ռազմավարական նշանակությունը ընդգծել, որովհետև այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական, և՛ անվտանգային հարցեր: ...
Կարդալ ավելին »Թերի աշխատանքը պետք է ունենա իր հետևանքները․ Մինասյանը՝ վարչապետի մարզային այցերի արդյունքների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերից հետո հայտնաբերված խախտումների մասով քրեական վարույթներ դեռևս հարուցված չեն։ Այսօր՝ հունվարի 8-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետի մարզային այցերից հետո հայտնաբերված խախտումների մասով կա՞ն արդյոք հարուցված քրեական վարույթներ։ «Բոլորս տեսանք վարչապետի այցերի արդյունքում հրաժարականներ և համապատասխան պաշտոնյաների դեմ կիրառված սանկցիաներ այն առումով, որ թերի ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով։ «Շնորհավորում եմ Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետ դառնալու առիթով։ Ակնկալում եմ հայ-լեհական հարաբերությունների հետագա ամրապնդում երկկողմ և բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև սերտ համագործակցություն ԵՄ-ի շրջանակներում՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։ Դեկտեմբերի 12-ին Դոնալդ Տուսկը Լեհաստանի խորհրդարանի կողմից ընտրվել է ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետի աշխատակազմի և Կատարի էմիրի դիվանի ղեկավարները քննարկել են հարաբերությունների օրակարգի հարցեր
Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավար Շեյխ Սաուդ Բին Աբդուլրահման Ալ Թանիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են հայ-կատարական հարաբերությունների օրակարգին, համագործակցությանը, առաջիկայում երկկողմ բարձրաստիճան հնարավոր փոխայցելությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Ըստ աղբյուրի՝ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է տածաշրջանային զարգացումներն ու ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Նշվում է, որ մտքեր ...
Կարդալ ավելին »Վերջին հինգ տարիներին Հայաստանում 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին հինգ տարիներին արձանագրված տնտեսական բարձր ցուցանիշներն էականորեն մեծացրել են Հայաստանի տնտեսության պոտենցիալը։ «Վերջին հինգ տարում Հայաստանում 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել։ Սա ահռելի թիվ է, որն էականորեն մեծացրել է մեր տնտեսության պոտենցիալը, բայց այդ պոտենցիալն իրացնելու համար անհարժեշտ են հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները»,- Ազգային ժողովի ...
Կարդալ ավելին »Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Ֆրանսիայի նախագահի և նրա տիկնոջ անունից տրված պաշտոնական ընթրիքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիժիտ Մակրոնի անունից ի պատիվ «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի» մասնակից պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների տրված պաշտոնական ընթրիքին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Կարդալ ավելին »Հուսանք՝ երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։ Փաշինյանն այդ մասին խոսել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։ «Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների և բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, որը վերաբերվում ...
Կարդալ ավելին »ԱԽ քարտուղարը Հունաստանի վարչապետի խորհրդականի հետ քննարկել է միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մալթայում հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աթհանասիոս Նտոկոսի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը։ ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերը: Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են նաև անվտագության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին:
Կարդալ ավելին »