2022 թվականին վարչապետի աշխատակազմին 11 ծրագիր իրականացնելու համար հատկացվել է 21,7 միլիարդ դրամ, որից 2022 թվականի ընթացքում կատարվել է 10 ծրագիր և ծախսերը կազմել են շուրջ 20,8 միլիարդ դրամ կամ նախատեսվածի 95,7 տոկոսը։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով վարչապետի աշխատակազմի «2022 թվականի ...
Կարդալ ավելին »Tag Archives: Վարչապետ
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է եղել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած համերգին
Երկօրյա աշխատանքային այցով Քիշնև մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ երեկոյան այցելել է «Հանրապետության պալատ», որտեղ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ ներկա է գտնվել դասական երաժշտության համերգին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, հաջորդիվ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի անունից պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է ընդունելություն: Վարչապետը հունիսի 1-ին Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական ...
Կարդալ ավելին »Վարչապետը համոզված է՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը խթան կլինի տնտեսության զարգացմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման թեմաներից մեկը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն էր։ Վարչապետն այդ մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ։ Նա նշեց, որ Մոսկվայում վերահաստատել է նախկինում հայկական կողմի հայտնած դիրքորոշումը, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և իրավազորության ներքո։ ...
Կարդալ ավելին »Վարչապետը պետական պահպանության ծառայության պետի երեք տեղակալներ է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ին կայացրել է Արմեն Հակոբյանին, Գրիգորի Առաքելյանին և Արթուր Գասպարյանին Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալների պաշտոններում նշանակելու որոշումներ։ Որոշումները հրապարակված են ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։ ՀՀ վարչապետը որոշումները կայացրել է՝ ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասով։
Կարդալ ավելին »Վարչապետի մոտ քննարկվել են Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանն ու հետագա աշխատանքներին վերաբերող հարցեր
Վարչապետի մոտ քննարկվել են Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանն ու հետագա աշխատանքներին վերաբերող հարցեր Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական կազմակերպության գործադիր ներկայացուցիչ Ստեֆան Շուտցին: Հանդիպմանը քննարկվել են Ակադեմիական քաղաքի կառուցմանը և այդ գործում համագործակցությանը վերաբերող հարցեր: Պարոն Շուտցը նշել է, որ իր գործընկերների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության ներկայացուցիչների հետ ...
Կարդալ ավելին »