ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հետ համատեղ Երևանում օրերս անցկացվել է միջազգային համաժողով, որը կրել է «Հայաստանում դոպինգի դեմ պայքարի համակարգված մոտեցումը բարելավելու համար ներքին համակարգման բարձրացում՝ լավագույն փորձի ներդրման միջոցով» խորագիրը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Համաժողովի բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Համաշխարհային հակադոպինգային գործակալության տնօրեն Թոմ ...
Կարդալ ավելին »Tag Archives: համաժողով
ՊԵԿ պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների 4-րդ ամենամյա համաժողովին
Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում հարկային մարմինների համագործակցության 4-րդ ամենամյա համաժողովին (The Belt and Road Initiative Tax Administration Cooperation Forum- BRITACOF)։ Միջոցառումը համախմբել է նախաձեռնությանն անդամակցող երեք տասնյակ երկրների հարկային մարմինների պատվիրակներին, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների, գիտական հաստատությունների և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Համաժողովում քննարկվող հիմնական թեմաներն են՝ հարկային ոլորտի ...
Կարդալ ավելին »Երևանում տեղի կունենա «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» համաժողովը
Հոկտեմբերի 10-ին Dvin Music Hall-ի տարածքում տեղի կունենա «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» ներդրումային եւ ֆինանսական համաժողովը։ Համաժողովը համատեղ կազմակերպում են Freedom Broker Armenia-ն եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Այն նպատակ ունի փոխգործակցության հարթակ ստեղծել պետական մարմինների, բիզնեսի ներկայացուցիչների, լրատվամիջոցների եւ լայն հանրության միջեւ։ Համաժողովի հիմնական թեման կլինի Հայաստանում ներդրումային միջավայրի եւ կապիտալի շուկաների զարգացման հեռանկարների քննարկումը։ Լիագումար նիստին կմասնակցեն ՀՀ ...
Կարդալ ավելին »Միացյալ Նահանգներում կանցկացվի ԱՄՆ-Հայաստան գործարար համաժողով
ԱՄՆ-ում 2023 թվականի սեպտեմբերի 25-ից 29-ը նախատեսվում է անցկացնել Հայաստան-ԱՄՆ գործարար համաժողով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել էկոնոմիկայի նախարարությունը։ Համաժողովին հրավիրվում են մասնակցելու գինեգործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում ԱՄՆ գործարար շրջանակներին կներկայացվեն Հայաստանի ներդրումային միջավայրը և գործարար հնարավորությունները։ Համաժողովը կանցկացվի Հայ-ամերիկյան գործարար խորհրդի հետ համատեղ։ Գործարար համաժողովի ընթացքում երկու երկրների գործարար համայնքների ներկայացուցիչներին կնձեռվի ազատ ձևաչափով շփման հնարավորություն: ...
Կարդալ ավելին »Երևանում կկայանա հայ-կորեական տնտեսական գործակցության համաժողով
2023 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանում տեղի կունենա հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողով, որի նպատակն է խթանել և ընդլայնել Հայաստանի և Կորեայի միջև տնտեսական համագործակցությունը։ Այդ մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Համաժողովը կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կորեական առևտրային ներդրումների խթանման գործակալության (КОТRА) հետ համատեղ: Մասնակցությունը գրանցելու (մինչև օգոստոսի 28-ը), ինչպես նաև օրակարգին և կորեական ընկերությունների ցանկին ծանոթանալու համար կարող եք ...
Կարդալ ավելին »Երևանում կանցկացվի Հայ-էմիրաթական գործարար համաժողով
Սեպտեմբերի 18-ին Երևանում կայանալու է Հայ-էմիրաթական գործարար համաժողով: Այն կազմակերպում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը և Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը: Միջոցառման ընթացքում ներկայացվելու են երկու երկրների ներդրումային դաշտերն ու հնարավորությունները, ընկերությունների հաջողված փորձը: Բացի այդ, նախատեսվում են անցկացնել գործարար երկուստեք հանդիպումներ՝ ներդրումների, արտահանման և առևտրի վերաբերյալ:
Կարդալ ավելին »Երևանում կանցկացվի «Գիտության եւ գործարարության օրեր 2023» vը
Դեկտեմբերի 1-2-ը Երեւանում կանցկացվի «Գիտության եւ գործարարության օրեր 2023» միջոցառումը՝ համախմբելով գիտնականների, հետազոտողների, գործարարների եւ ներդրողների Հայաստանից եւ ամբողջ աշխարհից: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ այս համաժողովի միջոցով իրենց նպատակն է կամրջել ակադեմիական գիտելիքն ու գործարար միջավայրի ժամանակակից պահանջները՝ «հզորացնելով արտադրական ներուժը եւ դրանով իսկ խթանել մեր պետության տնտեսական աճը»: «Գիտելիքահենք նախագծերը մնայուն արժեք են պետության համար, եւ ...
Կարդալ ավելին »600 սփյուռքահայ երիտասարդ ավելի քան 50 երկրներից Հայաստանում են` մասնակցելու Ազգային երիտասարդական համաժողովին
Ավելի քան 50 երկրներից 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ՝ համայնքային, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակներից, «Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» կարգախոսի ներքո Հայաստանում են. մեկնարկել է առաջին անգամ անցկացվող Ազգային երիտասարդական համաժողովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից և կտևի մինչև օգոստոսի 3-ը ներառյալ: Համաժողովին հրավիրված են նաև 100 բանախոսներ 15-ից ավելի երկրներից: Սփյուռքի ...
Կարդալ ավելին »WCIT․ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2024-ին կանցկացվի Երևանում
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) 2024 թվականին կհյուրընկալվի ՀՀ մայրաքաղաք Երևանում: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT-ն, 2024 թվականին կհյուրընկալվի մայրաքաղաք Երևանում»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Նա հիշեցրել է, որ համաշխարհային այս մեծ իրադարձությունը Երևանը հյուրընկալել է նաև 2019 թվականին:
Կարդալ ավելին »Հայաստանում կանցկացվի Խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված տարածաշրջանային համաժողով
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման, խնամատարության ինստիտուտի զարգացման նպատակով ԱՍՀ նախարարության և Բրիտանիայի «Երեխաների խնամք» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը նախկինում ստեղծված սերտ համագործակցության արդյունքն է. տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից։ 2023 թվականի հունվարին նախարար Մկրտչյանի հրավերով խնամատարության մասին պատմող «Շանհայի երեխաները» ֆիլմի ցուցադրման շրջանակում ...
Կարդալ ավելին »