Tag Archives: պետական

2023 թ․-ին երեխա ունեցող շուրջ 1652 ընտանիք օգտվել է բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից

2023 թվականի ընթացքում շուրջ 1652 շահառու ստացել է աջակցություն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1 մլրդ 225 մլն դրամ։ Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հիշեցնենք, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու ...

Կարդալ ավելին »

Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալը կրկին կալանավորվել է

Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մայիսի 5-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի բողոքը՝ մեղադրյալ (ամբաստանյալ), Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալ Վ.Ա.-ի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով (վարույթով) 2017 թվականի նոյեմբերի 3-ին Վ.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը և հայտարարվել էր ...

Կարդալ ավելին »

Վարչապետը պետական պահպանության ծառայության պետի երեք տեղակալներ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ին կայացրել է Արմեն Հակոբյանին, Գրիգորի Առաքելյանին և Արթուր Գասպարյանին Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալների պաշտոններում նշանակելու որոշումներ։ Որոշումները հրապարակված են ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։ ՀՀ վարչապետը որոշումները կայացրել է՝ ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասով։

Կարդալ ավելին »

53-ից ավելի անձ անցնում է պետական դավաճանության գործերով. Փաշինյան

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ավելի քան 53 անձ, այդ թվում՝բարձրաստիճան սպաներ, անցնում են պետական դավաճանության քրեական գործերով: Վարչապետն այս մասին ասաց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։ Անդրադառնալով պատգամավորի՝ «5-րդ շարասյան» վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը հայտարարեց. «Այս պահի դրությամբ ավելի քան 53 ...

Կարդալ ավելին »

Վարչապետը պետական կառույցներին հանձնարարեց դադարեցնել տարբեր բարեգործություններ ընդունելու պրակտիկան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառույցներին հանձնարարեց դադարեցնել տարբեր բարեգործություններ ընդունելու պրակտիկան։ Փաշինյանն այս հանձնարականը տվեց Կառավարության հերթական նիստի ժամանակ։ «Մեզ պետք է դադարեցնել այն պրակտիկան, երբ պետական հիմնարկները դառնում են ավանդական բարեգործության օբյեկտ։ Օրինակ՝ 4 հատ աթոռ, հեռուստացույց և այլն, և այլն։ Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի է և աթոռ, և հեռուստացույց գնել։ Բայց մյուս կողմից կան անհատներ և ...

Կարդալ ավելին »

Հայաստանի պետական շահերի պաշտպանության հայցերով վերականգնվել է 11 միլիոն 106 հազար դրամի վնաս

Նախորդ տարվա ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 212 ուսումնասիրություն, հայտնաբերվել է 428 իրավախախտում։ Այդ մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը՝ հրապարակելով 2022 թվականի գործունեության մասին հաղորդում։  Դատախազության ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, մասնավորեցման, սոցիալական ապահովության բնապահպանության, ընդերքօգտագործման, առողջապահության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտները: «Պետությանը պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, ինչպես նաև պետական ...

Կարդալ ավելին »

ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ-ին կփոխարինեն սահմանապահ զորքերը․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ըթնացքում հայտարարեց՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ժամանակավոր ճանապարհի հատվածում ՊՆ ստորաբաժանումներին կփոարինեն ՀՀ սահմանապահ զորքերը։ Ըստ նրա՝ այդպիսի առաջարկ է արվել նաև ադրբեջանական կողմին։ «Լաչինի միջանցքի հետ կապված հաջորդ զարգացումը կապված է երթուղու փոփոխության հետ։ 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև կայացրած որոշման արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի ...

Կարդալ ավելին »

Պետական բյուջեի 10 տոկոսն ապահովել է հանքարդյունաբերությունը․ Ջհանյան

Հայաստանում նախորդ տարի հանքարդյունաբերությունը մոտ 200 մլրդ դրամի չափով եկամուտներ է ապահովել պետբյուջե, այսինքն՝ պետական բյուջեի 2 տրիլիոնից ավելի եկամուտների 10 տոկոսն ապահովել է հանքարդյունաբերությունը:  2023-ի համար, սակայն, այդպիսի աննախադեպ մուտքեր չեն սպասվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը: «2022 թվականն աննախադեպ է ...

Կարդալ ավելին »
ajax-loader