Tag Archives: էլեկտրոնային

Մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը լինելու է էլեկտրոնային դեղատոմսով

Առողջապահական էլեկտրոնային համակարգում առաջիկայում սպասվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը լինելու է էլեկտրոնային դեղատոմսով: Այդ մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն՝ ընդգծելով, որ նախարարության մեկնարկած նոր նախաձեռնության շնորհիվ  առողջապահության առաջնային օղակում կիրականցվեն մի շարք բարեփոխումներ, որոնց մեջ մեծ դեր ունի հատկապես էլեկտրոնային առողջապահության զարգացումը: «2024 թվականին առաջին քայլով ամբողջովին կանցնենք էլեկտրոնային դեղատոմսերի,  որը փուլային ...

Կարդալ ավելին »

Հայաստանն առողջապահության ոլորտում ամբողջովին անցնում է էլեկտրոնային ուղեգրման համակարգի

Հայաստանն ամբողջովին անցնում է էլեկտրոնային ուղեգրման համակարգի:  Կառավարության հերթական նիստում նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը նախ նշեց, որ պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի 17 միջոցառումների փոխհատուցումը կիրականացվի պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով՝ 6 ամիս ժամկետով: Ավանեսյանը հիշեցրեց, որ այսօր արդեն օֆերտային սկզբունքով բաշխվում է 27 միջոցառմամբ հատկացված գումարի 44 տոկոսը, որը կազմում է մոտ 52 միլիարդ դրամ: «Նշված փոփոխության արդյունքում, բացի ...

Կարդալ ավելին »

Ավտոմեքենաների նոր համարանիշերը կվաճառվեն էլեկտրոնային աճուրդով․ վարչապետ

Հայաստանում ավտոմեքենաների նոր համարանիշերը կվաճառվեն էլեկտրոնային աճուրդով։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Առաջիկայում նաև երթևեկության հետ կապված մի կարևոր նորամուծություն ենք սպասում, որ նոր համարանիշերը պետք է էլեկտրոնային աճուրդով վաճառվեն։ Կարծում եմ, որ ընդհանրապես և՛ նոր, և՛ հին, և՛ զրոներով, և՛ առանց զրոների համարանիշերը այդպես պետք է վաճառվեն։ Այսինքն՝ հարթակը թող սկսի աշխատել, և կարծում եմ, ...

Կարդալ ավելին »

էլեկտրոնային տոմսային համակարգ. Հայաստանի թանգարաններում նորություններ են սպասվում

Հայաստանում թանգարանային ոլորտը համակարգելու, թանգարանների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ոլորտում բազմաթիվ փոփոխություններ կիրականացվեն: Նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ասաց՝ պետական քաղաքականության նպատակն է թանգարանների կառավարման արդյունավետության բարձրացումը և թանգարանային տարածքների արդիականացումը, ազգային ֆոնդի առավելագույն հանրահռչակումը, ինչի ուղղությամբ հետաքրքիր և կարևոր քայլեր են անելու: «Առաջին անգամ Հայաստանում կունենանք թանգարանների ոլորտը համակարգող օրենսդրություն: Այս պահին այն ՀՀ ...

Կարդալ ավելին »

Կկանոնակարգվի օնլայն տաքսիների գործունեությունը. կսահմանվի էլեկտրոնային անդորրագրի պահանջ

Հայաստանում կկանոնակարգվի օնլայն տաքսի ծառայությունների գործունեությունը, կսահմանվի պետական տուրք նաև էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Տարածքային  կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Փոխնախարարը նախ ներկայացրեց, որ ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրական ...

Կարդալ ավելին »

Մաքսային կարգավորման ոլորտում կստեղծվի էլեկտրոնային առևտրի օպերատոր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել էլեկտրոնային առևտրի օպերատորների հիմնադրման մասին ԵԱՏՄ արձանագրության նախագծին: Էլեկտրոնային առևտրի օպերատորը պետք է ապահովի ֆիզիկական անձանց կողմից ինտերնետ հարթակից ձեռք բերված ապրանքների գործառնությունների լոգիստիկան, ինչպես նաեւ փոխգործակցի ինտերնետ հարթակների եւ մաքսային մարմինների հետ: Սահմանվում են էլեկտրոնային առեւտրի օպերատորի իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվության շրջանակը, ամրագրվում են էլեկտրոնային առեւտրի ռեեստրում ընդգրկվելու պայմանները եւ այդ ռեեստրից հեռացվելու հիմքերը, ...

Կարդալ ավելին »

Հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է դուրս գրել միայն նոր՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգով

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թ․հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է լինելու դուրս գրել միայն նոր՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգով։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Համակարգ հնարավոր է մուտք գործել ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային  համակարգի  (file-online.taxservice.am) միջոցով։ Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ նախկին՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) համակարգի ...

Կարդալ ավելին »

Հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայությունները կսպասարկեն էլեկտրոնային հերթագրման համակարգով

Անձնագրային ծառայություններում հերթերը կարգավորելու համար ներդրված էլեկտրոնային հերթագրման համակարգը տալիս է իր արդյունքը։ Քաղաքացիները հերթագրվում են  https://migration.e-gov.am/ էլեկտրոնային հարթակում, մոտենում անձնագրային ծառայություն ու կարճ ժամանակում սպասարկվում։  «Արմենպրես»–ի հետ զրույցում ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ համակարգի ներդրման առաջին իսկ օրերից անձնագրային ծառայություններում մեծաթիվ հերթեր չկային։ «Դեռ նախորդ տարվա ավարտին, երբ ինստիտուցիոնալ փոփոխություններ տեղի չէին ունեցել, Ոստիկանության անձնագրերի ...

Կարդալ ավելին »

Թույլատվական փաստաթղթերի ստացում՝ էլեկտրոնային հարթակում (տեսանյութ)

Համակարգում ներկայացված է ավելի քան 30 թույլատվական փաստաթուղթ։ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում 2021 թվականի հոկտեմբերից Պետական եկամուտների կոմիտեի գործարկած «Թույլատվական փաստաթղթեր» համակարգին աստիճանաբար միացել են թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 13 պետական մարմին և կազմակերպություն: Համակարգում արդեն իսկ ներկայացված է ավելի քան 30 թույլատվական փաստաթուղթ։ Արտաքին տնտեսական գործունեության մասնակցները բացառապես առցանց են դիմում և ստանում արտահանման, ներմուծման, ...

Կարդալ ավելին »

Մայիսի 22-ից Կադաստրի կոմիտեն փաստաթղթերի մուտքագրումը կիրականացնի բացառապես էլեկտրոնային եղանակով

Սույն թվականի մայիսի 22-ից ուժի մեջ է մտնում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքը: Մայիսի 22-ից սկսած տեղական ինքնակառավարման մարմինները և իրավաբանական անձինք անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով դիմումները ներկայացնելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ ֆիզիկական անձանց կողմից Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում ընդունվելու են միայն այն դիմումի տեսակները, ...

Կարդալ ավելին »
ajax-loader