Օգոստոսի 31-ին տեղի է ունեցել Հայաստանի կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2022-2023 ծրագրի փակման և հավաստագրերի հանձնման արարողությանը: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ, ծրագրի 2-րդ շրջափուլի մասնակից Սիսիան Պօղոսեանը, այլ պաշտոնատար անձինք: Ողջունելով ներկաներին՝ Գլխավոր հանձնակատարը խոսել է ծրագրի նպատակների և ...
Կարդալ ավելին »Tag Archives: մասնագետ
Հանրապետությունում 5-րդ կարգի հրդեհավտանգ վիճակ է. մասնագետները զգուշացնում են
Հայաստանում բնածին և մարդածին հրդեհները մեծ վնաս են հասցնում կենսաբազմազանությանը․ դրանց հետևանքով վերանում են որոշ կենդանիներ, էկոհամակարգերն են խախտվում, ջրային ռեսուրսներն են աղտոտվում և այլն։ Հրավիրած ասուլիսում այդ մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Խոսելով խոզանների և գյուղատնտեսական հանդակներում բուսածածկույթի այրման բացասական հետևանքների մասին՝ նա ընդգծեց, որ հրդեհները շրջակա միջավայրի, ինչպես նաև ...
Կարդալ ավելին »«Չաարատ Կապան»-ն աշխատանքի է հրավիրում մասնագետների
«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում Հարստացուցիչ Ֆաբրիկայի ջարդողի։ Այդ մասին հայտարարությունը տեղադրված է ընկերության ֆեյսբուքյան էջում։ «Պարտադիր պահանջներն են՝ Հանքաքարի տեխնոլոգիական բնութագրի իմացություն: Շահագործվող սարքավորումների տեխսպասարկման և անսարքությունների հայտնաբերման ու դրանց վերացման հմտություն: Ցանկացողները կարող են մինչև սույն թվականի օգոստոսի 4-ը ուղարկել ռեզյումե chaarat.am էլեկտրոնային կայք էջին կամ HR@chaarat.am էլ.փոստի հասցեին»,- նշված է գրառման մեջ:
Կարդալ ավելին »Դպրոցներում ներառվել են տեղեկատվական համակարգերի մասնագետի և հոգեբանի հաստիքները․ ԿԳՄՍ նախարար
Դպրոցների հաստիքացուցակն ամբողջությամբ կարգավորվել է, որոշ պաշտոններ հանվել են, ավելացել են նորերը։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային և Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Դպրոցների հաստիքացուցակն ամբողջությամբ կարգավորվել է։ Որոշ պաշտոններ դուրս են եկել և ավելացել են նոր հաստիքներ։ Օրինակ՝ էլեկտրոնային դասավանդման և տեղեկատվական համակարգերի մասնագետի ...
Կարդալ ավելին »Բազմաբնակարան շենքի կառավարիչները պետք է լինեն մասնագետներ․ սպասվող փոփոխություններ
Հայաստանում բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց համար գիտելիքի, փորձառության և նման այլ հարցերի հետ կապված որևէ պահանջ օրենսդրորեն սահմանված չէ։ Մինչդեռ իրավական, տեխնիկական, վարչարարական և ֆինանսական գիտելիքների բացակայության դեպքում անհնար է ապահովել արդյունավետ կառավարում։ Դա էլ իր հերթին հանգեցնում է շենքերի տեխնիկական վիճակի վատթարացմանը: Քաղաքաշինական ոլորտը համակարգող մարմինը որպես լուծում առաջարկում է բազմաբնակարան շենքի կառավարումը դիտարկել որպես մասնագիտացված ...
Կարդալ ավելին »Ծխողների մոտ քաղցկեղի հավանականությունը մի քանի անգամ մեծանում է. մասնագետ
Մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին՝ հանրության ուշադրությունը ծխախոտի մահացու հետևանքների վրա հրավիրելու համար: Ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների համաձայն` 16 տարեկանից բարձր բնակչության 27-ից ավելի տոկոսը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են՝ 51.5 տոկոս, կանանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է 1.8 տոկոս։ Մասնագետները պնդում են, ...
Կարդալ ավելին »ԲՏԱ-ն մասնագետների պատրաստման դասընթացի մրցույթ է հայտարարել․ բյուջեն՝ 280 մլն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է 2023-ի դասընթացի իրականացման դրամաշնորհային մրցույթ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ իրականացնել շուկայում առկա մասնագետների պահանջարկի հիման վրա: Ծրագրի ավարտից հետո դասընթացների մասնակիցներին առաջարկվելու է նվազագույնը վեցամսյա աշխատանքային պայմանագիր բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններում: Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի պահանջներին համապատասխանող իրավաբանական անձի կարգավիճակ ...
Կարդալ ավելին »