ԲՏԱ-ն մասնագետների պատրաստման դասընթացի մրցույթ է հայտարարել․ բյուջեն՝ 280 մլն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է 2023-ի դասընթացի իրականացման դրամաշնորհային մրցույթ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ իրականացնել շուկայում առկա մասնագետների պահանջարկի հիման վրա:

Ծրագրի ավարտից հետո դասընթացների մասնակիցներին առաջարկվելու է նվազագույնը վեցամսյա աշխատանքային պայմանագիր բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններում:

Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի պահանջներին համապատասխանող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ՀՀ ոլորտային ուսումնական հաստատությունները, կենտրոնները, տեխնոպարկերը և այն կազմապերպությունները, որոնք իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող կրթական գործունեություն:

Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 280,000,000 (երկու հարյուր ութսուն միլիոն) ՀՀ դրամ:

Հայտերն ընդունվում են մինչև 13.06.2023թ.՝ ժամը 10:00:

Մրցույթի մանրամասները ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:

ajax-loader