Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ են ներկայացրել թանգարանից 7 ստեղծագործությունների անհետացման առնչությամբ։ Նախ Քոչարը պատմեց, որ հայրն ամբողջ ունեցվածքը ժառանգել է տիկնոջը՝ Մանիկ Մկրտչյանին, որն էլ ստեղծել է թանգարանը, թանգարանի ստեղծմանը կողմ են եղել երկու եղբայրներն էլ սակայն զբաղվել թանգարանի գործերով չեն կարողացել, քանի որ այլ ոլորտում են աշխատել, մոր ...
Կարդալ ավելին »Tag Archives: Մոսկվա
Մոսկվայում ժամկետային զինծառայողներին այժմ արգելվում է լքել երկիրը
Մոսկվայի զինկոմիսարիատները SMS ծանուցումներ են ուղարկում զորակոչիկներին՝ չներկայանալու դեպքում սահմանափակումների մասին, գրում է The Moscow Times-ը։ Սահմանափակումների թվում են Ռուսաստանից դուրս գալու արգելքը, ինչպես նաև անշարժ գույքի կառավարման, ինքնազբաղվածության և անհատ ձեռնարկատերերի գրանցման, արտասահմանյան անձնագիր ստանալու, վարկեր վերցնելու և տրանսպորտային միջոցների գրանցման արգելքը։ Ծանուցումները ստացածներին սպառնում են քրեական պատասխանատվությամբ և խնդրում շտապ ներկայանալ հավաքակայան։ Ծանուցումների մասին տեղեկությունները հայտնվել են Z-ալիքներում։ ...
Կարդալ ավելին »Ցուցահանդես Մոսկվայում՝ «Հայաստանը քաղաքակրթության օրրան» խորագրով
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնում կայացել է «Հայաստանը քաղաքակրթության օրրան» խորագրով ցուցահանդես, որտեղ Մարտիրոս Սարյանի, Գեւորգ Բաշինջաղյանի, Մինաս Ավետիսյանի կտավների կողքին ներկայացված էին նաեւ մոսկվայաբնակ ժամանակակից հայ նկարիչների աշխատանքներ: Bացման խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գաբբեն նշել է, որ հին ու հարուստ պատմություն ունեցող Հայաստանը մարդկությանը միշտ հիացրել ու շարունակում է հիացնել քաղաքակրթական ահռելի ժառանգությամբ: ...
Կարդալ ավելին »Մոսկվան պատրաստ է մասնակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Պուտին
Ռուսաստանը ուրախ կլինի, եթե կարողանա օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և երկրների միջև սահմանի սահմանազատմանը։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ նեղ ձևաչափով բանակցությունների սկզբում։ «Եթե մենք կարողանանք ինչ-որ բան անել, որպեսզի հասնենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման, գործը հասցնենք սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը, ինչպես բազմիցս խոսել ենք ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն տեղափոխել է Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովը Օրբանի՝ Մոսկվա և Պեկին այցերի պատճառով
Եվրամիությունը Հունգարիային զրկել է ԵՄ արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովը հյուրընկալողի դերից և Բուդապեշտի փոխարեն նիստը տեղափոխել է Բրյուսել։ Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նման քայլի պատճառ են դարձել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցերը Ռուսաստան և Չինաստան, որտեղ նա, առանց ԵՄ-ի արտոնման, քննարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը։ «Մենք պետք է ...
Կարդալ ավելին »Մոսկվայի մարզի Ֆրյազինո քաղաքում հրդեհը 8 մարդու կյանք է խլել
Հրշեջներն ամբողջությամբ մարել են հրդեհը, որը բռնկվել էր Ֆրյազինոյի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող վարչական շենքում հունիսի 24-ին: Այդ մասին հունիսի 25-ին հաղորդել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Հունիսի 24-ին Ֆրյազինոյի արդյունաբերական գոտու 8-հարկանի շենքերից մեկում բռնկված հրդեհն ընդգրկել էր շենքի հինգերորդից մինչև ութերորդ հարկերը։ Հրդեհի մակերեսը կազմել է 5000 քառ. մետր։ Զոհերի մասին տվյալները տարբերվում են։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները ...
Կարդալ ավելին »Մոսկվայի «Օստանկինո»-ում կայացել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի համերգը
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի «Օստանկինո» համերգասրահում կայացել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի համերգը՝ Մոսկվայում գործող հայ ավանդական «Նժդեհ» ու «Կայծ» պարախմբերի մասնակցությամբ։ Համերգի ընթացքում հնչել են նաեւ Պարույր Սեւակի և Համո Սահյանի պոեզիայից պատառիկներ՝ նվիրված մեծանուն գրողների 100 և 110-ամյակներին։ Փոխանցելով ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի ողջույնի խոսքը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն ազգային ...
Կարդալ ավելին »Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղի է ունեցել Երևանի ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի ցուցահանդեսի բացման արարողությունը
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղի է ունեցել «Մոսկվա-Երևան-Մոսկվա. Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Արամ Աբրահամյանի հավաքածու)՝ Երևանում» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը, որը նվիրված էր Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40 և թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակներին, բացման խոսքով հանդես է եկել պատմաբան-արվեստաբան, գիտությունների դոկտոր, Տրետյակովյան պետական թանգարանի փոխտնօրեն Տատյանա Կարպովան։ ...
Կարդալ ավելին »Մայիսի 27-ին BRICS-ը Մոսկվայում կմեկտեղի ավելի քան 350 մասնակցի
BRICS միջազգային ֆինանսատնտեսական ֆորումը մայիսի 27-ին Մոսկվայում կհավաքի ավելի քան 350 մասնակցի, իսկ համաժողովին առցանց կմիանա ևս 120 հազար մարդ՝ աշխարհի 104 երկրից: Մասնակիցների թվում են դեսպաններ, դիվանագետներ և պատվիրակներ, այդ թվում՝ երկրներից, որոնք BRICS-ի անդամ չեն, օրինակ՝ Ալժիր, Բահրեյն, Եգիպտոս, Իրան, Եմեն, Պերու, Թունիս և այլն: Ինչպես հայտնում է IFE Forum BRICS 2024-ի կազմկոմիտեն, միջոցառմանը կընդունվի ասոցիացիայի երկրների նոր ...
Կարդալ ավելին »Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Մոսկվայում տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Այն սկսվել է Կրեմլի Մեծ պալատում: ՌԲԿ պարբերականը հաղորդում է, որ արարողությանը հրավիրված են Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի սենատորներ, կառավարության անդամներ և այլ հյուրեր։ Արարողությանը հրավիրված են նաև այլ պետությունների դեսպաններ. որոշ երկրներ, մասնավորապես՝ Լեհաստանը, Լիտվան, Բելգիան, արդեն հայտարարել են, որ իրենց ներկայացուցիչները չեն գալու երդմնակալությանը։ Ակնկալվում է, որ արարողությանը ...
Կարդալ ավելին »