xr:d:DAFiCNeKKkY:6,j:4047800416,t:23050508

Մայիսի 27-ին BRICS-ը Մոսկվայում կմեկտեղի ավելի քան 350 մասնակցի

BRICS միջազգային ֆինանսատնտեսական ֆորումը մայիսի 27-ին Մոսկվայում կհավաքի ավելի քան 350 մասնակցի, իսկ համաժողովին առցանց կմիանա ևս 120 հազար մարդ՝ աշխարհի 104 երկրից:

Մասնակիցների թվում են դեսպաններ, դիվանագետներ և պատվիրակներ, այդ թվում՝ երկրներից, որոնք BRICS-ի անդամ չեն, օրինակ՝ Ալժիր, Բահրեյն, Եգիպտոս, Իրան, Եմեն, Պերու, Թունիս և այլն:

Ինչպես հայտնում է IFE Forum BRICS 2024-ի կազմկոմիտեն, միջոցառմանը կընդունվի ասոցիացիայի երկրների նոր վճարումների, հաշվարկների վերաբերյալ բանաձև:

«Ֆորումի հիմնական նպատակներն են նպաստել BRICS երկրների նոր շուկաներ ներդաշնակ մուտքին, խթանել փոխադարձ առևտուրն ու ներդրումները, գործարար շրջանակների, կառավարությունների և համայնքների միջև կապերի ամրապնդումը: Կներկայացվի վճարումների, ապրանքային բորսայից և արժեթղթերի ապակենտրոնացված քլիրինգից մինչև Brix Pay մանրածախ վճարային համակարգը՝ անդրսահմանային առևտրային նախագծերի մշակման համար»,– հաղորդում է կազմկոմիտեն:

ajax-loader