2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված կենսաթոշակների, նպաստների և «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարման ենթակա այլ գումարների (տվյալ ամսվա վճարացուցակներում ընդգրկված անձանց) վճարման գործընթացը կմեկնարկի սույն թվականի օգոստոսի 27-ին: Այսդ մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից: «Համապատասխան գումարները կփոխանցվեն քաղաքացիների բանկային հաշիվներին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Tag Archives: կենսաթոշակ
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ԼՂ-ի կուտակային համակարգի մասնակից անձանց հնարավորություն կտրվի Հայաստանի կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխել իրենց կենսաթոշակային խնայողությունները: «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացում ...
Կարդալ ավելին »Սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
2024 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 24,4%-ով կամ 103,2 մլրդ դրամով՝ հասնելով 525.9 մլրդ դրամի ։ Աճը հիմնականում գրանցվել է սոցիալական վճարների, կենսաթոշակների և ոչ ֆինանսական ակտիվների արժեքի ավելացման հաշվին։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտները կազմել են 525 մլրդ դրամ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի փաստացի 483.6 մլրդ դրամի ...
Կարդալ ավելին »Մինչև հունիս դիմելու դեպքում արցախցիների կենսաթոշակը կնշանակվի՝ սկսած 2023-ի հոկտեմբերից
Մինչև 2024 թ․ հունիսի 1-ը դիմելու դեպքում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակը կնշանակվի և գումարը կհաշվարկվի սկսած 2023 թ. հոկտեմբերի 1-ից։ Ինչպես տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից, վերջնաժամկետի երկարացման վերաբերյալ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն, որ կան ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներ, ովքեր առայժմ չեն հասցրել հաշվառվել ՀՀ բնակչության վայրի հասցեով և դիմել կենսաթոշակի նշանակման համար։ Նախկին ...
Կարդալ ավելին »Մեկնարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների վճարումները
Այս շաբաթվա ընթացքում իրականացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 22 հազար 164 անձի կենսաթոշակների նշանակում և վճարում։ Այդ մասին փետրվարի 9-ին կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ կենսաթոշակների վճարումները սկսվել են երեկվանից։ «Իրականացվել է նաև նպաստների նշանակում և վճարում։ Նպաստներ են վճարվել 1131 անձի։ Խոսքը՝ մայրության, երեխայի ...
Կարդալ ավելին »Արցախցիները որ կենսաթոշակներից կարող են օգտվել Հայաստանում
Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն ու նպաստները Հայաստանում նշանակվում եւ վճարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։ Ըստ այդմ, տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, աշխատանքային ստաժի տեւողությունը) նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է, թե ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում որ կենսաթոշակներից եւ ինչպես կարող են օգտվել։ԼՂ-ից բռնի տեղահանված ...
Կարդալ ավելին »Այսօրվանից ընդունվում են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակների նշանակման դիմումները
Այսօրվանից ընդունվում են ԼՂ հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումները. նրանք, ովքեր ԼՂ-ում ստանում էին կենսաթոշակ, այսօրվանից կարող են դիմել ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման համար։ Այդ մասին տեղեկացնում է ԱՍՀ նախարարությունը: Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://online.ssa.am/ հարթակում։ Կենսաթոշակի (այդ թվում՝ աշխատանքային, հաշմանդամության, զինվորական, սոցիալական) նշանակման դիմում ներկայացնելու համար հետևեք ստորև ներկայացվող քայլերի հաջորդականությանը՝ ՔԱՅԼ 1 – նախ անհրաժեշտ է դիմել ՆԳՆ միգրացիայի ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանվածները հոկտեմբեր-դեկտեմբերի կենսաթոշակը կստանան դեկտեմբերին
Հայաստանում նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված թոշակառուները հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների կենսաթոշակը կկարողանան միասին ստանալ դեկտեմբերին: Այդ մասին ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ նիստում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը: Ներկայումս Հայաստանի տարածքում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն ստանալու պետական նպաստներ ...
Կարդալ ավելին »Պրոբացիայի ծառայողները զինվորական կենսաթոշակի իրավունք կստանան. օրինագիծ
Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանության տվեց կառավարության հեղինակած նոր օրենքի նախագծին, որով առաջարկվում է Պրոբացիայի ծառայությունը նախատեսել որպես պետական ծառայության առանձին տեսակ: Պրոբացիայի ծառայության մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը: Բալյանը նշեց, որ Պրոբացիայի ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, հանդիսանում է պատիժ կատարող մարմին և ապահովում ...
Կարդալ ավելին »Կառավարությունը գումար հատկացրեց անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը շարունակելու համար
Կառավարությունը 1 մլրդ 800 մլն դրամ կհատկացնի անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների վճարման գործընթացն ապահովելու համար․ նախագիծը հավանության է արժանացել Կառավարության նիստում։ 2023 թ․ սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ ծրագրից օգտվում է 149927 շահառու․ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի (առանց եկամտային հարկի) միջին ամսական գումարը սեպտեմբեր ամսին կազմել է 3,212 դրամ: 2023 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների ...
Կարդալ ավելին »