Tag Archives: աշխատանք

Ադրբեջանն Արցախում կիրառել է հրաձգային զենք. կրակել են նաև գյուղատնտեսական աշխատանք կատարող տրակտորի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 25-ի ժամը 12:40-ից հունիսի 26-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում Մարտունու, Ասկերանի, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Ինչպես տեղեկանում enq Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հունիսի 25-ի ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Ավդուռ համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման ...

Կարդալ ավելին »

Սոթքի բաց հանքում աշխատանքները դադարեցված են, բայց փակ հատվածում շարունակվում են․ մարզպետ

Սոթքի հանքավայրի բաց հատվածում աշխատանքները դադարեցվել են անվտանգային խնդիրների պատճառով, բայց փակ հանքում շարունակվում են։ Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Ընդհանուր առմամբ՝ մարզի սահմանամերձ շրջաններում կրակոցների ինտեսիվությունը նվազել է։ Ինչ վերաբերվում է Սոթքի հանքավայրին, ապա բաց հատվածում աշխատանքներն անվտանգային խնդիրների պատճառով դադարեցվել են, բայց փակ հանքում շարունակվում են։ Այսինքն՝ Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է»,- ասաց ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանը Նուբարաշենի աղբավայրում շարունակում է ամենօրյա աշխատանքները

Երևանի Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը երկու օր է, ինչ մարվել է, սակայն քաղաքապետարանը որոշել է շարունակել աղբավայրի տարածքում ամենօրյա աշխատանքը։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նրա խոսքով՝ աղբավայրի հրդեհն ամբողջությամբ մարվել է շաբաթ օրը` մայիսի 27–ին, կեսօրից հետո։ Սակայն որոշվել է շարունակել տարածքի մշակման աշխատանքները՝ ամռանը հնարավոր հրդեհներից խուսափելու համար: «Որոշվել ենք աղբավայրում ...

Կարդալ ավելին »

«Սյունիք» օդանավակայանը հրավիրում է աշխատանքի

Կապանի «Սյունիք» օդանավակայանը հայտարարում է թափուր աշխատատեղերի համար աշխատակիցների հավաքագրման մասին։ Պահանջվում են ժամանման սրահի սպասարկման աշխատակից, հավաքարար, ավիացիոն անվտանգության աշխատակիցներ, կապի մասնագետ, էներգետիկայի, ջեռուցման և հովացման համակարգերի մասնագետներ։ Օդանավակայանում տեխնիկական թռիչքներ կկատարի L410 տիպի քաղաքացիական օդանավը։

Կարդալ ավելին »

Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները ատեստավորում չանցնելու դեպքում կզրկվեն աշխատանքից

Միջին մասնագիտական կրթություն ունեցող ավելի քան 1300 ուսուցիչներ կկարողանան դպրոցում աշխատել մինչև օգոստոսի 10–ը, իսկ ատեստավորման գործընթացին չմասնակցելու դեպքում կզրկվեն աշխատանքից: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը: «Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորմանը մասնակցելու և համապատասխան արդյունքներ գրանցելու դեպքում կկարողանան իրենց աշխատանքը շարունակել»,–ասաց նա։ Նրա խոսքով` հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ու խրախուսման ...

Կարդալ ավելին »

Արցախից ՀՀ բուժառուների տեղափոխելու համար աշխատանքներ են տարվում. նախարար

Թե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ, թե միջազգային բոլոր հարթակներում աշխատանքներ են տարվում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու պայմաններում հնարավոր դարձնելու Արցախից Հայաստան ծանր վիճակում գտնվող բուժառուների տեղափոխումը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այս պահին իրականացվում է կոնսիլիումային բժշկական օգնության տրամադրում: Մեր բժիշկները կապի մեջ են, մենք էլ Արցախի առողջապահության նախարարության հետ ինտենսիվ աշխատում ...

Կարդալ ավելին »

Ասֆալտի քանդման և փոսալցման աշխատանքները պետք է տեղի ունենան նույն օրը․ Ավինյան

Ասֆալտի քանդման և փոսալցման աշխատանքները այսուհետ պետք է տեղի ունենան նույն օրը, սա է լինելու պահանջը կապալառու ընկերությունների նկատմամբ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստին այդ մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։ «Ուզում եմ հասկանալ «Գնումների մասին» օրենքը մեր փոխարեն կարողանո՞ւմ է քաղաքականություն որոշել, որովհետև մենք ուզում ենք ասֆալտը տեղում քանդվի և փոսալցվի նույն օրը։ Օրենքում պետք է գրենք, որ ...

Կարդալ ավելին »

Լրացումներ աշխատանքային օրենսգրքում․ կենսաթոշակային տարիքն այլևս պայմանագրի լուծման հիմք չէ

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծն ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքը լրանալու հանգամանքը։ Ըստ փոփոխությունների, գործատուին իրավունք է տրվում կենսաթոշակային տարիքի անձանց հետ կնքել պայմանագիր անորոշ ժամկետով՝ ի տարբերություն գործող կարգավորման, որով սահմանվում է, որ վերջիններիս հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում ...

Կարդալ ավելին »
ajax-loader