Tag Archives: ՔԿ

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը իրականացրել է դրամական միջոցների անօրինական հավաքագրում. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ա.-ն և քրեական աստիճանակարգություն ունեցող Ա.Ա.-ն մասնակցել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ջ.-ի կողմից ղեկավարվող անձանց միավորմանը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: «Մասնավորապես՝ Ա.Ա.-ն մասնակցելով Ա.Ջ.-ի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, վերջինիս հանձնարարությամբ 2023-2024 թվականների ընթացքում իրականացրել է դրամական ...

Կարդալ ավելին »

Սոցցանցերով հափշտակել են շուրջ 810 մլն դրամի ֆինանսական միջոցներ. ՔԿ

Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ 2022 թվականի մարտից 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն: Հանցավոր կազմակերպության կազմում ներգրավվել է առնվազն 144 անդամ, այդ թվում՝ անչափահասներ: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձինք ստեղծել և ...

Կարդալ ավելին »

ՔԿ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետն աշխատանքից ազատման դիմում է գրել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ «Շուրջ 17 տարվա ծառայությունից հետո աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել։ Յուրաքանչյուր առավոտ աշխատանքի (ծառայության) եմ ներկայացել հայրենիքիս անմնացորդ ծառայելու անհագ ցանկությամբ, սակայն որոշել եմ զբաղվել փաստաբանությամբ եւ այսուհետ ...

Կարդալ ավելին »

«Սուրմալուի» հրդեհի և պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021թ. ապրիլի 6-ին տեղի ունեցած հրդեհի և 2022թ. օգոստոսի 14-ի պայթյունի դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:  Քննչական կոմիտեից հայտնում են, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը կազմակերպող ՓԲԸ-ի տնօրեն Ի.Մ-ն և ընկերության առևտրի կազմակերպման գծով փոխտնօրեն Վ.Մ.-ն, «Հրդեհային անվտանգության ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ՔԿ-ների կոչը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերին և COP29-ին

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները հանդես են եկել կոչով՝ ուղղված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերին և COP29-ի մասնակիցներին: կոչը ներկայացնում ենք ստորեւ. «2024թ․ նոյեմբերին Բաքվում կանցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի հերթական` 29-րդ նստաշրջանը («COP29»), որտեղ քննարկվելու են առանցքային հարցեր։ Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, անչափ կարևորում ենք քաղաքացիական հասարակության մասնակցությունը կլիմայի փոփոխության թեմայով ...

Կարդալ ավելին »

Զինծառայողը մահացու հրազենային վնասվածքն ստացել է կզակի շրջանում. ՔԿ

2024թ․ հոկտեմբերի 13-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել է մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով: ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 13-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել ...

Կարդալ ավելին »

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցը մեղադրվում է երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ...

Կարդալ ավելին »

Մոր սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Երևանի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում օրեր առաջ 65-ամյա կնոջ սպանության համար մեղադրվող 25-ամյա երիտասարդը կալանավորվել է: Կալանավորման մասին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից:  «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են բազմաթիվ անձինք՝ այդ թվում հարևանները, տուժողի ազգականները։ Նաև՝ առգրավվել և զննվել ...

Կարդալ ավելին »

Քաղաքացիներից խարդախությամբ խոշոր գումարներ են հափշտակվում. ՔԿ-ն զգուշացնում է

Վերջին շրջանում Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչներից անդադար ստացվում են խոշոր գումարների հափշտակության` նույնաբնույթ հանցագործությունների զոհ դառնալու վերաբերյալ ահազանգեր և հաղորդումներ։  Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ անհայտ անձինք զանգահարում են տարբեր քաղաքացիների և տեղեկացնում, թե իբր այլ երկրում գտնվող իրենց հարազատը դարձել է ավտոպատահարի պատճառ, և տուժողի բուժման համար անհրաժեշտ է գումար փոխանցել: Դրանից հետո ինչ-որ մարդիկ այցելում ...

Կարդալ ավելին »

ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Սևանի հյուրանոցում տեղի ունեցած սպանության դեպքի մասին

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության, խուլիգանության վարույթով ևս մեկ անձի կալանավորելու որոշում է կայացվել: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն՝ նշելով, որ հայտարարվել է հետախուզում: «Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է խուլիգանությանը մասնակից ևս մեկ անձի ինքնությունը, ով Տավուշի մարզի 39–ամյա բնակիչ Դ․Հ․–ն է»,- նշված է հաղորդագրության մեջ:  Ավելի վաղ ...

Կարդալ ավելին »
ajax-loader