Tag Archives: տուգանք

Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր են արձանագրվել 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը մոտ 35 մլն դրամ է

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 70 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 34.750 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 17 դեպքով 17 հարկ վճարող տուգանվել է 19.750 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ շինարարության ոլորտում (բացառությամբ ...

Կարդալ ավելին »

625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում. տուգանքը կազմել է մոտ 280 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մարտ ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 625 դեպք և շուրջ 280 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 34 դեպքով 34 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 114.5 մլն դրամի չափով: ՊԵԿ-ից հայտնում են, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով ...

Կարդալ ավելին »

Երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելիս 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում այն կնվազի 30 տոկոսով․ համակարգը կսկսի գործել ապրիլի 5-ից։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ «ՆԳ նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից՝ -Եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման գործով կայացվել է տուգանքի որոշում, ապա ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը ներկայացրել է փետրվարին իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է փետրվարի 1-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 74 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 10.960.549 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 91.585.350 ՀՀ ...

Կարդալ ավելին »

Ընդունվել է տուգանքները զեղչելու նախագիծ

ԱԺ-ն ընդունեց վարչական իրավախախտումների մասին օրենքում փփոփոխությունների նախագիծը, որով վարորդների տուգանքների համար զեղչեր են նախատեսվում։ Նախագծով առաջարկվում է, որ տեսալուսանկարահանման սարքերի միջոցով իրավականացվող խախտումների դեպքում որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու պայմաններում քաղաքացիները կարող են տուգանքը 20%–ով քիչ վճարելու հնարավորություն ունենալ։ Նաև եթե էլեկտրոնային ծանուցումից հետո 15 օրում վճարվի 70%–ը, մնացած մասը կհամարվի վճարված։ Մինչ օրենքի ուժի մեջ մտնելը կատարված խախտումների ...

Կարդալ ավելին »

Երթևեկության կանոնների խախտման տուգանքը կարող է զեղչվել 20, այնուհետև՝ ևս 30 տոկոսով. ինչ պայման է գործում

Հայաստանում երթևեկության կանոնների խախտման համար տուգանքը կզեղչվի 20 տոկոսով, եթե քաղաքացին ցանկություն հայտնի տուգանքի մասին ծանուցումը ստանալ իր էլեկտրոնային փոստին, այլ ոչ թե թղթային տարբերակով։ Այս պարագայում, օրինակ, 5000 դրամ տուգանքը կդառնա 4000 դրամ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք. տուգանքը կազմել է 65,25 մլն դրամ

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական միջոցառումները. 2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ 140 հարկ վճարողի մոտ 140 դեպքով արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք, տուգանքի չափը կազմել է 65.25 մլն դրամ: Իսկ 3 և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 21 դեպքով 21 հարկ վճարող տուգանվել է 29.750 մլն դրամով: Դեպքերն արձանագրվել են փաստացի գործունեության 8 ոլորտում։ Մասնավորապես, շենքերի կառուցապատման, շինարարության, ...

Կարդալ ավելին »

2000-ից ավելի ստուգում, 1,7 մլրդ դրամի տուգանք․ տեսչական մարմինն ամփոփում է տարին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2023 թվականին իրականացրել է 2000-ից ավելի ստուգում և ուսումնասիրություն, ինչպես նաև 65 000-ից ավելի վերահսկողական այլ միջոցառումներ։ Արդյունքում ընդունվել է 7000-ից ավելի վարչական ակտ, իսկ նշանակված պատասխանատվության միջոցների ընդհանուր հանրագումարը գերազանցում է 1.7 մլրդ դրամը։ Հրավիրած ասուլիսին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը տեղեկացրեց, որ վերահսկողական միջոցառումները խստացվել ...

Կարդալ ավելին »

Որ դեպքում վարորդը ՃԵԿ խախտման համար կարող է վճարել տուգանքի կեսը. ներկայացնում է նախարարը

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդը, եթե 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը, ապա ամբողջ տուգանքը կհամարվի վճարված։ Դեկտեմբերի 28-ի Կառավարության նիստին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ «Հաշվի առնելով գործընթացների թվայնացման և փաստաթղթաշրջանառության կրճատման ընդհանուր տրամաբանությունը՝ նախագծերի փաթեթով նախատեսվում է մեր քաղաքացիների համար պահպանել թվայնացման ...

Կարդալ ավելին »

Քաղաքացին տուգանքի մատերիա՞լ է, թե՞ տուգանքի մատերիալ չէ․ հարցը լուծելու համար ներդրեցինք բալային համակարգ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանապարհային երթևեկության կարգավորման նպատակով ներդրված բալային համակարգով կարգապահությունն ավելացնելու մեխանիզմ է ստեղծվում։Փաշինյանն այս մասին ասաց Կառավարության նիստին, անդրադառնալով  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդը, եթե 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը, ապա ամբողջ տուգանքը կհամարվի վճարված, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »
ajax-loader