Tag Archives: Չինաստան

ԱՄՆ ֆինանսների նախարարը չի բացառել Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների խզումը

Ներմուծման մաքսատուրքերի փոխադարձ բարձրացման ֆոնին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չի բացառում Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների խզումը: Այդ մասին նա ասել է Bloomberg TV-ին տված հարցազրույցում: «Խզումը պարտադիր չէ, բայց նման բան կարող է տեղի ունենալ», – ասել է Բեսենթը։ Նախարարը նշել է, որ երկու երկրների միջև համաձայնության կարելի է հասնել, բայց ընդգծել է, որ Չինաստանի հետ ...

Կարդալ ավելին »

Չինաստանը հակաքայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ

Պեկինը խստորեն դատապարտում է չինական ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը Վաշինգտոնի կողմից և խոստանում է հակաքայլեր ձեռնարկել իր շահերն ու իրավունքները պաշտպանելու համար։ Այս մասին ասվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության հայտարարության մեջ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մաքսատուրքերը բարձրացնելու որոշման։ «Չինաստանը կտրականապես դեմ է դրան, և մենք վճռականորեն հակաքայլեր կձեռնարկենք՝ պաշտպանելու մեր իրավունքները և շահերը»,- ասվում է գործակալության կայքում ...

Կարդալ ավելին »

Չինաստանում առաջին անգամ պատմության մեջ խոզի լյարդ են փոխպատվաստել մարդուն

Չորրորդ ռազմական բժշկական համալսարանի չինացի գիտնականները գենետիկորեն մոդիֆիկացված խոզի լյարդի առաջին փորձնական փոխպատվաստումն են կատարել կոմայի մեջ գտնվող պացիենտին: Հետազոտությունը հրապարակվել է Nature գիտական ​​ամսագրում։ Օրգանը վերցվել է փոքր խոզից՝ խմբագրված վեց գեներով: Ռեցիպիենտը չափահաս մարդ էր, որի մոտ ախտորոշվել էր ուղեղի ֆունկցիայի անդառնալի կորուստ, որի կյանքը ապահովվում էր բժշկական սարքերով: Փորձը տեւել է 10 օր եւ դադարեցվել է հետազոտվողի ընտանիքի խնդրանքով։ Դիտարկման ողջ ժամանակահատվածում փոխպատվաստված լյարդը գործել է նորմալ՝ արտադրելով լեղի եւ ալբումին սպիտակուց։ Խոզերը համարվում են քսենոտրանսպլանտացիաների (տեսակների միջեւ օրգանների փոխպատվաստում) օպտիմալ դոնորներ: Նրանց անատոմիան եւ ֆիզիոլոգիան նման են մարդկանց, եւ գենետիկ մոդիֆիկացիան նվազեցնում է մերժման վտանգը: Հետազոտության հեղինակներն ավելացրել են, որ խոզի լյարդը շատ ավելի քիչ լեղի ու ալբումին է արտադրում, քան մարդու լյարդը: Տեխնոլոգիան բարելավելու համար կպահանջվեն ավելի քան 10 օր տեւողությամբ նոր փորձեր։

Կարդալ ավելին »

ՏԿԵ նախարարն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՏԿԵ նախարարությունը։  Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, առկա խնդիրները, լուծման տարբերակները։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ...

Կարդալ ավելին »

Alibaba-ն 53 մլրդ դոլար կներդնի Չինաստանում AI ենթակառուցվածքի համար

Չինական Alibaba Group ինտերնետային ընկերությունն ավելի քան 380 մլրդ յուան ​​(մոտ 53 մլրդ դոլար) կներդնի արհեստական ​​բանականության համար ամպային և ապարատային ենթակառուցվածքների կառուցման համար, հայտնում է Xinhua-ն։ Չինական Pengpai հրատարակությունը նշել է, որ այդ ներդրումները ռեկորդային են չինական մասնավոր ձեռնարկությունների ներդրումների ծավալով AI-ի համար ամպային և ապարատային ենթակառուցվածքի ստեղծման գործում։ Ինչպես գրում է հրատարակությունը, Alibaba-ի ներդրումային հայտարարությունը տեղի է ունեցել ...

Կարդալ ավելին »

Չինաստանն ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի մտցրել է տուրքեր ԱՄՆ ածխի, նավթի եւ ՀԲԳ-ի վրա

Չինաստանը 10 տոկոս մաքսատուրք է սահմանել ԱՄՄՆ-ից նավթի եւ գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման համար, ինչպես նաեւ 15 տոկոս մաքսատուրք ածխի եւ հեղուկ բնական գազի (ՀԲԳ) համար: Այս մասին հայտնել է Չինաստանի Պետխորհրդին առընթեր սակագնային եւ դասակարգման կոմիտեն։ Այս որոշումն ընդունվել է ի պատասխան այսօր՝ փետրվարի 4-ին ուժի մեջ մտած չինական ապրանքների վրա 10 տոկոս մաքսատուրքի։ «ԱՄՆ մաքսատուրքերի միակողմանի սահմանումը լրջորեն խախտում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնները եւ ոչ միայն չի օգնում լուծել սեփական խնդիրները, այլեւ խաթարում է Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բնականոն տնտեսական եւ առեւտրային համագործակցությունը, նշվել է կոմիտեի մամուլի հաղորդագրությունում։ Փետրվարի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկայից, Կանադայից եւ Չինաստանից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նա իր ...

Կարդալ ավելին »

Չինաստանը դիմել է ԱՀԿ-ին ԱՄՆ առևտրային մաքսատուրքերի պատճառով

Չինաստանը գործադրել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության վեճերի կարգավորման մեխանիզմը ԱՄՆ ներկրվող ապրանքների վրա 10 տոկոսի չափով մաքսատուրքեր դնելու հետ կապված, տեղեկացրել է Չինաստանի առեւտրի նախարարությունը, փոխանցել է «Սինհուան»։ «Իր օրինական իրավունքները եւ շահերը պաշտպանելու համար Չինաստանը գործադրել է ԱՀԿ վեճերի կարգավորման մեխանիզմը»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում: «ԱՄՆ արտահանվող չինական ապրանքների վրա մաքսատուրքեր մտցնելը լրջորեն խախտում է ԱՀԿ կանոնները, կրում է չարամիտ բնույթ եւ ունիլատերալիզմի եւ առեւտրային հովանավորչության բնորոշ գործելակերպ է»։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրամանագիր 10 տոկոսի չափով Չինաստանից ներկրվող ապրանքների վրա մաքսատուրքեր դնելու մասին։

Կարդալ ավելին »

Չինաստանը մահապատժի է ենթարկել 35 մարդու վրաերթով սպանած տղամարդուն

Չինաստանը մահապատժի է ենթարկել տղամարդուն, որը մեղավոր էր ճանաչվել 2024 թ. նոյեմբերին 35 մարդու սպանության մեջ՝ մեքենայով վրաերթի ենթարկելու միջոցով։ Այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։  62-ամյա Ֆան Վեյքյուն հարձակման ընթացքում նաև վիրավորել էր տասնյակ մարդկանց, երբ մեքենան վարել էր Չժուհայ քաղաքի մարզադաշտի մոտ մարզվող մարդկանց բազմության մեջ։  Ֆան Վեյքյուն մեղավոր էր ճանաչվել և մահապատժի դատապարտվել դեկտեմբերին։  Ըստ չինական պետական ...

Կարդալ ավելին »

Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Չինաստանում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դեկտեմբերի 28-ից հունվարի 2-ը ելույթներով հանդես կգա Չինաստանում։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կունենա 6 համերգ Չինաստանի 5 քաղաքում՝ Պեկին, Ուրումչի, Չանան, Նանթոնգ և Չենդու։ Համերգային ծրագրերում ընդգրկված են հայ, ռուս և եվրոպացի դասականների հայտնի ստեղծագործություններ։  «Նվագախմբի ամանորյա հյուրախաղերը Չինաստանում ավանդական են դարձել։ Համերգների ծրագրերում եվրոպացի և ռուս կոմպոզիտորների կողքին ընդգրկված են ...

Կարդալ ավելին »

FT․ Չինաստանն սկսել է ծնելիությունը խթանող քարոզչություն

Չինաստանն ակտիվացրել է ծնելիության խթանման հանրային քարոզչությունը։ Այս մասին տեղեկացրել է Financial Times թերթը։ Նրա տեղեկացմամբ՝ տեղի իշխանությունները հանրային քարոզչության շրջանակում զանգահարում են ամուսնացած կանանց, որպեսզի իմանան երեխաներ ունենալու նրանց պլանների մասին։ Թերթը տեղեկացրել է, որ ոմանց նաեւ հրավիրում են բժշկական հետազոտման, իսկ որոշ դեպքերում առաջարկում են սուբսիդիա երեխայի ծնվելու համար։ Բացի այդ, չինական համալսարաններ են ուղարկվել ուղեցույցներ միայնակ ուսանողների համար ...

Կարդալ ավելին »
ajax-loader