Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հուլիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 39 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ առաջադրվել է 18․3 մլն դրամի չափով տուգանք: «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի ...
Կարդալ ավելին »Tag Archives: օրենք
Գերմանիան օրենք է ընդունել կանեփի մասնակի օրինականացման մասին
Գերմանիայի նախարարների կաբինետը օրինագիծ է ընդունել երկրում կանեփի աճեցման և օգտագործման մասնակի օրինականացման մասին: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը։ «Սա կարևոր օրինագիծ է: Սա շրջադարձային կետ է Գերմանիայի թմրանյութերի քաղաքականության մեջ», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լաուտերբախը: Միաժամանակ, ըստ նախարարի, ոչ ոք չպետք է սխալ ընկալի օրենքը, քանի որ կանեփի ...
Կարդալ ավելին »Արցախում օրենք են ընդունել ռազմական դրության պայմաններում գույքի օգտագործման վերաբերյալ
Արցախի նախագահի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվել և ընդունվել է ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ հարակից օրինագծերով: Ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանն ընդգծեց ռազմական դրության պայմաններում գույքային իրավունքների կարգավորման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ 2020 թվականի պատերազմական գործողություններից հետո ««Ռազմական դրության իրավական ...
Կարդալ ավելին »ՌԴ պետդուման ընդունել է սեռափոխությունն արգելող օրենք
ՌԴ պետդուման հուլիսի 14-ին կայացած նիստում օրենք է ընդունել, որն արգելում է սեռափոխությունը Ռուսաստանում։ Բացառություն կլինեն երեխաների բնածին անոմալիաների բուժման նպատակով բժշկական միջամտությունների դեպքերը։ Այդ մասին հաղորդում է «Интерфакс» գործակալությունը։ Ըստ նոր ընդունված օրենքի՝ արգելվում է բժշկական միջամտությունների իրականացումը, ներառյալ՝ դեղամիջոցների օգտագործումը, որոնք ուղղված են սեռը փոխելուն, այդ թվում՝ հակառակ սեռի առաջնային կամ երկրորդային սեռական հատկանիշների ձևավորմանը: Օրենքում ասվում է, ...
Կարդալ ավելին »Սալյուտների ներմուծումը, վաճառքն ու կիրառումը Հայաստանում կարգելվի․ օրենքն ընդունվեց
Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հրագործական արտադրանքների ներմուծումը, վաճառքն ու կիրառումն արգելող օրենքը։ Լիցենզավորման մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 60, ձեռնպահ՝ 22 պատգամավոր։ Հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ օրենսդրությամբ հրավառությունները դասարակգում են 5 դասերի։ 1-ին և 2-րդ դասերը օրենքով կոչվելու են կենցաղային նշանակության ...
Կարդալ ավելին »Մարտին 34 հարկ վճարող խախտել է անկանխիկ գործառնությունների օրենքը
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2023 թվականի մարտ ամսվա ընթացքում հսկողական աշխատանքների արդյունքներով 34 հարկ վճարողի մոտ արձանագրել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: ՊԵԿ-ից հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է 16.3 մլն դրամի չափով տուգանք: Կառույցը ներկայացրել է նաեւ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը։
Կարդալ ավելին »Խաղի նոր կանոններ՝ նոր օրենքով․ ՀՀ-ն կարգավորում է արժութային վերահսկողությունը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է տրվել ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։ Ըստ նրա՝ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային ...
Կարդալ ավելին »