Շվեդիայի հայ համայնքը մի խումբ ակտիվիստների նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին իրագործել է ավտոերթ։ Սատարելով շրջափակման մեջ գտնվող Արցախի հայությանը՝ ավտոերթի մասնակիցները կոչ են անել եվրոպական երկրներին կոտրել անընդունելի լռությունն ու վերջապես լուսաբանել և դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել` կանխելու Արցախում իրականացվող էթնիկ զտումն ու հերթական ցեղասպանությունը։ Սոդերթելյեի հավաքատեղում Տեր Վաղարշ Իսախանյանի օրհնությունը ստանալուց հետո ավտոմեքենաները Հայաստանի և Արցախի դրոշներով ...
Կարդալ ավելին »Tag Archives: Արցախ
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից ևս 10 բուժառու է տեղափոխվել Հայաստան
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 3 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում ...
Կարդալ ավելին »ԿԽՄԿ ուղեկցությամբ 10 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան
Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ...
Կարդալ ավելին »Արցախի Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինուժի տեղաշարժի մասին
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինուժի տեղաշարժի մասին։ Ինչպես տեղեկացնում է ՊԲ-ի տեսանյութը, Արցախի Հանրապետության Պաշտպանական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից շփման գծում արձանագրվել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի (այդ թվում՝ հրետանային միջոցներ) տեղաշարժեր և կենտրոնացում։ «Ադրբեջանի ՊՆ-ն վերջին օրերին նաև ապատեղեկատվության շարունակական տարածմամբ հերթական սադրանքի հող է նախապատրաստում»,- ասվում է ՊԲ-ի տարածած տեսանյութում։
Կարդալ ավելին »Վրաստանի հայ համայնքը Թբիլիսիում քննարկել է Արցախում ստեղծված վիճակը
Թբիլիսիում կայացել է հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հավաքը, որի ընթացքում քննարկվել է Արցախում արդեն 9 ամսից ավելի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Jnews-ի հաղորդմամբ, քննարկմանը մասնակցել է նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վրդ Դավթյանը։ Հանդիպման մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին և արցախցիներին` մաղթելով ոգու ամրություն և տոկունություն` նման ծանր պայմաններին դիմագրավելու համար: Միաժամանակ ներկաների կողմից ընդգծվել է Վրաստանի լրատվականների կողմից ...
Կարդալ ավելին »ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 10 բուժառու
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից օգոստոսի 31-ին 10 բուժառու, ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախատեսվում է օրվա ընթացքում Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, ով ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ...
Կարդալ ավելին »Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա։ Արայիկ Հարությունյանն այդ մասին օգոստոսի 31-ին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Վաղը ես Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումս: Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ...
Կարդալ ավելին »Արցախում տեղի ունեցողը ցեղասպանություն է․ Փարիզի քաղաքապետ
Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչներ եկել են Հայաստան իրենց աջակցությունը և բարեկամությունը հայտնելու Արցախի ժողովրդին: Գորիսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ նշելով, որ Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը ներառում է ամենատարբեր կուսակցությունների և քաղաքական հայացքների ներկայացուցիչներ, որոնց բոլորին միավորում է Հայաստանը և Արցախը: «Մենք այսօր այստեղ ենք, որովհետև Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները դիմեցին մեզ և ասացին, որ ժամանակն ...
Կարդալ ավելին »Արցախի նախագահը տեսակապով զրուցել է Կոռնիձոր ժամանած Ֆրանսիայի պատվիրակության հետ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը չի մոռանա իրեն սատարող բարեկամներին: Արայիկ Հարությունյանն այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի քաղաքապետի և մի շարք այլ ռեգիոների ներկայացուցիչների հետ ուղիղ տեսակապի ժամանակ: «Անցած տարի դեկտեմբերին եղել եմ Ֆրանսիայում, հանդիպումներ եմ ունեցել մեր բարեկամների հետ և այդ ժամանակ զգուշացրել եմ այն ամենի մասին, ինչ այսօր կատարվում է: Ցավոք, այդ կանխատեսումները ...
Կարդալ ավելին »Լիխտենշտեյնի արքայազն Մայքլը և այլ առաջնորդներ պատրաստ են հայտնել մարդասիրական օգնություն առաքել Արցախ
Լիխտենշտեյնի արքայազն Մայքլը և մարդասիրական գործունեություն իրականացնող այլ առաջնորդներ պատրաստակամություն են հայտնել օդանավով մարդասիրական օգնություն տեղափոխել Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին տեղեկացնում է Շվեյցարական Impact Investing Solutions կազմակերպությունը: Նորին Վսեմություն Լիխտենշտեյնի արքայազն Մայքլը պատրաստակամություն է հայտնել ղեկավարել մարդասիրական օգնության օդանավը դեպի շրջափակված Արցախ և լինել՝ Ազնավուր հիմնադրամի կողմից դեպի տարածաշրջան սնունդ և դեղորայք տեղափոխող օդանավում: «Մենք՝ Impact Investing Solutions կազմակերպությունը Շվեյցարիայից, Նորին Վսեմություն ...
Կարդալ ավելին »