Tag Archives: ճանապարհ

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել

Նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին այրվում է բեռնատար. տուժածներ չկան։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Zil» մակնիշի բեռնատարում (վարորդ՝ Գ․ Հ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը ...

Կարդալ ավելին »

Վարչապետը խստորեն քննադատել է հանրային ճանապարհների ինքնակամ վնասման դեպքերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատությամբ անդրադարձավ հանրային ճանապարհների ինքնակամ վնասման դեպքերին՝ կոչ անելով կանխել նման երևույթները։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր անձնական դիտարկումները և ընդգծեց համայնքային, տեսչական մարմինների և ոստիկանության անելիքները խնդրի լուծման գործում։ Վարչապետը նշեց, որ մի քանի անգամ սեփական աչքերով ականատես է եղել նորակառույց ճանապարհների ինքնակամ վնասման դեպքերին, երբ անհատներն առանց թույլտվության քանդում են ճանապարհի ...

Կարդալ ավելին »

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին իրականացվելու է քարաթափում

ոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին, Գյուլագարակ-Կուրթան-Թումանյան կայարանի 13-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, սեպտեմբերի 25-ին ժամը 11։00-ից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ նշելով, որ աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայողները։

Կարդալ ավելին »

Ջերմուկում կառուցվում է Եղնիկի արձան տանող ճանապարհը

Ջերմուկում կառուցվում է Եղնիկի արձան տանող 1.6 կմ երկարությամբ ճանապարհը, ընթացքի մեջ են դիտահրապարակի կառուցման աշխատանքները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է այցով Վայոց ձորի մարզում գտնվող ՀՀ վարչապեը Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ծրագրի արժեքն ավելի քան 232 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը: «Ակնկալվում է, որ դիտահրապարակը կնպաստի համայնքի զբոսաշրջության զարգացմանը: Շինաշխատանքները կավարտվեն 2025 թվականին: Արփա գետի ...

Կարդալ ավելին »

Պարույր Սևակում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է ներհամայնքային ճանապարհ

 Պարույր Սևակում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է ներհամայնքային ճանապարհ: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ծրագրի արժեքը 50 մլն դրամ է, որից 27 մլն-ը հատկացրել է Կառավարությունը: Գյուղում կառուցվում է նաեւ նոր դպրոց: Պարույր Սևակ բնակավայրում սկսել է գործել «Կապանտեքս» կարի ֆաբրիկան: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 700 հազար դոլար»,- գրել է վարչապետը։ Նա նշել է, որ ...

Կարդալ ավելին »

ԱԶԲ-ն կհամաֆինանսավորի Սիսիան-Քաջարան ճանապարհի շինարարությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փաստահավաք առաքելության անդամներին՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հաղորդագրության համաձայն, ԱԶԲ փաստահավաք առաքելության նպատակն է քննարկել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի 27կմ երկարությամբ հյուսիսային ենթահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցերի մանրամասները և նախապատրաստել ստորագրվելիք ...

Կարդալ ավելին »

Կխստացվի պատասխանատվությունը ճանապարհների անորակ նորոգման համար

Հայաստանի կառավարությունն առաջարկում է խստացնել պատասխանատվությունն ապամոնտաժումից հետո ասֆալտի ծածկի անորակ վերականգնման համար։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հուլիսի 11-ին ասել է  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը՝ պատասխանելով կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին։ Վերջինը, մասնավորապես, նշել է, որ ճանապարհները Հայաստանում որպես կանոն, ապամոնտաժումից հետո կամ չեն վերականգնվում, կամ դրանց նորոգումը կատարվում է չափազանց անորակ։ ...

Կարդալ ավելին »

Նորոգվում է Երնջատափ-Շողակն ճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Տ-1-62, /Հ-4/ – Երնջատափ – Շողակն ավտոճանապարհի կմ0+000-կմ3+400 հատվածը։ 3.4կմ երկարությամբ ճանապարհը գտնվում է Արագածոտնի մարզում և միմյանց է կապում Երնջատափ ու Շողակն բնակավայրերը։ Հողային աշխատանքներն ավարտական փուլում են։ Կառուցվում են մայթերը‚ տեղադրվել են ջրթող վաքերը‚ կատարվում են ճանապարհի կոնստրուկտիվ շերտերի տեղադրման աշխատանքները։ Որոշ հատվածներում իրականացվում է ասֆալտապատում։ Վերանորոգվում է նաև ճանապարհին առկա քայքայված կամուրջը։ Հիմնանորոգումը կատարվում է ...

Կարդալ ավելին »

Երևան-Սևան ճանապարհին Volkswagen Passat-ը բախվել է քարերին և հայտնվել ձորում. վիրավորները մայր և դուստր են

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 21.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր բախվել է քարերին և հայտնվել ձորում, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում ...

Կարդալ ավելին »

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում ընթանում է շինարարություն

Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածում ընթանում է շինարարություն։ Կապալառու կազմակերպությունը՝ իրանական “Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana” ՀՁ-ն‚ կատարում է պայթեցման‚ հողային աշխատանքներ։ Շինարարությունն ընթանում է 6 տեղամասերում։ Մոտ մեկ ամսից նախատեսվում է սկսել թունելի հորատման աշխատանքները։ Այժմ պայթեցումների միջոցով բացվում են թունելի մուտքերը։ 32կմ ճանապարհահատվածում‚ մայրուղիների համար նախատեսված եվրոպական նորմերով‚ նախատեսվում է կառուցել 17 կամուրջ‚ 2 ...

Կարդալ ավելին »
ajax-loader