The official coin effigy of Britain’s King Charles III is seen on a £5 crown and 50 pence coin, unveiled by The Royal Mint, in London, Britain, September 29, 2022. REUTERS/Peter Nicholls

Ավստրալիայում Չարլզ III-ի դիմանկարով մետաղադրամները շրջանառության մեջ կմտնեն մինչ տարեվերջ

Մեծ Բրիտանիայի նոր թագավոր Չարլզ III-ի պատկերով առաջին մետաղադրամները Ավստրալիայում շրջանառության մեջ կմտնեն մինչ տարեվերջ։

«Նոր պատկերով մետաղադրամների թողարկման որոշակի ընթացակարգեր կան, և դրանք պետք է պահպանվեն: Պետք է պատրաստենք և փորձարկենք ձուլակտորները, քանի որ դրանցից յուրաքանչյուրը պետք է դիմանա 200-ից 300 հազար մետաղադրամի տպաքանակի, ուստի արտադրության գործընթացը բավականին երկարատև է»,- ասել է Ավստրալիայի ֆինանսների նախարարի օգնական Էնդրյու Լին։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ավստրալիայի թագավորական դրամահատարանը, Եղիսաբեթ II-ի պատկերով մետաղադրամները կմնան շրջանառության մեջ, ինչպես նաև թագավորի պատկերով նոր մետաղադրամները: Թագուհու օրոք ավստրալական մետաղադրամների վրա նրա ընդհանուր վեց պատկեր է հատվել, որոնք ներկայացնում են Եղիսաբեթ II-ին՝ ըստ թողարկման պահին նրա տարիքի:

ajax-loader