Tag Archives: ավստրալիա

Ավստրալիան ապաստան կտրամադրի ջրի տակ անցնող Տուվալու երկրի բնակիչներին

Ավստրալիայի կառավարությունն ապաստան կտա խաղաղօվկիանոսյան Տուվալու կղզի պետության բնակիչներին, որի տարածքը կարող է ամբողջությամբ ջրի տակ սուզվել գլոբալ տաքացման պատճառով։ Այդ մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը։ Նա նաև նշել է, որ Ավստրալիայի կառավարությունը կօժանդակի մի շարք ենթակառուցվածքային նախագծերի, որոնք հնարավորություն կտան Տուվալուին հարմարվել գլոբալ տաքացման հետևանքներին: «Ավստրալիան կօժանդակի կլիմայի փոփոխության ադապտացման երկու կարևոր նախագծերին` հատկացնելով 16,9 միլիոն ավստրալական դոլար (10,7 միլիոն ԱՄՆ դոլար)՝ ...

Կարդալ ավելին »

Ավստրալիայում Չարլզ III-ի դիմանկարով մետաղադրամները շրջանառության մեջ կմտնեն մինչ տարեվերջ

Մեծ Բրիտանիայի նոր թագավոր Չարլզ III-ի պատկերով առաջին մետաղադրամները Ավստրալիայում շրջանառության մեջ կմտնեն մինչ տարեվերջ։ «Նոր պատկերով մետաղադրամների թողարկման որոշակի ընթացակարգեր կան, և դրանք պետք է պահպանվեն: Պետք է պատրաստենք և փորձարկենք ձուլակտորները, քանի որ դրանցից յուրաքանչյուրը պետք է դիմանա 200-ից 300 հազար մետաղադրամի տպաքանակի, ուստի արտադրության գործընթացը բավականին երկարատև է»,- ասել է Ավստրալիայի ֆինանսների նախարարի օգնական Էնդրյու Լին։ Ինչպես ...

Կարդալ ավելին »

Հարավային Կորեան և այլ երկրներ իրենց քաղաքացիներին արգելել են մեկնել հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններ

Հարավային Կորեան այսօր որոշում է ընդունել իր քաղաքացիներին արգելել մեկնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջան: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը: Հարավային Կորեայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ սահմանվել է ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 4-րդ՝ ամենաբարձր մակարդակը: Արգելքն ուժի մեջ կմտնի շաբաթ օրը՝ ապրիլի 15-ին: Ըստ Yonhap-ի՝ տարածաշրջանում ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 3-րդ մակարդակ էր հայտարարված 2020 ...

Կարդալ ավելին »
ajax-loader