Կառավարությունը հավանություն տվեց Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին: Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Նախագծի մշակումը պայմանավորված է Երևանում լայնամասշտաբ կառուցապատմամբ ստեղծված իրավիճակով, քանի որ գազասպասարկման ծավալները կտրուկ աճել են և եղած ցանցը բավարար չէ։ Ընդ որում, հաճախ խոսում ենք նոր կառուցապատվող շենքերի մասին, բայց ստեղծված իրավիճակն այնպիսին ...
Կարդալ ավելին »Տնտեսություն
Հունիսի 21-ից կմեկնարկեն Էր Ռիադ-Երևան ուղիղ չվերթեր
Առաջին անգամ Երեւանից գործարկվում են ուղիղ թռիչքներ դեպի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ: Զվարթնոց միջազգային օդանավակայանից հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի Flynas ավիաընկերությունը հունիսի 21-ից կմեկնարկի Էր Ռիադ-Երեւան-Էր Ռիադ երթուղով չվերթերը: Նշվում է, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի։ Տոմսեր կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից:
Կարդալ ավելին »Սյունիքում հաջորդ տարի նախատեսված են 11 միլիարդ դրամի ծրագրեր
Սյունիքի մարզում իրականացվում են աննախադեպ ծրագրեր գրեթե բոլոր ոլորտներում։ Ազգային ժողովում այդ մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Մարզպետը նշեց, որ հատկացումները հիմնականում ուղղված են եղել սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծմանը, հանրակրթության ֆինանսավորմանը, համայնքային դոտացիաների տրամադրմանը։ «Միայն 2022 թվականին Սյունիքի մարզում իրականացվել է 7,25 միլիարդ դրամի 28 ծրագիր, որից պետական մասնաբաժինը կազմում է 4,5 միլիարդ դրամ։ Հավելեմ, ...
Կարդալ ավելին »Մենք ՀՀ ինքնիշխան տարածքում ենք, շարունակելու ենք աշխատել. Երասխում մետաղաձուլարան կառուցող ընկերության տնօրեն
Ներկա պահին գործարանի շինհրապարակում աշխատանքներ չեն ընթանում: Պատկան մարմինների հետ մի քանի տեխնիկական հարցեր ճշտելուց հետո գործարանի տարածքում աշխատանքները կշարունակենք: Երասխ այցելած լրագրողների հետ զրույցում ընդգծեց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ գյուղում մետաղաձուլարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը: «Իհարկե՝ միջադեպից անհանգստացած ենք, բայց խուճապ չկա: Մենք գտնվում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքում, հաստատակամ ենք մեր գործունեության մեջ, ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Իտալիան կգործակցեն ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում
Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հուշագիր։ Այն ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Իտալիայի ազգային ճանապարհների միության (Anas) գործադիր տնօրեն Ալդո Իսին։ Այդ մասին հայտնեցին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանն ու դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ Իտալիայում էին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության կազմում։ Այցելության նպատակն ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 35 միլիարդ դրամի սուբսիդավորում է կիրականացնի գյուղատնտեսության ոլորտում
Կառավարությունը 2023 թվականին 35 միլիարդ դրամի սուբսիդավորում է իրականացնելու գյուղատնտեսական ոլորտում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե գյուղացին մենակ է մնացել իր խնդիրների հետ։ «Այսինքն՝ եթե նայենք 2006-2010 թվականների ցուցանիշները, այնտեղ 4 տարվա մեջ 1 միլիարդ դրամ է եղել ընդհանուր գյուղատնտեսական աջակցությունը։ Հիմա մենք խոսում ենք ամեն ...
Կարդալ ավելին »Փոխվարչապետը և Siemens-ի ներկայացուցիչները քննարկել են ՀՀ-ում իրականացվող ծրագրերը
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Siemens» ընկերության Կենտրոնական Ասիայի եւ Թուրքիայի տարածաշրջանային փոխնախագահ Մաքսիմ Զուբովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Արմեն Բերբերյանը, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Տիգրան Խաչատրյանը կարեւորել է «Siemens» ...
Կարդալ ավելին »Հայաստանը և Ղրղզստանը միացել են ԵԱՏՄ զարգացման ինստիտուտների կոնսորցիումին
Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամը և Ղրղզստանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտը պայմանագիր են ստորագրել Եվրասիական տնտեսական միության զարգացման ինստիտուտների կոնսորցիումին միանալու մասին։ Միավորումը ստեղծվում է Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության (ՌՆԳ) համակարգման ներքո: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։ ՌՆԳ-ի գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևան փետրվարի 9-ին գործակալության վերահսկիչ խորհրդի նիստում զեկուցել է, որ ՌՆԳ-ն և ԵԱՏՄ երկրներում աշխատող նմանատիպ կազմակերպությունների ...
Կարդալ ավելին »Շարունակելու ենք գործունեությունը սահմանամերձ Երասխում. մետաղաձուլարան կառուցող ընկերությունը հակադարձել է Ադրբեջանին
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ գյուղում մետաղաձուլարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հակադարձելով Ադրբեջանի բնապահպանության նախարարության այն պնդմանը, թե մետաղաձուլարանի կառուցումը և շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին: «Մամուլում տարածվեց Ադրբեջանի բնապահպանության նախարարության հայտարարությունը Հայաստանում՝ Արարատի մարզի Երասխ գյուղում, սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարանի (մետաղաձուլարանի) կառուցման վերաբերյալ։ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունն իր հայտարարությամբ հայտնել է, ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ գործակցության շրջանակում Հայաստանը բախվում է լոգիստիկ խնդիրների․ վարչապետ
Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրների հետ տնտեսական համագործակցության շրջանակում Հայաստանը բախվում է լոգիստիկ խնդիրների։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։ «Չնայած արդեն ձեռնարկված քայլերին՝ մենք դեռ որոշակի դժվարությունների ենք հանդիպում։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել անդամ պետությունների միջև փոխգործակցության կարևորությունը լոգիստիկ շղթաների ամրապնդման, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման և արդիականացման հարցերում»,-ասել է նա ՝ անդրադառնալով ԵԱՏՄ տարածքում լոգիստիկայի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ