Հայաստանը և Ղրղզստանը միացել են ԵԱՏՄ զարգացման ինստիտուտների կոնսորցիումին

Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամը և Ղրղզստանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտը պայմանագիր են ստորագրել Եվրասիական տնտեսական միության զարգացման ինստիտուտների կոնսորցիումին միանալու մասին։ Միավորումը ստեղծվում է Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության (ՌՆԳ) համակարգման ներքո: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։

ՌՆԳ-ի գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևան փետրվարի 9-ին գործակալության վերահսկիչ խորհրդի նիստում զեկուցել է, որ ՌՆԳ-ն և ԵԱՏՄ երկրներում աշխատող նմանատիպ կազմակերպությունների ներկայացուցիչները պայմանավորվել են կոնսորցիումի և միջազգային հարթակի ստեղծման շուրջ՝ միասնական չափանիշներով, փորձով և նախագծերով:

Սվետլանա Չուպշևայի խոսքով՝ մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է նմանատիպ պայմանագրեր ստորագրել Բելառուսի և Տաջիկստանի զարգացման ինստիտուտների հետ։

«Մենք պատրաստ ենք կիսել լավագույն գործելակերպերը, որոնք հաջողությամբ գործում են Ռուսաստանում և ունեն բարեկամ երկրներում «վայրէջք կատարելու» ներուժ: Դրանք ներառում են Ներդրումային միջավայրի վիճակի ազգային վարկանիշը, Կյանքի որակի վարկանիշը, «Եռման կետ» կոլեկտիվ աշխատանքի տարածքները, «Սմարտեկա» կայուն զարգացման գործելակերպերի փոխանակման հարթակը», – մեջբերում է Չուպշևայի խոսքը ՌՆԳ-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կոնսորցիումը գործելու է պարիտետի սկզբունքներով, այսինքն՝ առանց իրավաբանական անձ ստեղծելու, ցանցային աշխատանքի սկզբունքներով։ Գործընկերները կմշակեն և կիրականացնեն ծրագրեր՝ առանց պետական ​​բյուջեների լրացուցիչ միջոցների:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Գլազևն իր հերթին հայտնել է, որ ԵԱՏՄ զարգացման ինստիտուտների համատեղ աշխատանքը կոնսորցիումի ձևաչափով թույլ կտա փոխանակել տարածաշրջաններում ներդրումային գործունեության լավագույն փորձը և ձևավորել միասնական մեթոդաբանական սկզբունքներ:

ajax-loader