ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,992.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 3.6%-ով։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 10.4%-ով և կազմել 1,111.6 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 21.6%-ով և կազմել 1,080.6 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 11.3%-ով և կազմել 1,233.4 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը ...
Կարդալ ավելին »Տնտեսություն
Հայտարարագիր լրացրած 33.104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այդ մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կարդալ ավելին »Գնաճն արագացել է մինչև 3,9 տոկոս՝ թանկացող սննդամթերքի եւ ծառայությունների հաշվին
Հայաստանի սպառողական շուկայում 2025թ. հունիսին, 2024թ. հունիսի համեմատ, արձանագրվել է 3.9% գնաճ (մեկ տարի առաջվա 0.8% գնաճի դիմաց), որը պայմանավորված է սննդամթերքի և ծառայությունների թանկացմամբ: 2025թ. առաջին կիսամյակում գնաճը ձևավորվել է 1,5% մակարդակում (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 0,9% գնանկման դիմաց), ինչը նույնպես պարենային ապրանքների և ծառայությունների թանկացման արդյունք է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ միայն ս. թ. հունիսին արձանագրվել է 1,3% ...
Կարդալ ավելին »Միասնական մոտեցում՝ ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումն իրականացնելիս
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 3–ի նիստում սահմանել է ՀՀ տարածք սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման կարգը և ձևերը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգերը սահմանվում են Կառավարության առանձին որոշումներով, որոնք որոշ դեպքերում տարբերվում են միմյանցից և չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերին։ Վերոնշյալ որոշումներով սահմանված բաշխման ընթացակարգի ...
Կարդալ ավելին »Մեկնարկել է Սևանի կողակի արհեստական վերարտադրության փորձնական փուլը
Սևանա լճի էկոհամակարգի կենսաբազմազանության պահպանման շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության և «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» համագործակցությամբ մեկնարկել է Սևանի կողակի արհեստական վերարտադրության փորձնական փուլը։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում գործող Սևանի իշխանի մանրաձկան գործարանի տնօրեն Տիգրան Վարդանյանը, գործարանի ինկուբացիոն տեղամասում արդեն մոնտաժվել է կողակի վերարտադրման համար նախատեսված ժամանակակից ինկուբատոր, որը ձեռք է բերվել տարեսկզբին։ Ներկայում իրականացվում ...
Կարդալ ավելին »Հայաստանում գնաճը կանխատեսվում է 3,1%՝ 2025-ի վերջին․ ԵԱԶԲ
ԵԱԶԲ-ի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի տնտեսությունը կկայունանա 5,5 տոկոս աճի հետագծի վրա, պահպանելով ներքին պահանջարկը՝ որպես զարգացման գլխավոր շարժիչ ուժ։ Այդ մասին ասվում է ԵԱԶԲ երկրների 2025-2027թթ. մակրոտնտեսական կանխատեսման մեջ։ Հայաստանում գնաճը կանխատեսվում է թիրախի մոտ՝ ողջ կանխատեսվող հորիզոնում, և 2025 թվականի վերջին կկազմի 3,1% ։ Դրամի միջին փոխարժեքն ընթացիկ տարում սպասվում է նախորդ տարվա մակարդակի՝ 392 դրամ մեկ դոլարի դիմաց։ ...
Կարդալ ավելին »Վարկային կազմակերպությունները 379.8 մլրդ-ի վարկեր են տրամադրել
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2025 թվականի ապրիլի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 379,803 մլն դրամ (379.8 մլրդ) է։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 51,386 մլն դրամով կամ 15.6%-ով։ Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամդրվել է 41,069 մլն դրամ, իսկ ռեզիդենտներին 338,734 մլն դրամ։ Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 18.6%-ը կամ 63,076 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2024թ.-ի ապրիլի ...
Կարդալ ավելին »Բյուջեի ծախսերի կատարողականը վատթարացել է․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպես՝ 2024թ.-ին արտաքին աշխարհի զարգացումները հարաբերականորեն կայուն են եղել, իսկ ՀՀ տնտեսությունում նկատվել է տնտեսական աճի տեմպերի դանդաղում՝ նախորդ տարիների բարձր աճ ապահովող գործոնների չեզոքացման պայմաններում։ Գրանցվել է շուրջ 5.9% տնտեսական աճ՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների և առևտրի աճերով։ Տարեսկզբին նկատվել է ոսկերչական ապրանքների վերաարտահանման ծավալների էական աճ, որն աստիճանաբար չեզոքացել ...
Կարդալ ավելին »Հաշվեքննիչ պալատը 2024-ի պետբյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում
Հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը։ «2024 թվականի պետական բյուջեի հաշվեքննության վերջնարդյունքում արձանագրվել է 83 անհամապատասխանություն և 6 խեղաթյուրում, որոնք չեն ազդել հաշվեքննության կարծիքի վրա, քանի որ հանրագումարով կազմել են հաշվեքննության ենթարկված ...
Կարդալ ավելին »ՀՀ բանկերում սպասարկվել է 4.98 մլն հաճախորդ
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2025թ.-ի մարտի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 4,982,812 հաճախորդ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 265,099-ով կամ 5․6%-ով։ Նրանցից 4,767,628-ը ֆիզիկական անձինք են, իսկ 215,184-ը՝ իրավաբանական անձինք: Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 10,385,229։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 680,167-ով կամ 7%-ով։ Մասնավորապես հաշիվներից 9,975,385-ը ֆիզիկական անձանց հաշիվներ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ