Տնտեսություն

Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 7,5%-ով․ ԵԱԶԲ

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կարծիքով, 2024 թվականին Հայաստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 7,5%։ ԵԱԶԲ-ի «Մակրոտնտեսական կանխատեսման» մեջ նշվում է, որ Բելառուսում աճը կկազմի 3,4%, Ղազախստանում` 5%, Ղրղզստանում` 5,5%, Ռուսաստանում` 3,0% եւ Տաջիկստանում` 8,0%: «Հայաստանում, Ղրղզստանում եւ Տաջիկստանում ներքին ուժեղ պահանջարկը եւ հիմնական մետաղների արտահանման աճը 2024 թվականի սկզբին ապահովել են աճի բարձր տեմպեր»,- ասվում է փաստաթղթում։ «Մակրոտնտեսական կանխատեսման» մեջ նշվում է, որ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների 81,4%-ը Երևանից է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 387.11 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 6 մլրդ դրամով կամ 1.58%-ով։ ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 814 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 81.4%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների ...

Կարդալ ավելին »

Հայաստանի 68,326 կազմակերպությունում գրանցված է 746,481 աշխատակից

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2024թ.-ի մարտի դրությամբ Հայաստանում գործել է 68,326 կազմակերպություն։ Գրանցված աշխատողների քանակը կազմել է 746,481, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը՝ 307,655 ՀՀ դրամ։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 57,533 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 84%-ը։  Նշված կազմակերպություններում աշխատում է 143,520 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 19%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 2.5 է, ...

Կարդալ ավելին »

Պետական աջակցությամբ կխթանվի գյուղատնտեսական նշանակության հողերի միավորումը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում փոփոխություն է կատարել ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թթ. ծրագրում: Պետական աջակցության ձևի, միավորվող հողամասի չափի փոփոխությունը կհանգեցնի ծրագրի շահառուների թվի ավելացմանը, կնպաստի ծրագրի իրականացման ռիսկերի մեղմմանը: Ելնելով գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ներկայիս անբավարար վիճակից՝ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում հողերի չօգտագործման խնդրի լուծման ուղղությամբ և փորձում է գտնել ուղիներ գյուղացիական ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի ավելի քան 5% աճ է գրանցվել

ԵԱՏՄ երկրների ՀՆԱ աճն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է ավելի քան 5%: Այդ մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը՝ ելույթ ունենալով «Արտահանում ԵԱՏՄ երկրներ» համաժողովում: «ԵԱՏՄ-ում 2023-ի տնտեսական ցուցանիշները անշեղորեն աճում են, այսպիսով, ԵԱՏՄ ՀՆԱ-ի աճը 2023 թվականին կազմել է 3.8%, ինչը գերազանցում է համաշխարհային ՀՆԱ-ն, ըստ ԱՄՀ-ի՝ այն կազմում է 3.2%: Մենք տեսնում ենք, որ ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ում տնտեսական աճի ամենամեծ տոկոսը բաժին է ընկել Հայաստանին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է ավելի քան 5 %։ Այդ մասին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը՝ Նովոսիբիրսկում ելույթ ունենալով «Արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ» խորհրդաժողովում։ «ԵԱՏՄ-ում 2023 թվականի տնտեսական ցուցանիշները կայունորեն աճում են: Այսպես, ԵԱՏՄ ՀՆԱ-ի աճը 2023 թվականին կազմել է 3,8 %, ինչը բարձր է համաշխարհային ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն հաստատեց 2023-ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը

 Հայաստանի ազգային ժողովը հաստատեց 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու ԱԺ որոշման նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 67 կողմ ձայն:  Քվեարկությանն ընդդիմությունը չի մասնակցել:  Հարցի քննարկումը խորհրդարանում սկսվել էր հունիսի 12-ից: Հունիսի 13-ին եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

Կարդալ ավելին »

ՀԲ-ն պահպանել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը․ այս տարի 5,5%, 2025-ին՝ 4,9%

Համաշխարհային բանկը պահպանել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի ավելի վաղ բարելավված կանխատեսումը՝ 2024 թվականին 5,5%, իսկ 2025 թվականին ՝ 4,9% մակարդակում։ Այդ մասին նշվում է Համաշխարհային բանկի հրապարակած “Համաշխարհային տնտեսության հեռանկարները”զեկույցում։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում (ECA) Համաշխարհային բանկի կողմից 2024 թվականի համար կանխատեսվող Հայաստանի ՀՆԱ աճի մակարդակը երկրորդն է Տաջիկստանից հետո (6,5%), իսկ 2025 թվականի համար՝ երրորդը Ուկրաինայից (6,5%) և ...

Կարդալ ավելին »

Ծախսում ենք ավելի շատ, քան վաստակում ենք, օր առաջ անհրաժեշտ է լրացնել ենթակառուցվածքների բացը. նախարար

Հայաստանում բոլոր տարիներին պետական բյուջեն պլանավորվում է պակասուրդով, ծախսվում է ավելի շատ, քան ստացվում է: Այդ մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Բոլոր տարիներին բյուջեն պլանավորվում է պակասուրդով: Սա նշանակում է, որ մենք ծախսում ենք ավելի շատ, քան վաստակում ենք: Ինչո՞ւ ենք սա անում. հստակ մի պատճառով՝ մեզ օր առաջ անհրաժեշտ է լրացնել մեր ենթակառուցվածքների բացը»,– ասաց նախարարը՝ ...

Կարդալ ավելին »

Էսկալացիա և հիփոթեք․ ԿԲ-ն առանձնացրել է Հայաստանի ֆինանսական կայունությանը սպառնացող ռիսկերը

Կենտրոնական բանկն առանձնացրել է Հայաստանի ֆինանսական կայունությանն սպառնացող ռիսկերի երկու հիմնական խումբ: Առաջինը՝ էսկալացիայի ռիսկերն են աշխարհաքաղաքական բարձր անորոշության պայմաններում։ Երկրորդը՝ հիփոթեքային վարկավորման շուկայում հնարավոր գերտաքացման ռիսկերն են։ Այդ մասին նշվում է վերջերս հրապարակված «Ֆինանսական կայունությունը 2023 թվականին։ Զարգացում և ռիսկեր» հաշվետվությունում, որտեղ կենտրոնական բանկը ներկայացրել է բանկային համակարգի ընթացիկ զարգացումներն ու հնարավոր ռիսկերը և սթրես-թեստերի միջոցով գնահատել այդ ռիսկերին ...

Կարդալ ավելին »
ajax-loader