Պետբյուջեի եկամուտները կազմել են 1,029 մլրդ դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,029 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 73.8 մլրդ դրամով կամ 7.7%-ով։

Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 1․029 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 20․4%-ով կամ 174․6 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է պակասուրդին, ապա այն նվազել է 100․66 մլրդ դրամով և կազմել 64․5 մլն դրամ։

2024թ. մայիս ամսվա ցուցանիշներով, ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 165․6 մլրդ դրամ, ծախսերը՝ 211․9 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 46․4 մլրդ դրամ։

ajax-loader