Հուլիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75 %։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 9.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.25 %:
Կարդալ ավելին »Տնտեսություն
Fitch Ratings-ը հաստատել է ՀՀ վարկային վարկանիշը BB մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ
Fitch Ratings միջազգային գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ: Այդ մասին ասվում է վարկանիշային գործակալության կայքում հրապարակված զեկույցում։ Շարունակական բարձր աճ Հայաստանի տնտեսական աճին շարունակում են նպաստել Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից ներգաղթյալները: Իրական ՀՆԱ-ն 2023 թվականին աճել է 8,7% – ով և տարվա առաջին եռամսյակում մնացել է ուժեղ՝ 9,2%-ի մակարդակում։ Ակնկալվում ...
Կարդալ ավելին »Խոշոր հարկատու բանկերի հարկերը նվազել են 11.42%-ով. առաջատարն Ամերիաբանկն է
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-հունիս ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են Հայաստանում գործող առևտրային բանկերը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկը։ 2024թ. հունվար-հունիս ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 11.81%-ով կամ 2.35 մլրդ դրամով՝ ...
Կարդալ ավելին »Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.4%-ով
2024թ. հունվար-հունիս ամիսներին, 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 10.4%-ով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ծավալները։ Այսպես, հունվար-հունիսին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 18.2%-ով, շինարարությունն աճել է 15.7%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 22.9%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 4.0%-ով, ...
Կարդալ ավելին »Վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 724 մլրդ դրամ
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների՝ 2024թ․-ի մայիսի դրությամբ վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 723,644 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5․37%-ով։ Պարտավորությունները կազմել են 330,656 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 1․25%-ով։ Հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել է 392,988 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 11․66%-ով։ Չբաշխված շահույթը կազմել է 12,309 մլն դրամ։ 2023 ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն, ինչպես միշտ, առաջատարն է․ 1000 խոշոր հարկատուների ցանկը
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակվել է 2024 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել 900.4 մլրդ դրամ, որը կազմում է ՊԵԿ կողմից վերահսկվող եկամուտների շուրջ 76%-ը, իսկ վերադարձը նվազեցնելու դեպքում` 72 %-ը: Նախորդ տարվա համեմատ 1000 խոշոր հարկ ...
Կարդալ ավելին »10 մլն եվրոյի վարկ՝ Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» 10 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրին: Ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում (Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ Հյուսիս-հարավ ավտոմոբիլային միջանցքին հարող տարածքում) գտնվող 7.7 հա հողատարածքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը: Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ բաժնետերերի հատուկ ...
Կարդալ ավելին »ԵԶԲ-ն 200 միլիոն դոլար կտրամադրի Քաջարանի թունելի շինարարության համար
Եվրասիական զարգացման բանկը 200 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը Քաջարանի թունելի շինարարության համար։ Կառավարության՝ հուլիսի 25-ի նիստին նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշեց, որ նախագծով նախատեսվում է իրականացնել Քաջարանի թունելի (երկարությունը՝ շուրջ 7.0 կմ) կառուցման և գոյություն ունեցող Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ (Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) երկարությամբ հատվածի վերակառուցման ...
Կարդալ ավելին »ԱՄԷ, ՌԴ, Չինաստան․ արտահանումը ՀՀ-ից՝ ըստ երկրների
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 7․07 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.5 անգամ կամ 4․2 մլրդ դոլարով։ Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 646.02%-ով կամ 2.87 մլրդ դոլարով և կազմել 3․32 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 46.97%-ը։ Երկրորդը Ռուսաստանի Դաշնությունն է՝ ...
Կարդալ ավելին »Հայաստանում բեռնափոխադրումները նվազում են, իսկ ուղևորափոխադրումները՝ աճում երկնիշ տեմպով
2024թ. հունվար-մայիսին Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը կրճատվել է տարեկան 17,6%-ով (2023թ. նույն ժամանակահատվածի 10,1% աճի դիմաց)՝ կազմելով 6 016.9 հազար տոննա։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Վիճակագրական տվյալների համաձայն, բեռնափոխադրումների առյուծի բաժինը պատկանում է ավտոմոբիլային տրանսպորտին՝ 77,9% կամ 4 688.7 հազար տոննա, տարեկան դինամիկայի վատթարացմամբ՝ 16,9% աճից մինչև 9,2% անկում։ Առավել զգալիորեն նվազել են երկաթուղային բեռնափոխադրումները՝ 61,5% – ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ