Տնտեսություն

Գեղարքունիքում սկսվել է հացահատիկի բերքահավաքը

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում օգոստոսի առաջին օրերից սկսվել և ընթանում է հացահատիկի բերքահավաքը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, աշնանացան ցորենի արտերի մեկ հեկտարի միջին բերքատվությունը, նախնական տվյալներով, կազմում է 25-30, գարնանացան գարու արտերի միջին բերքատվությունը՝ 18-23 ցենտներ։  2024 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ արդեն հնձվել է հացահատիկի շուրջ 2800 հեկտար արտ։

Կարդալ ավելին »

16 մլն 827.2 հազար դրամ՝ Ճամբարակի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի հերթական նիստում որոշում է կայացվել 16 մլն 827.2 հազար դրամ հատկացնել Ճամբարակ համայնքին՝ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով։  Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 12 մլն 453.4 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի ջրամբարի արտաքին ջրագծի և ջրընդունիչի վերակառուցման, Վերին Ճամբարակ թաղամասի «Զնգզնգան աղբյուր» ջրագծի վերակառուցման, ...

Կարդալ ավելին »

Մի քանի հայրուր տեղով շինարարություն ենք իրականացնում. 6 մարզի հատկացվեց 1,4 մլրդ դրամ

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 6 մարզերի 13 համայնքների 20 սուբվենցիոն ծրագրի համար 1 մլրդ 428 մլն դրամի չափով գումար հատկացնելու մասին հարցը քննարկվեց կառավարության հերթական նիստում։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ եթե այդ հատկացումներն իրականացվեն, ապա կստացվի որ այս տարվա ընթացքում միայն սուբվենցիոն ծրագրերի համար կառավարությունը հատկացրել է 13 մլրդ 730 մլն դրամ. «Արարատի մարզին կհատկացնենք 420 մլն դրամ՝ մարզադպրոցի ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիան ՀՀ-ին 75 մլն եվրո վարկ կտրամադրի 20 տարի ժամկետով

Ֆրանսիան ՀՀ-ին 75 մլն եվրո վարկ կտրամադրի 20 տարի ժամկետով։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ 2024 թվականի հունիսի 26-ին Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր։ Հովհաննիսյանն ասաց, որ ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից. «Հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու ...

Կարդալ ավելին »

Բյուջեի ծախսերը՝ ըստ գործառական դասակարգման խմբերի

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հունիսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,232,737.9 մլն դրամ։ 2023 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 20․1% աճ։ 2024թ.-ի հունիս ամսին ծախսերը կազմել են 203,672.9 մլն դրամ։ Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա. Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 37%-ով և կազմել 308,937.6 մլն ՀՀ ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում աշխատատեղերն ու աշխատավարձերն աճել են

2024-ի հունիսին Հայաստանում վարձու աշխատողների թիվը հասել է 760 248-ի, ինչը 4,7%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սա վկայում է աշխատաշուկայի կայուն աճի մասին, թեև աճի տեմպերը մայիս ամսվա համեմատ (4,9%) փոքր-ինչ դանդաղել են: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ոչ մի ճյուղում աշխատողների թվի նվազում չի գրանցվել: Առևտուրը, այլ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի արտաքին պարտքը նվազել է 45,9 միլիոն դոլարով

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2024-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 12,157 մլրդ դոլար: Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներից, այս գումարը բաղկացած է հետևյալ հիմնական բաղադրիչներից. – Արտաքին պարտք՝ 6,2 մլրդ դոլար – Ներքին պարտք՝ 5,9 մլրդ դոլար Արտաքին պարտքի մեջ ներառված են՝ – ՀՀ կառավարության պարտք՝ 5,7 մլրդ դոլար – ՀՀ կենտրոնական բանկի պարտք՝ 508 միլիոն դոլար Ներքին ...

Կարդալ ավելին »

Պետական բյուջեն՝ ըստ հարկատեսակների

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հունիսին ՀՀ պետական բյուջեի 1,243,715.7 մլն դրամ եկամուտների 95.5%-ը կամ 1,187,638.4 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. ԱԱՀ ծավալները 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 4.99%-ով և կազմել՝ 328,732.70 մլն ՀՀ դրամ։ Ակցիզային հարկի ծավալներն նվազել են 9.75%-ով և կազմել՝ 55,501.90 մլն ՀՀ դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել են 4.36%-ով և կազմել՝ 245,915.10 մլն ՀՀ դրամ։ Պետական տուրքի ծավալները աճել են 17.38%-ով ...

Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 2․2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հունիսին ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,542.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2․2%-ով։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 16.1%-ով և կազմել 1,581.8 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 19.4%-ով և կազմել 1,094.0 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 8․6%-ով և կազմել 1,397.7 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը ...

Կարդալ ավելին »

ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,244 մլրդ դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,244 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 82․6 մլրդ դրամով կամ 7.1%-ով։ Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 1,233 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 20․1%-ով կամ 206․3 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն նվազել է 123․7 մլրդ դրամով ...

Կարդալ ավելին »
ajax-loader