Պարույր Սևակում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է ներհամայնքային ճանապարհ

 Պարույր Սևակում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է ներհամայնքային ճանապարհ: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Ծրագրի արժեքը 50 մլն դրամ է, որից 27 մլն-ը հատկացրել է Կառավարությունը: Գյուղում կառուցվում է նաեւ նոր դպրոց:

Պարույր Սևակ բնակավայրում սկսել է գործել «Կապանտեքս» կարի ֆաբրիկան: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 700 հազար դոլար»,- գրել է վարչապետը։

Նա նշել է, որ ներկայումս կառուցվել են երկու արտադրական մաս, ևս երկուսի գործարկումը նախատեսվում է։ 

Ընդհանուր առմամբ, կստեղծվի 50 նոր աշխատատեղ։

ajax-loader