ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 24,685.5 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը աճել է 8․7%-ով։ Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը նվազել է 27.8%-ով և կազմել 5,816.3 տոննա։ Կաթի արտադրությունն աճել է 7․5%-ով՝ կազմելով 10,084.5 տոննա։ Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 22.8%-ով և կազմել 2,621.5 տոննա։ Մածունի արտադրությունն աճել ...
Կարդալ ավելին »Տնտեսություն
Մսի արտադրությունն աճել է 9.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 86,654.5 տոննա միս։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 9.4%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 13․2%-ով և կազմել 14,794.4 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 5․9%-ով և կազմել 2,285.4 տոննա։
Կարդալ ավելին »Ովքեր պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր 2024-ի համար. տեսանյութ
Պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ կառավարության հետ համատեղ, հիշեցնում է՝ 2025 թվականին, 2024 թվականի հաշվետու տարվա համար, եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացրած ֆիզիկական անձինք և նոր խմբերը (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)։ Այսպիսով, եկամուտների հայտարարագիր են ներկայացնում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք․ 2024 թվականի ընթացքում համարվել են վարձու աշխատող, 2024 ...
Կարդալ ավելին »Քաջարանի թունելի շինարարության համար տրամադրված վարկային համաձայնագրում փոփոխություն է արվել
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրմանը: Այս վարկային համաձայնագրով նախատեսվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից 200 մլն դոլարի չափով ներդրումային վարկ տրամադրել «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։ Ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում ...
Կարդալ ավելին »Հայտարարագրողներն արդեն ստացել են մոտ 2 մլն դոլար, դիմողների թիվը գրեթե քառապատկվել է. Սիսակ Գաբրիելյան
Հայտարարագրողներն արդեն ստացել են շուրջ 2 մլն դոլար, դիմողների թիվը գրեթե քառապատկվել է։ Այդ մասին իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ տեղեկացա, որ անցած տասնօրյակում 4,000 հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներից 850-ը (21.5%) դիմել է մինչև 100,000 դրամ կրթական կամ առողջապահական ծախսերի վերադարձի համար։ Պետությունը, եթե խոսենք ընդդիմադիր բառապաշարով, այս մարդկանց ...
Կարդալ ավելին »12-ամսյա գնաճը մնացել է թիրախային մակարդակից ցածր. ԿԲ
2024թ. չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը մնացել է թիրախային մակարդակից ցածր՝ կազմելով 1,5 տոկոս, դեկտեմբերին 12-ամսյա բնական գնաճը եւս մնացել է ցածր՝ կազմելով 1 տոկոս։ Այդ մասին հայտնել է ԿԲ մամուլի ծառայությունը։ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ մինչեւ 6,75 տոկոս: Խորհուրդը կարծում է, որ գնաճի 3 տոկոս մակարդակին հասնելու եւ միջնաժամկետ հեռանկարում գների կայունության հասնելու նպատակին հասնելու համար անհրաժեշտ է վերաֆինանսավորման ավելի ցածր տոկոսադրույք: Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է դանդաղ տեմպերով շարունակել տոկոսադրույքների աստիճանական իջեցումը։ Խորհուրդը կշարունակի հետեւել տնտեսական զարգացման սցենարներին եւ պատրաստ է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ միջնաժամկետ հեռանկարում 3 տոկոս գնաճի թիրախը եւ գների կայունությունն ապահովելու համար։ Աշխարհում եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում 2025թ. առաջին եռամսյակում պահպանվում են տնտեսական աճի նվազման ռիսկերը։ Գործընկեր երկրներում գնաճն աճել է, իսկ ապրանքների եւ ծառայությունների գների աճը, որը բնութագրվում է կոշտ գներով, շարունակում է զգալիորեն բարձր մնալ թիրախային մակարդակից: Ռիսկերը պահպանվում են միջազգային ապրանքային շուկաներում գների աճի եւ մատակարարման շղթայի հնարավոր խաթարումների առումով՝ հիմնականում միջազգային առեւտրային լարվածության աճի պատճառով: Միաժամանակ աշխատաշուկայի պայմանները խիստ են մնում գործընկեր երկրներում, հատկապես ԱՄՆ-ում։ Այս հանգամանքներում հավանական է, որ խոշոր կենտրոնական բանկերը կշարունակեն աստիճանաբար նվազեցնել տոկոսադրույքները՝ ավելի դանդաղ, քան նախկինում ակնկալվում էր՝ միաժամանակ պահպանելով համեմատաբար խիստ դրամավարկային պայմաններ: Արդյունքում՝ Հայաստանի տնտեսության վրա ակնկալվում է թույլ գնաճային ազդեցություն։ 2024թ. չորրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը շարունակել է մոտենալ երկարաժամկետ աճի գնահատականներին։ Տնտեսական ակտիվության աճը մեծապես պայմանավորված է եղել ծառայությունների, շինարարության եւ առեւտրի ուժեղ աճով։ ...
Կարդալ ավելին »Ուղեվարձի արժեքի աճը 0,1 տոկոսով գերազանցում է սպառողական գները. ԿԲ
Սպառողական գների ինդեքսի վրա հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը ազդեցություն կգործի 0,1 տոկոսի մակարդակում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը փետրվարրի 4-ին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա նշել է, որ դա՝ այն դեպքում, երբ բոլորը վճարեն առավելագույնը 150 դրամ եւ չօգտվեն տոմսերի փաթեթներից։ Գալստյանը նշել է, որ հանրային տրանսպորտի ծառայությունների տեսակարար կշիռը սպառողական զամբյուղում կազմում է 0,4 տոկոս։ «Այս 0,4 տոկոսից Երեւանին բաժին է ընկնում 0,23 տոկոսը։ Եթե բոլորը վճարեն 150 դրամ եւ ...
Կարդալ ավելին »2024-ի տնտեսական աճը 2023-ի համեմատ էական ցածր կլինի. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։ Այսպես՝ Տնտեսական ակտիվության աճի տեմպը տարվա ընթացքում դրսևորել է դանդաղման միտում՝ հիմնականում պայմանավորված նախորդ տարիների բարձր տնտեսական աճ ապահովող գործոնների չեզոքացմամբ։ Նախորդ տարվա աճ ապահովող գործոնների (դեպի ՀՀ մարդկանց և կապիտալի ներհոսքը, արտահանման աճը և այլն) դրական ազդեցություններն ապահովել են բարձր տնտեսական աճ 2024թ. տարեսկզբին, սակայն աճն աստիճանաբար դանդաղել ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն բաժնետերերին շահաբաժիններ կվճարի 2023-ի աշխատանքի արդյունքով
2024 թվականի նոյեմբերի 27 – ին տեղի է ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նիստ, որի ընթացքում խորհուրդը, ի թիվս այլ հարցերի, ընկերության բաժնետերերին առաջարկել է ընկերության 2023 թվականի գործունեության արդյունքներով տարեկան շահաբաժիններ վճարել ընկերության կուտակված ընդհանուր զուտ շահույթից (ներառյալ նախորդ տարիները): Այդ մասին ասվում է ՓԲԸ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Աղբյուրը նշում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ...
Կարդալ ավելին »Կեղծ արտադրանքը ներխուժել է մրգային օղու շուկա. իրական արտադրողներին կտրվի սուբսիդավորում․ ՄՊՀ նախագահ
Հայաստանում մրգային օղու շուկան բախվել է մի շարք խնդիրների, այդ թվում՝ կեղծ արտադրանքի ներխուժման հետ։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ «Մրգային օղիների արտադրության ոլորտում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախակի օգտագործվում են ցորենի կամ այլ սպիրտներ՝ համահոտային հավելումներով, ինչը խնդիրներ է առաջացնում ինչպես բիզնեսի, այնպես էլ սպառողների մոտ»,- ասաց Գևորգյանը՝ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ