2024 թվականի նոյեմբերի 27 – ին տեղի է ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նիստ, որի ընթացքում խորհուրդը, ի թիվս այլ հարցերի, ընկերության բաժնետերերին առաջարկել է ընկերության 2023 թվականի գործունեության արդյունքներով տարեկան շահաբաժիններ վճարել ընկերության կուտակված ընդհանուր զուտ շահույթից (ներառյալ նախորդ տարիները): Այդ մասին ասվում է ՓԲԸ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նշում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով, որի ընթացքում ընկերության բաժնետերերը քննարկել են ընկերության 2023 թվականի գործունեության արդյունքներով տարեկան ֆինանսական հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշռի, շահույթի և վնասի հաշվի, շահույթի և վնասի բաշխման, ինչպես նաև ընկերության կանոնադրական կապիտալում բաժնետերերի մասնակցության համամասնությամբ կուտակված ընդհանուր զուտ շահույթից (ներառյալ նախորդ տարիները) ընկերության 2023 թվականի գործունեության արդյունքներով տարեկան շահաբաժինների վճարման հետ կապված հարցեր: