Relax

Emmy 75․ ովքեր են հաղթողները (լուսանկարներ)

Լոս Անջելեսում տեղի է ունեցել Emmy հեռուստատեսային մրցանակաբաշխության 75-րդ արարողությունը, հաղորդում են տարբեր ԶԼՄ-ներ: «Ժառանգները» սերիալը, ինչպես և 2022 թվականին, պարգևին արժանացել է որպես լավագույն դրամատիկական սերիալ։ Կիրան Կալկինը և Սառա Սնուքը, որոնք նկարահանվել են սերիալում, «Էմմի» են ստացել լավագույն գլխավոր դերերի համար, իսկ Մեթյու Մաքֆեդյենը՝ երկրորդ պլանի լավագույն դերի համար։ Բացի այդ, դրամատիկական սերիալի լավագույն ռեժիսուրայի համար մրցանակն ստացել ...

Կարդալ ավելին »

Միջազգային արբիտրաժի հեղինակավոր GAR ամսագիրը՝ Հայաստանի AMCA-ի մասին

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) գործունեությանն ու զարգացումներին իր հերթական համարում անդրադարձել է Միջազգային արբիտրաժի ոլորտում ամենահեղինակավոր և առաջատար GAR (Global Arbitration Review) ամսագիրը։ Ամսագիրն առանձնակի կարևորությամբ շեշտել է AMCA-ի արբիտրաժային կանոնների ընդունումը, որը տեղի էր ունեցել Կենտրոնի բացումից ընդամենն ամիսներ անց՝ 2023 թվականի նոյեմբերի 27-ին։ Հոդվածում նշվում է՝ AMCA-ի կանոնները մշակվել են Կենտրոնի Արբիտրաժային խորհրդի աջակցությամբ, որի գործառույթները նման ...

Կարդալ ավելին »

Հայուհին՝ Oscar-ի գլխավոր տնօրեն

Կինոարվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիան Թենի Մելիդոնյանին նշանակել է «Օսկարի» գլխավոր տնօրեն, որը նորաստեղծ պաշտոն է։ Այդ մասին հայտարարել է Ակադեմիայի գործադիր տնօրեն Բիլ Քրամերը։ Նոր պաշտոնում Թենի Մելիդոնյանը կղեկավարի ռազմավարությունը, տաղանդների հետ կապերը, հատուկ միջոցառումները և մրցանակաբաշխության բոլոր ծրագրերի և միջոցառումների արտադրական թիմերը, ինչպես փոխանցում է Hollywood Reporter-ը՝ այդ մասին նշել է Քրամերը։ Մելիդոնյանը սերտորեն կաշխատի «Օսկարի» պրոդյուսերների և ...

Կարդալ ավելին »

Toyota Motor-ը վերսկսում է մեքենաների արտադրությունը

Հունվարի 8-ից ճապոնական հեղինակավոր Toyota Motor-ը երկրում վերսկսում է ավտոմեքենաների արտադրությունը, որը դադարեցվել էր Ամանորի առթիվ՝ չնայած երկրի կենտրոնական հատվածում շարունակվող երկրաշարժերի հետևանքով առաջացած մատակարարման շղթաների որոշակի խափանումներին: Այդ մասին հայտնում է ավտոարտադրողը: Սկզբում Toyota-ն խոստովանել է, որ հունվարի 8-ին հնարավոր չի լինի վերականգնել արտադրությունը երկրի ձեռնարկություններում, քանի որ երկրաշարժերը վնաս են հասցրել մատակարարներին։ Սակայն աղետի գոտուց դուրս գտնվող պահեստների ...

Կարդալ ավելին »

Տիեզերական տոնածառ՝ NASA-ից․ տեսանյութ

NASA-ն ցուցադրել է տիեզերական տոնածառի նոր լուսանկարներ։ Շողշողացող տոնածառի և շողշողացող ձնագնդի նմանվող աստղերի կույտերը փայլում են Չանդրա ռենտգենյան աստղադիտարանի և Հաբլ տիեզերական աստղադիտակի նոր դիտարկումներում: NGC 2264-ը, որը գտնվում է Երկրից մոտ 2500 լուսատարի հեռավորության վրա, կոչվում է նաև «Սուրբ Ծննդյան ծառերի կլաստեր». Երիտասարդ աստղերի այս խումբը, որը շրջապատված է միգամածության գազային ամպով, հիշեցնում է տիեզերական մշտադալար՝ զարդարված առկայծող ...

Կարդալ ավելին »

Ավտոպիլոտը խնդիրներ ունի․ Tesla-ն հետ է կանչում 2 միլիոն մեքենա

Tesla-ն հետ է կանչում ԱՄՆ-ում վաճառված ավելի քան 2 միլիոն մեքենա, որպեսզի շտկի ավտոպիլոտի համակարգը։ Թարմացումները  պետք է ապահովեն, որ վարորդներն ուշադիր լինեն, երբ օգտագործում են ավտոպիլոտ համակարգը։ Մեքենաների հետկանչումը տեղի է ունենում Մայրուղիների երթևեկության անվտանգության ազգային վարչության կողմից երկու տարի անցկացվող հետաքննությունից հետո։ Դրա պատճառ են դարձել վթարները, որոնք տեղի են ունեցել, երբ վարորդներն օգտագործելիս են եղել մասամբ ավտոմատացված ...

Կարդալ ավելին »

Նոտր Դամը կունենա հակահրդեհային աննախադեպ համակարգ

Փարիզի Աստվածամոր տաճարում, որը տուժել էր 2019 թվականին ահավոր հրդեհից, հրդեհային անվտանգության աննախադեպ համակարգ կտեղադրվի, ասել է տաճարի վերակառուցման ղեկավար Ֆիլիպ Ժոստը։ «Ձեռնարկվել են բոլոր նախազգուշական միջոցները լիարժեք հակահրդեհային պաշտպանություն ապահովելու համար։ Ծխի ցուցիչների համակարգ կստեղծվի գագաթի և ձեղնահարկի մակարդակում՝ ցանկացած հրդեհ կանխելու համար, այն իր տեսակի մեջ առաջինն է, որը կտեղադրվի Ֆրանսիայի տաճարում»,- ասել է Ժոստը Ֆրանսիայի Ազգային ժողովի ...

Կարդալ ավելին »

2023-ի ամառն Արկտիկայում ռեկորդային տաք է եղել. NOAA

Արկտիկայի  ամառային միջին ջերմաստիճանը 2023 թվականին ռեկորդային ամենաբարձրն է եղել տարածաշրջանում, հաղորդում է ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA):«Անցյալ տարվա ընթացքում Արկտիկայում ցածր շերտի օդի միջին ջերմաստիճանը վեցերորդ ամենատաքն էր 1900 թվականից ի վեր՝ 20 աստիճան Ֆարենհայթով (զրոյից ցածր  7 աստիճան Ցելսիուսով): Արկտիկայի միջին ամառային ջերմաստիճանը եղել է ռեկորդային ամենատաքը՝ 43 աստիճան Ֆարենհայթով (6,4 աստիճան Ցելսիուսով)»,- 13 երկրների ...

Կարդալ ավելին »

Արտաքին մարտկոց Cybertruck-ի համար․ Tesla-ն երկարացնում է պիկապի ուղին

Tesla-ն հայտարարել է Cybertruck էլեկտրական մեքենայի նոր համալրման մասին՝ արտաքին մարտկոց, որը զբաղեցնում է պիկապի բռնախցիկի մեկ երրորդը: Ընկերությունը ցույց է տվել դրա լուսանկարը և հայտնել, թե քանի կիլոմետրով լրացուցիչ մարտկոցը կմեծացնի հեռահարությունը։ Մարտկոցը կոչվում է Range Extender և հասանելի է որպես լիաքարշակ պիկապ բեռնատարի տարբերակ կամ որպես բարձրակարգ էլեկտրական մեքենայի մաս, որը կոչվում է Cyberbeast: Վերջին դեպքում մարտկոցը մեծացնում ...

Կարդալ ավելին »
ajax-loader