In Slider

Էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ Հայաստանում

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 8,845.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 4.2%-ով և կազմել 3,715.6 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 15.2%-ով և կազմել 1,645.8 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 4.8%-ով և կազմել 2,709.2 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 29.8%-ով և կազմել 2.3 մլն ...

Կարդալ ավելին »

Big Hole․ աշխարհի ամենամեծ փոսը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Հարստություն կորզելու փնտրտուքներում մարդը շատ մեծ անցքեր է փորել երկրի վրա։ Բացի այդ, բնությունը երբեմն ինքնուրույն է ստեղծում ապշեցուցիչ անցքեր կամ փոսեր: Ստորև ներկայացնում ենք մոլորակի  ամենազարմանալի բնական կամ տեխնածին փոսը: Big Hole-ն ամենամեծ անցքն է, որը ձեռով բացել են ադամանդ որոնող հանքափորները: Այս ադամանդի հանքը, որը գտնվում է Քիմբերլիում՝ Հարավաֆրիկյան հանրապետությունում, շատ գեղատեսիլ է։ Առաջին հանքը գտնվում է քաղաքի ...

Կարդալ ավելին »

Կոնյակի արտադրությունը նվազել է 17%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 17.0%-ով։ Հիշեցնենք, որ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը ...

Կարդալ ավելին »

7,5 % ՀՆԱ-ի աճ․ Հնդկաստանն աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսությունն է. Մոդի

Հնդկաստանի տնտեսությունը, որը ցույց է տվել ՀՆԱ-ի 7,5 % աճ, դարձել է մոլորակի ամենաարագ զարգացող տնտեսությունը և ապագայում կպահպանի այդ տեմպերը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին՝ Գոայում Էներգետիկայի միջազգային շաբաթվա (India Energy Week) բացման ժամանակ իր ելույթում։ «Էներգետիկայի շաբաթն անցկացվում է շատ կարևոր շրջանում. ընթացիկ ֆինանսական տարվա (խմբ․՝ 2023 թ․ ապրիլի 1-ից մինչև 2024 թ․ մարտի 31-ը) առաջին վեց ամիսներին Հնդկաստանի ՀՆԱ-ի ...

Կարդալ ավելին »

2024-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 5,7 տոկոս․ ԵԱԶԲ

2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 5,7 տոկոս: Նման կանխատեսմամբ է հանդես եկել Եվրասիական զարգացման բանկը, որը ներկայացրել է ԵԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետի շաբաթական մակրոզննումը։ Աղբյուրի համաձայն՝  2023 թվականի արդյունքներով Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 9.4%- ով: Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության աճը, հիմնականում, ապահովել են ծառայությունների և առևտրի հատվածները (համապատասխանաբար՝ +10% և +25,7%)։ Արդյունաբերության դինամիկան (+4,1%) չորրորդ եռամսյակում դրական ...

Կարդալ ավելին »

Հայաստանից ոսկու ձուլակտորների արտահանման համար կգործի պետական տուրք

Հայաստանում նախատեսվում է ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների արտահանման համար սահմանել  պետական տուրք: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Նախագծով մենք արտահանման տուրք ենք սահմանում ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների վրա՝ հաշի առնելով այն, որ այս առևտրով զբաղվող ընկերությունները պետք է որոշակի մասնակցություն ունենան ՀՀ բյուջեում»,- ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը դանդաղել է

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023 թվականի հունվար-դեկտեմբերին դանդաղել է մինչև տարեկան 9,4% (2022 թվականի 14,2%-ից)՝ ուղեկցվելով արտահանման և ներմուծման բարձր դինամիկայի խիստ նկատելի արգելակմամբ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները։ Վիճակագրության համաձայն,  2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության աճը մեծապես պայմանավորել են առևտրի հատված՝ տարեկան տեմպերի 17%- ից մինչև 25,7% արագացմամբ, և մի փոքր ավելի պակաս՝ շինարարության ...

Կարդալ ավելին »

Ո՞ր երկրներից ենք ամենաշատը ներմուծել․ թոփ 10-ում է Բելգիան

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 10.931 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 41.03%-ով կամ 3.18 մլրդ դոլարով։ Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 26.63%-ով կամ 690.25 մլն դոլարով և կազմել 3.292 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 30.12%-ը։ Երկրորդը Չինաստանն ...

Կարդալ ավելին »

Արդյունաբերության ոլորտի զարգացումները բավական մտահոգիչ են․ «Լույս» հիմնադրամ

«Լույս» հիմնադրամը վերլուծել է Հայաստանի տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։ Հիմնադրամի զեկույցում նշվում է, որ 2023 թվականն ավարտվել է տնտեսական ակտիվության բավական բարձր տեմպով, սակայն տնտեսության կառուցվածքը վատթարացել է:Տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա վերջին երկու ամիսներին կտրուկ արագացել է՝ պայմանավորված ոսկերչական գործունեության աճով, ինչի արդյունքում 2023թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.4%: Միեւնույն ժամանակ, ինչպես 2022թ.-ին, 2023-ին եւս, տնտեսական աճը ...

Կարդալ ավելին »

Eurowings․ վերսկսվում են Հայաստան-Գերմանիա չվերթերը

Eurowings ավիաընկերությունը մեկնարկում եւ վերսկսում է չվերթերը դեպի Գերմանիայի մի շարք քաղաքներ: «Արմենիա» միջազգային օդանավակայաններից հայտնել են, որ Բեռլին-Երեւան-Բեռլին մեկնարկային չվերթերը կգործարկվեն մայիսի 4-ից՝ յուրաքանչյուր շաբաթ օր: Դյուսելդորֆ-Երեւան-Դյուսելդորֆ երթուղով չվերթերը կվերսկսվեն փետրվարի 12-ից՝ յուրաքանչյուր երկուշաբթի: Քյոլն-Երեւան-Քյոլն երթուղով չվերթերը կմեկնարկեն մայիսի 2-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի: Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման եւ այլ մանրամասների համար այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Կարդալ ավելին »
ajax-loader