In Slider

Երկրաբանի մասնագիտությունը՝ Ժամանակակից աշխարհում․ Հայկ Ալոյանը ԵՊՀ-ում ներկայացրել է ոլորտի զարգացումները

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում հյուրընկալվեցին «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Ալոյանն ու ընկերության ներկայացուցիչները, գրում է ysu.am-ը։ Պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման շրջանակում Հայկ Ալոյանը ««Երկրաբանություն» մասնագիտության զարգացման միտումները և արդի հիմնախնդիրները» թեմայով դասախոսություն կարդաց: Նա հանգամանորեն անդրադարձավ ժամանակակից աշխարհում երկրաբանի մասնագիտության առանձնահատկություններին և զարգացման միտումներին, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում առկա հնարավորություններին, ներկայացրեց Հայաստանում երկրաբանության զարգացման խոչընդոտները ...

Կարդալ ավելին »

Եկամտային հարկից հիփոթեքային վարկի տոկոսադրույքների վերադարձի ծավալը ավելացել է մոտ 681 անգամ

ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊԿ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է եկամտային հարկից հիփոթեքային վարկի տոկոսադրույքների վերադարձի ծավալների զգալի աճին։ ԱԺ պատգամավորը հրապարակել է ըստ տարիների վիճակագրական տվյալների սանդղակ և, մասնավորապես, գրել․ «Եկամտային հարկից հիփոթեկային վարկի տոկոսադրույքների վերադարձի ծավալը 2024թ․ հունվարին 2018թ․ հունվարի համեմատ ավելացել է մոտ 681 անգամ՝ 21,2 մլն դրամից դառնալով ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունն աճել է 3,7 %-ով

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) արդյունաբերական արտադրության ծավալը 2023 թվականի արդյունքներով 2022 թվականի համեմատությամբ աճել է 3,7 %-ով։ Այդ մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի հաղորդագրությունում։ «2023 թվականի հունվար-դեկտեմբերին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրության ծավալը 2022 թվականի հունվար-դեկտեմբերի մակարդակի նկատմամբ կազմել է 103,7 %: Արդյունաբերական արտադրության աճ է գրանցվել Բելառուսում՝ 7,7 %, Ղազախստանում՝ 4,3 %, Հայաստանում` 4,1 %, Ռուսաստանում՝ 3,5 ...

Կարդալ ավելին »

Մինչև 16 մլն դրամ կտրամադրվի սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար․ ծրագրի ժամկետը երկարաձգվեց

Փետրվարի 15-ի Կառավարության նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր Կառավարության որոշումներում փոփոխություններ կատարելուն։ Նախագծի մասին զեկուցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նա նշեց՝ նախագծով առաջարկվում է երկարաձգել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրի ժամկետը՝ մինչև 2025-ի դեկտեմբերի 31-ը։ «Այս պահի դրությամբ գործընկեր բանկերի կողմից ստացվել և Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատվել է 412 շահառուի հայտ։ ...

Կարդալ ավելին »

KOMATSU. հսկա մեքենաների սուսերով պարը (տեսանյութ)

Հանքարդյունաբերեկան տեխնիկա ներմուծող «Կամացու» ընկերության կազմակերպած բեռնատարների շոուն․ հսկա մեքենաները ներկայացնում են Արամ Խաչատրյանի սուսերով պարը՝ «Գայանե» օպերայից։ Յուրօրինակ, գրավիչ և գեղեցիկ տեսարանը՝ ներկայացվող տեսանյութում․

Կարդալ ավելին »

Բանկերի 45%-ն իրենց ինտեգրել են գեներատիվ AI

Համաձայն NTT Data-ի նոր գլոբալ հետազոտության՝ բանկերի տնօրենների խորհուրդների 91%-ը կողմ է գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) ներդրմանը: «Թվային հորիզոն. բանկերի անցումը մեյնֆրեյմներից դեպի ԱԲ-ի կողմից կառավարվող ամպային ենթակառուցվածք» զեկույցի հեղինակները զրուցել են համաշխարհային բանկերի 650 ներկայացուցիչների հետ: Բանկերի 45%-ն արդեն ինտեգրել է գեներատիվ ԱԲ տեխնոլոգիան իրենց գործառնություններում, իսկ 30%-ն ուսումնասիրում է դրա ներուժը: NTT DATA-ի հետազոտությունն ազդարարում է բանկային ոլորտում ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերությունը և նորակառույց ճանապարհները․ քննարկում ԱԺ-ում

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը՝ ի դեմս միության տնօրենի տեղակալ Շուշանիկ Քերոբյանի, մասնակցել է ԱԺ-ում փետրվարի 13-ին կազմակերպված «Հանքարդյունաբերական ոլորտը եւ նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկմանը։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, որի նախաձեռնությամբ անցկացվել է քննարկումը, հայտարարել է․ «Մեր առջեւ խնդիր ենք դրել ուսումնասիրել եւ հրավիրել իրավասու գերատեսչությունների, ինչպես նաեւ համայնքների ներկայացուցիչների՝ ...

Կարդալ ավելին »

«Թեղուտն» աշխատակիցների մասնագիտական գիտելիքների հերթական դասընթացն է անցկացրել

Թեղուտ» ՓԲԸ-ն աշխատակիցների մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերման ուղղությամբ իրականացրել է հերթական դասընթացը։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ «Հերթական դասընթացը՝ «Ամբարձիչ սարքավորումների անվտանգ շահագործում» թեմայով»,- գրված է «Թեղուտի» պաշտոնական կայքում:

Կարդալ ավելին »

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով կատարում է 9 հողակտորի հողհատկացում

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված հողերից մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով կատարում է 9 հողակտորի հողհատկացում: Համաձայն Կառավարության 18.12.2008թ. N 1578-Ն որոշման՝մրցութային փաթեթներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝ ա. հողամասի մակերեսը,բ. վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքի ժամկետները,գ. կառուցապատման դեպքում՝ դրա իրականացման ժամկետը,դ. հողամասի համար առաջարկվող վարձավճարի չափը,ե. նախատեսվող ներդրումների չափը՝ կցելով ֆինանսական երաշխիքները (համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջների),զ. ...

Կարդալ ավելին »
ajax-loader