In Slider

2018-23թթ․-ին Սյունիքի մարզում իրականացվել են 111 մլրդ 964 մլն 151 հազար դրամի աշխատանքներ

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ 2018 թվականի մայիսից մինչև 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ՀՀ Սյունիքի մարզում իրականացվել են 111 մլրդ 964 մլն 151 հազար դրամի (շուրջ 276 մլն դոլար) աշխատանքներ։ Կատարված աշխատանքները ըստ ոլորտների ներկայացվել է աշխատակազմի ֆեյսբուքյան էջում։ Ըստ այդմ՝ Սյունիքի մարզում կառուցվել, հիմնանորոգվել և նորոգվել է 427.3 կմ ճանապարհ, 70 կմ լուսավորություն, 160 կմ ջրագիծ, ...

Կարդալ ավելին »

638 մլն դրամ է հատկացվել մանկապարտեզ, մարզադպրոց և մարզահրապարակ կառուցելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարությանը 2024-ի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար չբաշխված գումարներից կատարել վերաբաշխում 638,444.4 հազար դրամ գումարի չափով՝ գումարն ուղղելով մանկապարտեզների և մարզադպրոցների, ինչպես նաև «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծմանը և կառուցմանը: Բացի այդ, նախագծով նախատեսվում է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին փոխանցել թվով 23 դպրոցի և 11 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները: ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հարկային եկամուտները 6 տարում աճել են ավելի քան 90 տոկոսով

Հայաստանն անցած տարի ապահովել է 2 տրիլիոն 222 միլիարդ դրամի բյուջետային եկամուտներ, ինչը 2017 թվականի համեմատ աճել է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով։ Այդ մասին կառավարության հերթական նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի քննարկմանը։ «Այսինքն, 2017 թվականի նկատմամբ բյուջեի հարկային եկամուտներն ավելացրել ենք 92 տոկոսով։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ ...

Կարդալ ավելին »

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 8.415 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 55.29%-ով կամ 2.996 մլրդ դոլարով։ Արտահանման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 38.81%-ով կամ 955.86 մլն դոլարով և կազմել 3.419 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 40.62%-ը։ Երկրորդն ...

Կարդալ ավելին »

Ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրեւ

Հայաստանի շրջանների զգալի մասում փետրվարի 23-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում տեղումներ կլինեն ձյան տեսքով։  Օդերևութաբանները կանխատեսում են նաև հյուսիսարևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 15-18 մ/վրկ։ Արդեն շաբաթ օրը օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում կսկսվի։ Ինչպես  փոխանցեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է անձրեւ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +10+12։

Կարդալ ավելին »

ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը

Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական կտրվածքով ամփոփագիրը, ըստ որի՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը 2023 թվականի դեկտեմբերին չափավորվել է` հասնելով 9.5%-ի: Զեկույցում նշվում է, որ զուտ դրամական փոխանցումները նվազել են 47.2%-ով, սակայն 4 անգամ գերազանցել են նախորդ ամսվա ցուցանիշը: «2024 թ. հունվարին գրանցվել է գների 0.9% անկում, որը պայմանավորված է պարենային գների 5.8% անկմամբ: Արտահանման աճը պահպանվել ...

Կարդալ ավելին »

Օրենքի փոփոխմամբ կարգավորվել է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցը

 2024 թվականի մայիսի 6-ից ուժի մեջ կմտնեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունները, որոնցով կարգավորվում են ձեռք բերողների (բաշխող և վերամշակող կազմակերպություններ) կողմից  գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցերը: Այսպիսով՝ պետությունը հատուկ պաշտպանության տակ է վերցրել գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսական արտադրանքի իրացման հարաբերություններում թույլ դիրքում գտնվող այլ արտադրողներին: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ մասնավորապես նոր կարգավորումներով ...

Կարդալ ավելին »

Կա Ֆրանսիա, որը երախտապարտ է նրանց. Էմանուել Մակրոնը՝ Միսաք և Մելինե Մանուշյանների մասին

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկնոջ` Բրիջիտ Մակրոնի հետ ներկա են գտնվել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, Հայաստանի ...

Կարդալ ավելին »

«Լիդիան Արմենիան» հուշագիր է կնքել Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հետ

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն՝ ի դեմս գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի, և ԳԱԱ «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ը՝ ի դեմս տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանի, կնքել են փոխըմբռնման հուշագիր։ Այդ մասին տեղեկացնում է «Լիդիան Արմենիայի» ֆեյսբուքյան էջը։ Այդ կերպ կողմերը նպատակ ունեն ընդլայնել և ամրապնդել գործակցությունը փոխլրացնող հնարավորությունները և գիտելիքները հանքահումքային ռեսուրսների ուսումնասիրության, շրջակա միջավայրի պահպանության, կրթական (երկրաբանական և հարակից ուղղություններ) բնագավառներում։ «ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ...

Կարդալ ավելին »
ajax-loader