In Slider

Հոգ տանել շրջակա միջավայրի մասին․ «Թեղուտը» շնորհավորում է Բնապահպանի օրը

Հունիսի 5-ին Երկիր մոլորակի բնակիչները նշում են Բնապահպանի օրը՝ նրանց, ովքեր մեծ պատասխանատվություն են ստանձնել հոգ տանելու շրջակա միջավայրի պահպանության մասինն տեղեկացնում է «Թեղուտ» ընկերության ֆեյսբուքյան էջը: «Մասնագիտական տոնի առթիվ սրտանց շնորհավորում ենք բոլոր բնապահպաններին, հատկապես «Թեղուտ» ՓԲ ընկերության Բնապահպանության բաժնի պետ Արմեն Ղարագյոզյանին և բնապահպան Մաքսիմ Շահնազարյանին։ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը, լինելով սոցիալական հարցերի նկատմամբ պատասխանատու կազմակերպություն, մեծ ուշադրություն է ...

Կարդալ ավելին »

Ապրենք բնության հետ ներդաշնակ․ ԶՊՄԿ ուղերձը՝ Բնապահպանի օրվա առթիվ

Հունիսի 5-ը բնապահպանի օրն է։ Տոնի առթիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շնորհավորել է բնապահպաններին՝ նշելով․ «Բնության հանդեպ մարդու խելամիտ վերաբերմունքը, ռեսուրսների գրագետ շահագործումը յուրաքանչյուր պետության և մարդկության բարեկեցության կարևոր նախապայմանն է և դուք եք գծում այն սահմանը, որը երաշխավորում է բնական պաշարների օգտագործումը անվտանգ և անհետևանք դարձնել բնության ու հետևաբար ապագայի համար։ Սիրելի բնապահպաններ, շնորհավորում ենք, ձեր մասնագիտական տոնը։ Մաղթում, որ ...

Կարդալ ավելին »

Teghout Mining-ը կառուցում է Քարկոփ գյուղի հետիոտնային կամուրջը

Teghout Mining-ը ներգրավվել է եղել Քարկոփ գյուղի հետիոտնային կամրջի կառուցման աշխատանքներում (կամուրջը քանդվել էր Դեբեդ գետի հեղեղման հետևանքով)։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․ ««Թեղուտ» ՓԲ ընկերության մասնագետների կողմից ինտենսիվ աշխատանքներ են տարվում Քարկոփ գյուղի հետիոտնային կամրջի կառուցման ուղղությամբ»:

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն աշխատաժողով է անցկացրել պղնձի արդյունահանման վերաբերյալ

ԶՊՄԿ-ում կայացել է ՀՀ-ում պղնձի արդյունահանման արդի վիճակի և մաքուր պղնձի ստացման հիմնախնդիրների վերաբերյալ երկօրյա աշխատաժողովը, որի արդյունքներով ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ: Այդ մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ Մասնակիցների թվում էին ԵՊՀ-ի, Հայաստանի Պոլիտեխնիկական ինստիտուտի և Գիտությունների ակադեմիայի մասնագիտական ինստիտուտների պրոֆեսորներ և ոլորտի գիտնականներ։ Մասնագիտական քննարկումների հետ մեկտեղ ոլորտի գիտնականներն իրենց հարցազրույցներում խոսել են Հայաստանում հանքարդյունաբերության ...

Կարդալ ավելին »

ՀԲ-Ն 40 մլն դոլար է տրամադրում Հայաստանին մաքուր էներգիայի անցման և էլեկտրահաղորդման ցանցերի արդիականացման համար

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Հայաստանին 40 մլն դոլարի հատկացմանը Enabling the Energy Transition նախագծին աջակցելու համար, որը կնպաստի մինչեւ 2040 թվականը երկրի էներգետիկ հատվածի զարգացման ռազմավարության իրականացմանը: Այդ մասին նշվում է ՀԲ հաղորդագրությունում։ Մասնավորապես, ներդրումները կկենտրոնանան էլեկտրահաղորդման ենթակայանների վերականգնման, բարեփոխումների ընդունման վրա, որոնք փոխանցող ընկերությանը մասնավոր ֆինանսավորման հասանելիություն ստանալ, ինչպես նաև էներգետիկ հատվածի արդիականացմանը եւ Եվրոպայի ...

Կարդալ ավելին »

ՀՆԱ-ի նկատմամբ դրամական փոխանցումների հարաբերակցությունն էապես նվազել է․ ԿԲ

ՀՆԱ-ի նկատմամբ դրամական փոխանցումների հարաբերակցությունը 2023 թվականին զգալիորեն նվազել է։ Այդ մասին հունիսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա նշել է, որ վերջին մի քանի տարիներին տնտեսության վրա փոխանցումների ազդեցության տեսանկյունից տնտեսական էֆեկտը շարունակաբար թուլացել է։ «Եթե 10 և ավելի տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր ՀՆԱ-ի մոտ 18%, ապա այժմ այն 8%-ից ...

Կարդալ ավելին »

Հայկական կոնյակը՝ Armenian brandy, ԵՄ-ում. ՀՀ-ն մտադիր է այն գրանցել որպես աշխարհագրական նշում

Հայաստանը հայկական կոնյակի վերաբրենդավորման գործընթացում առանցքային է համարվում այն, որ Armenian brandy–ն գրանցվի որպես աշխարհագրական նշում: Այդ մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստին, «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «BEKPO ընկերության հետ իրականացված աշխատանքների և նրանց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայկական կոնյակի համար ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 21 սմ-ով․ մենաբարձր ցուցանիշը՝ վերջին 8 տարիներին

Հանրապետությունում 2024 թվականի մարտի երրորդ տասնօրյակից սկսած առատ տեղումների ու վարարումների մի շարք դեպքեր գրանցվեցին, որոնք ուղեկցվեցին արտակարգ իրավիճակով։ Հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշեց, որ աննախադեպ իրավիճակ եղավ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը, երբ բավական ինտենսիվ տեղումներ եղան Լոռիում և Տավուշում։ Մեկ գիշերվա ընթացքում ամսական նորմայի 40-60 տոկոսի չափով տեղումներ գրանցվեցին։ Շարունակաբար դիտված ինտենսիվ ...

Կարդալ ավելին »

Հունիսը ևս տեղումնառատ է լինելու, առանձին հատվածներում սպասվում է կարկուտ

Հանրապետության ամբողջ տարածքում հունիսին տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելին, իսկ օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում։ Հրավիրած ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ կլինեն առանձին օրեր, երբ որոշ շրջաններում առատ տեղումներ կգրանցվեն։  «Երբ ասում ենք, որ սպասվում են նորմայից ավելի տեղումներ, դա չի նշանակում, որ հանրապետությունում տեղալու են այնպիսի անձրևներ, ինչպիսին ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն կմիանա Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի՝ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին միանալու նախագիծը վավերացնելուն: «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը: Նախարարի տեղակալը նշեց, որ դեռ 2017 թվականից քննարկվել է ՀՀ կառավարության կողմից Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին միանալու հարցը: 2019թ. ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկել է, որ Հայաստանը ...

Կարդալ ավելին »
ajax-loader