In Slider

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով: Այդ մասին որոշվել է հունիսի 11-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստի ժամանակ: «Իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.00 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.50 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.50 %»,- նշված է ԿԲ-ի հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և կարկուտ

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ինչպես տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տարածած հաղորդագրությունից, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում, անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Երևանում հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, ...

Կարդալ ավելին »

Պաշտպանության ծախսերը նվազել են, առողջապահությանը՝ աճել

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 817,126.2 մլն դրամ։ 2023 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 31.9 % աճ։ 2024թ.-ի ապրիլ ամսին ծախսերը կազմել են 291,252.4 մլն դրամ։ Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա. Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 121.7%-ով և կազմել 237,804.5 ...

Կարդալ ավելին »

Գինու արտադրությունը նվազել է 13.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,036.5 հազար լիտր գինի, որից 393.0 հազար լիտրը փրփրուն՝ «շամպայն» տեսակի։ 2023-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 13.4%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 17.3%-ով։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը աճել է 41.6%-ով և կազմել 471.9 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն աճել ...

Կարդալ ավելին »

Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է 0.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն նվազել է 0.8%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ չի փոփոխվել։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել են 5.1%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ.-ի հունվարի-մայիսի համեմատ աճել են 7.1%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 0.5%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի ...

Կարդալ ավելին »

Պետական բյուջեի եկամուտները՝ ըստ հարկատեսակների

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ. հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի 863,439.3 մլն դրամ եկամուտների 95.98%-ը կամ 828,756.2 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. ԱԱՀ ծավալները 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել են 3.54%-ով և կազմել` 215,138.90 մլն ՀՀ դրամ։ Ակցիզային հարկի ծավալներն նվազել են 9.04%-ով և կազմել` 37,109.90 մլն ՀՀ դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել են 3.55%-ով և կազմել` 206,630.10 մլն ...

Կարդալ ավելին »

Հացի արտադրությունն աճել է 2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 89,050.9 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 2%-ով։ Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 19.6%-ով և կազմել 45 392.1 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 4.2%-ով և կազմել 593.4 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն աճել է 23.8%-ով և կազմել 2,192.9 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է ...

Կարդալ ավելին »

Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել հնդկական առաջատար տեխնոլոգիաներով պղնձաձուլարան կառուցելու տարբերակը

 Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Զրուցակիցները քննարկել են հայ-հնդկական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Նախարարն առաջարկել է դիտարկել Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման տարբերակը՝ օգտագործելով Հնդկաստանի առաջադեմ տեխնոլոգիաները։  Գևորգ Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ...

Կարդալ ավելին »

ՍԱՏՄ․ երկու անգամ ավելացել է հայկական մրգերի արտահանումը Ռուսաստան

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Հայաստանից Ռուսաստան արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռների նկատմամբ իրականացվել են վերահսկողական բոլոր համալիր միջոցառումները՝ կանխելու համար խախտումներով բեռների մատակարարումը Ռուսաստան, ինչն արձանագրել էր ռուսական վերահսկողությունը նախորդ տարվա նոյեմբեր ամսին: ՍԱՏՄ-ից հայտնում են, որ սահմանային հետևողական հսկողության և ի հայտ եկած խնդիրները փորձագիտական մակարդակում հնարավորինս արագ լուծելու արդյունքում, 2023 թվականի համեմատ 2024 թվականին Հայաստանից մրգերի արտահանումը ...

Կարդալ ավելին »

ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 863.43 մլրդ դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 863.43 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 73.5 մլրդ դրամով կամ 9.3%-ով։ Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 817.12 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 31.9%-ով կամ 197.43 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն նվազել է 123.93 մլրդ դրամով ...

Կարդալ ավելին »
ajax-loader