ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 817,126.2 մլն դրամ։ 2023 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 31.9 % աճ։ 2024թ.-ի ապրիլ ամսին ծախսերը կազմել են 291,252.4 մլն դրամ։
Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.
Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 121.7%-ով և կազմել 237,804.5 մլն ՀՀ դրամ։
Պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են 3%-ով և կազմել 115,592.0 մլն ՀՀ դրամ։
Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 13.6%-ով և կազմել 57,570.6 մլն ՀՀ դրամ։
Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը նվազել են 3.4%-ով և կազմել 28,286.7 մլն ՀՀ դրամ։
Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են 25.3%-ով և կազմել 1,740.5 մլն ՀՀ դրամ։
Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը աճել են 70.3%-ով և կազմել 1,871.2 մլն ՀՀ դրամ։
Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 8.2%-ով և կազմել 37,865.5 մլն ՀՀ դրամ։
Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը աճել են 0.5%-ով և կազմել 10,152.2 մլն ՀՀ դրամ։
Կրթության ոլորտի ծախսերը աճել են 21.2%-ով և կազմել 53,589.4 մլն ՀՀ դրամ։
Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 23.6%-ով և կազմել 272,653.6 մլն ՀՀ դրամ։