2024 թվականի հուլիսի 30-ին, ժամը՝ 16։00-ին, Ագարակ քաղաքի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Ագարակ, Գարեգին Նժդեհի 5\8) տեղի կունենա «Ագարակի բացահանքում, հիմնականում հյուսիսային թևում, առանց լեռնահատկացման սահմանների փոփոխության և արդյունահանման ու մակաբացման ավելացման» վերաբերյալ հանրային քննարկումը։ Այդ մասին տեղեկացնում է Մեղրիի համայնքապետարանը։ «Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք զանգահարել Մեղրիի համայնքապետարան` +374 286 4-35-00 հեռախոսահամարին (աշխատանքային օրերին` ...
Կարդալ ավելին »In Slider
ՀԲ-ն ուշադրություն է հրավիրում Հայաստանի ոսկու ու թանկարժեք քարերի արտահանման ծավալին
Հայաստանի արտահանման աճը շարունակում են խթանել ոսկու ու ոկսերչական իրերի արտահանումն ու վերաարտահանումը։ Այս մասին ասված է Համաշխարհային բանկի հունիս ամսվա զեկույցում։ Ապրանքների արտահանումն աճել է 2,9 անգամ (տարեկան) 2024 թվականի ապրիլի համեմատ՝ պայմանավորված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման 10 անգամ աճով։ Համեմատության համար նշենք, որ դրանց մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ 2023 թվականի ապրիլին եղել է 24 տոկոս, այս տարվա ապրիլին՝ ...
Կարդալ ավելին »Ատոմակայանում շարունակվում են վերանորոգման աշխատանքները
Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) ընթացքի մեջ են պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)՝ 2024 թվականի համար նախատեսված աշխատանքները, որոնք տեղի են ունենում սահմանված ժամանակացույցով և կավարտվեն օգոստոս ամսի առաջին 10-օրյակում: Այդ մասին ասվում է ՓԲԸ հաղորդագրությունում: «ՊՆՎ-2024-ի շրջանակներում իրականացվելու են կայանի շահագործման անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես՝ ռեակտորային կայանքի հիմնական վերանորոգում, 3-րդ տուրբինի և 3-րդ տուրբոգեներատորի հիմնական նորոգում, 4-րդ տուրբինի ընթացիկ և ...
Կարդալ ավելին »Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի. տեղումները կավելանան
Շրջակա միջավայրի նախարարության Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմային բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից զգալի ավել։ Այս մասին հայտնելով «Ֆեյսբուք»-ի իր էջում, կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշել է, որ մեզ սպասվում է ոչ շատ շոգ և տեղումնառատ հուլիս:
Կարդալ ավելին »«Կանաչ» Ադրբեջանը ավելի շուտ սև է կամ շագանակագույն․ ՀՀ-ում մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանությանը․ Վարդան Ջհանյան
Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի նկատմամբ իրականացնում է «տեղեկատվական ահաբեկչություն»՝ անընդհատ կրկնելով այն թեզը, որ ՀՀ-ում գործող հանքարդյունաբերական ընկերություններն աղտոտում են գետերը, որոնք անցնում են նաև Ադրբեջանի տարածքով և այլն: Ակնհայտ է, որ սա Հայաստանի դեմ կազմակերպված արշավի մաս է։ Նավթ արդյունահանող Ադրբեջանն ամեն ջանք ներդնում է իրենց երկիրը որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջամարտիկ, իսկ Հայաստանը՝ որպես տարածաշրջանը ...
Կարդալ ավելին »Ինժեներներն էլեկտրաքարերին այդքան անհրաժեշտ լիթիումի այլընտրանքային արդյունահանում են մշակել
Ինժեներները ցույց են տվել հումքի արդյունահանման այլընտրանքային և էկոլոգիապես մաքուր միջոց, որն անհրաժեշտ է հանածո վառելիքից էլեկտրատրանսպորտին անցնելու համար: EnBW և LevertonHELM ընկերությունները հայտարարել են երկրաջերմային ջրերից մարտկոցների օգտագործման համար անհրաժեշտ լիթիումի հաջող արդյունահանման մասին: Տեխնոլոգիան բացում է էկոլոգիապես մաքուր հումքի աղբյուր էլեկտրական մեքենաների և էներգիայի պահպանման համակարգերի համար: Ցուցադրական նախագծում EnBW-ն երկրաջերմային էլեկտրակայանի ջրից արդյունահանեց լիթիումի քլորիդի լուծույթ՝ օգտագործելով լիթիումի ուղղակի արդյունահանումը: LevertonHELM-ը վերափոխել ...
Կարդալ ավելին »Մոտ 10 տարվա դադարից հետո լույս տեսավ «Հանքագործ և մետալուրգ» ամսագիրը
Գրեթե տասը տարվա դադարից հետո լույս տեսավ «Հանքագործ և մետալուրգ» հանդեսը։ Իհարկե, մեկ համարում հնարավոր չէր ամփոփել ոլորտի առջև ծառացած բոլոր խնդիրներն ու հանքագործների ամենալուրջ ձեռքբերումները, որոնցով այն կարողանում է վստահորեն իր տեղը գրավել երկրի տնտեսության զարգացման ու կայունացման առաջնագծում, սակայն համարում ներառված հարցազրույցները, վիճակագրական հետազոտությունների արդյունքները և այլ նյութեր, համոզված ենք, ոչ միայն հետաքրքիր կլինեն, այլև առատ նյութ կմատուցեն ...
Կարդալ ավելին »Վարուժան Դավթյան․ բացահանքի հմուտ մեքենավարը աշխատում է բարդ ռելիեֆում 1985-ից
Վարուժան Դավթյանը 1985 թվականից առ այսօր աշխատում է բացահանքում. սկզբում որպես ճոպանային էքսկավատորի մեքենավարի օգնական, ապա` մեքենավար: Այդ մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ Ներկայացնելով իր հերթական վաստակաշատ ածխատակցին՝ ԶՊՄԿ-ն նշում է, որ նման հմուտ մասնագետների ջանքերով են իրականացվում ճոպանային էքսկավատորների տեղափոխումը և շահագործումը բացահանքի տարածքում երկար հեռավորությունների վրա` անգամ բարդ ռելիեֆային պայմաններում: Ճոպանային էքսկավատորները խորհրդային արտադրության են` ...
Կարդալ ավելին »Հնդկաստանն աշխարհում առաջատարն է արտասահմանից դրամական փոխանցումների ծավալով
Հնդկաստանը 2023-24 ֆինանսական տարում (ավարտվել է մարտին) ստացել է $107 միլիարդի ռեկորդային զուտ փոխանցումներ արտասահմանում բնակովող իր քաղաքացիներից: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի (ՀԲ) տվյալները, երկրորդ ֆինանսական տարին անընդմեջ հարավասիական այդ հանրապետությունը գերազանցում է 100 միլիարդ դոլարի շեմը և այս ցուցանիշով առաջատարն է աշխարհում: Ըստ ՀԲ զեկույցի՝ Հնկաստանին հաջորդում են Մեքսիկան ($67 միլիարդ), Չինաստանը ($50 միլիարդ), Ֆիլիպինները ($40 միլիարդ) և ...
Կարդալ ավելին »Հայաստանում արտահանումն աճել է 2.5 անգամ
2024թ.-ի հունվար-մայիսին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 16,343.8 մլն ԱՄՆ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.2 անգամ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,207․2 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2024թ.-ի հունվար-մայիսին Հայաստանն արտահանել է 7,068.3 մլն ԱՄՆ դոլարի ...
Կարդալ ավելին »