Հանրային քննարկում Ագարակում՝ լեռնահատկացման սահմանների փոփոխության վերաբերյալ

2024 թվականի հուլիսի 30-ին, ժամը՝ 16։00-ին, Ագարակ քաղաքի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Ագարակ, Գարեգին Նժդեհի 5\8) տեղի կունենա «Ագարակի բացահանքում, հիմնականում հյուսիսային թևում, առանց լեռնահատկացման սահմանների փոփոխության և արդյունահանման ու մակաբացման ավելացման» վերաբերյալ հանրային քննարկումը։ Այդ մասին տեղեկացնում է Մեղրիի համայնքապետարանը։

«Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք զանգահարել Մեղրիի համայնքապետարան` +374 286 4-35-00 հեռախոսահամարին (աշխատանքային օրերին` ժամը 09:00-13:00 , 14:00-18:00-ն) կամ ներկայացնել բանավոր` հանրային լսման ընթացքում, ինչպես նաև կարող եք գրել [email protected] կամ [email protected] Էլ. փոստի հասցեին` 20 աշխատանքային օրվա ընթացում:

Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ` Մեղրիի համայնքապետարանի մամուլի քարտուղար Նաիրա Մկրտչյան»,- նշված է համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

ajax-loader