In Slider

Հացի արտադրությունն ավելացել է 1․4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 194,355.0 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.4%-ով։ Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 24․1%-ով և կազմել 102,015.4 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 21․9%-ով և կազմել 1,558.1 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն նվազել է 4․5%-ով և կազմել 4,123.3 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 3․6%-ով՝ ...

Կարդալ ավելին »

Պանրի արտադրության ծավալն աճել է 10․6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 19,138.8 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը աճել է 10․6%-ով։ Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը նվազել է 30․9%-ով և կազմել 2,652.5 տոննա։ Կաթի արտադրությունն աճել է 10․3%-ով՝ կազմելով 7,275.3 տոննա։ Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 18․9%-ով և կազմել 1,896.4 տոննա։ Մածունի արտադրությունն աճել ...

Կարդալ ավելին »

Ովքե՞ր և ինչպես կարող են անմաքս առևտրային գործունեություն ծավալել մաքսային գոտիներում

Կառավարությունը հաստատել է մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեություն և անմաքս առևտրի խանութներում գործունեություն իրականացնելու թույլտվության տրամադրման մրցույթի իրականացման կարգը: Հիմնավորման մեջ նշվում է, որ գործող կարգավորումներով մաքսային հսկողության գոտու տարածքում առևտրային գործողության իրականացումը, ապրանքների, տրանսպորտային միջոցների տեղաշարժը, անձանց, ներառյալ այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց մուտք գործելը և դուրս գալը կարող է տեղի ունենալ միայն մաքսային մարմինների թույլտվությամբ Առևտրային գործունեության թույլտվությունը ...

Կարդալ ավելին »

2025-ից 120 երկրի հետ կիրականացվի ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակում. ՊԵԿ

Հայաստանի Հանրապետությունը, լինելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ, միացել է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման Միասնական հաշվետվողական ստանդարտին։ Ստանդարտը ներդրած երկրների հարկային մարմինները, փոխադարձության սկզբունքով, ավտոմատ եղանակով տեղեկատվություն են փոխանակելու՝ ֆինանսական հաստատություններում ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ։ ՊԵԿ-ից հայտնում են, որ տեղեկատվության առաջին փոխանակումը 2025 թվականից է․ Հայաստանը շուրջ 120 պետությունների և աշխարհագրական տարածքների հետ, տարեկան մեկ ...

Կարդալ ավելին »

Հայրս առաջին անգամ ինձ 5 տարեկանում է հանք տարել․ Հայկ Ալոյանը՝ անվանի երկրաբան Պետրոս Ալոյանի մասին

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն իր 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում անդրադարձ է կատարել Երկրաբանության ոլորտում մեծ ավանդ ունեցող մի շարք ականավոր երկրաբանների: ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 90- ամյա միջոցառումների ցանկին է դասվում նաև ականավոր երկրաբան-գիտնականների, նրանց անցյալում կատարած աշխատանքների, սերունդներին թողած հիշողությունների վերաբերյալ տեսահոլովակների եւ հրապարակումների շարքը, որի մասին խոսում են հենց իրենց սերունդերը, որոնք ևս վաստակ ունեցող մասնագետներ են, ...

Կարդալ ավելին »

6 ամսով արգելվեց սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանումը

ՀՀ-ից մի շարք ապրանքների՝ դեպի ԵԱՏՄ երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի: Այդ մասին որոշումը կառավարությունն ընդունեց իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման ընդունումը պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով  ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի ...

Կարդալ ավելին »

Տարեկան գնաճը հասել է 0.6%-ի

Հայաստանի սպառողական շուկայում 2024թ. հոկտեմբերին տարեկան գնաճը 2023թ.նույն ժամանակահատվածի 0.1% – ից բարձրացել է մինչև 0.6%: Դա պայմանավորված էր ծառայությունների սակագների ավելի ընդգծված՝ 3.3% աճով, ինչին զուգահեռ նկատվել է ոչ պարենային և պարենային ապրանքների,  համապատասխանաբար, 2.1% և 0.1% էժանացում: Մեկ տարի առաջ նկատվել էր ծառայությունների սակագների 2.9% բարձրացում, ոչ պարենային ապրանքների 0.4% թանկացում և սննդամթերքի 1.8% էժանացում: Այդ մասին են ...

Կարդալ ավելին »

Հայաստանը դարձել է Վրաստանի էլեկտրաէներգիայի արտահանման 2-րդ շուկան

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կազմել է 1 միլիարդ կՎտ/ժ, ինչը 28.8%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, սակայն արտահանման շահույթը նվազել է 48.8%-ով և կազմել 49 միլիոն դոլար: Արտահանման միջին գինն այս տարի նվազել է 28.1%-ով և կազմել 0.047 դոլար մեկ կՎտ/ժ-ի դիմաց: Ամենաշատ էլեկտրաէներգիան արտահանվել է Թուրքիա (82.8%): Երկրորդ տեղում Հայաստանն է (13.1%), հաջորդում ...

Կարդալ ավելին »

ՀՀ մշտական բնակչությունը կազմում է 3 մլն 67 հազար մարդ

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է մշտական բնակչության վերաբերյալ տեղեկագիր: Ըստ ամփոփագրի՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմում է 3 մլն 67 հազար մարդ: Ամենախիտ բնակեցված համայնքը մայրաքաղաքն է: Երևանում ապրում է 1 մլն 136 հազար մարդ: Վարչակական շրջաններից առավել շատ բնակչություն ունեն Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Էրեբունի վարչական շրջանները: Ամենաքիչ բնակեցված վարչական շրջանը Նուբարաշենն է: Վիճակագրական տվյալների համաձայն՝ ...

Կարդալ ավելին »

105 ամյա Մայր բուհի 90 ամյա ֆակուլտետը․ ejc

Մայր բուհի Աշխարհագրության և Երկրաբանության ֆակուլտետի համար տարին հոբելյանական է: Հազարավոր շրջանավարտներ տված ֆակուլտետը  90 տարեկան է: Նոյեմբերի 15-ին՝  ժամը 12:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում 90-ամյա ֆակուլտետը հրավիրում է  բոլորին ներկա գտնվել և միասին նշել  իր  հոբելյանական  տարեդարձը, գրում է ejc-ը։ Սկզբում՝ 1934 թվականին, ավելի քան 70 տարի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետները գործել են առանձին, հետագայում 2008-ին  դրանց միավորմամբ կազմավորվել է որպես մեկ միասնական՝  Աշխարհագրության և ...

Կարդալ ավելին »
ajax-loader