Ովքե՞ր և ինչպես կարող են անմաքս առևտրային գործունեություն ծավալել մաքսային գոտիներում

Կառավարությունը հաստատել է մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեություն և անմաքս առևտրի խանութներում գործունեություն իրականացնելու թույլտվության տրամադրման մրցույթի իրականացման կարգը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ գործող կարգավորումներով մաքսային հսկողության գոտու տարածքում առևտրային գործողության իրականացումը, ապրանքների, տրանսպորտային միջոցների տեղաշարժը, անձանց, ներառյալ այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց մուտք գործելը և դուրս գալը կարող է տեղի ունենալ միայն մաքսային մարմինների թույլտվությամբ

Առևտրային գործունեության թույլտվությունը մաքսային հսկողության գոտիներում տրամադրվում է մրցույթի հիման վրա, որի արդյունքով հաղթող ճանաչված մասնակցի հետ պետական գույքի կառավարման ոլորտի լիազոր մարմինը կամ համայնքի ղեկավարը կնքում է մաքսային հսկողության գոտի հանդիսացող համապատասխան տարածքն ուղղակի եղանակով վարձակալության տրամադրման պայմանագիր:

Նախագծով մասնավորապես նախատեսվում է սահմանել՝

մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնող անձանց շրջանակը․

մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացմանը ներկայացվող պահանջները․

մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը։

ajax-loader