In Slider

ԱՄՀ․ առևտուրը դադարել է լինել տնտեսության աճի շարժիչն աշխարհում

Արժույթի միջազգային հիմնադրամը գրանցել է, որ առեւտուրն առաջին անգամ դադարել է լինել համաշխարհային տնտեսական աճի շարժիչը։ Այդ մասին հայտնել է ԱՄՀ կարգադրիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան։ Նա նշել է «առեւտրի հատվածայնացման բացասական գործոնի մասին համաշխարհային տնտեսության համար»։ Միայն վերջին 18 ամիսներին մտցվել են 4 հազար սահմանափակիչ միջոցներ, որոնց 60 տոկոսը՝ զարգացած տնտեսությունների կողմից։ «Երբ մենք ուսումնասիրեցինք այդ բոլոր 4 հազար [սահմանափակիչ] միջոցները, ...

Կարդալ ավելին »

Հայաստանը ԱՄՀ–ից 24,5 մլն դոլարի վարկ կստանա՝ լրացնելու բյուջեի դեֆիցիտը

Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) հերթական տրանշը կստանա այս տարվա դեկտեմբերի կեսերին՝ Stand–By վարկային համաձայնագրի շրջանակներում: Հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ գումարի տրամադրման վերաբերյալ դրական եզրակացություն է տվել հիմնադրամի առաքելությունը, որը համաձայնագրի շրջանակներում Հայաստանում հերթական ստուգատեսն է անցկացրել: Իր եզրակացությունը ԱՄՀ առաքելությունը կփոխանցի հիմնադրամի գործադիր խորհրդին, որն էլ այն կքննարկի դեկտեմբերի կեսերին: Տրանշի գումարը կազմում է 24,5 մլն դոլար։ Այսպիսով, ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը խորհրդի նիստ է անցկացրել

Հաստատված է «Հայաստանի Հանքագործների և Մետալուրգների Միություն» ՀԿ խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 16-ի նիստի թիվ 1 արձանագրության թիվ 1 որոշմամբ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԼՈՒԽ 1․ ՆՊԱՏԱԿԸ Սույն քաղաքականության նպատակն է` սահմանել «Հայաստանի Հանքագործների և Մետալուրգների Միությունում» շահերի բախման և հակակոռուպցիոն քաղաքականության սկզբունքները և դրանց կիրառման մոտեցումները: «Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը» հավատարիմ է էթիկապես ...

Կարդալ ավելին »

Այսօր, կարծես, նորից վերադառնում ենք պղնձի դարաշրջան (տեսանյութ)

Երկօրյա «Mining Armenia Forum»-ը միավորել էր Հայաստանի հանքարդյունաբերական ընկերություններին, պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր դաշտի և ներդրումային ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների՝ մեկ հարթակում։ Պանելային քննարկումների, ելույթների, հարցազրույցների ձևաչափով անցկացվող համաժողովին մասնակցել են առաջատար խոսնակներ ոչ միայն Հայաստանից, այլև Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ղազախստանից:

Կարդալ ավելին »

Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելն աճել է 84.4%-ով

2024-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը, որն ուղղված է արտադրության խթանմանը, կազմել է 319 մլրդ դրամ, ինչը 84.4% – ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Այդ մասին հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, հաշվետու ամսաթվի դրությամբ կնքվել է 5 909 պայմանագիր, որոնց 67%-ը լիզինգային գործարքներ են, և 33%-ը’ վարկային, 62% – ը’ դրամային և 38% – ը’ ...

Կարդալ ավելին »

ՀՀ բանկերը գրանցել են հիմնական հաշվեկշռային ցուցանիշների աճ

Հայաստանյան բանկերը 2024թ. երրորդ եռամսյակում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 15.6%-ով, պարտավորությունները՝ 15.3%-ով, կապիտալը՝ 17%-ով: Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ ներկայացնում ենք 2024թ. երրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը: Ակտիվներ ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2024թ. երրորդ եռամսյակում 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել ...

Կարդալ ավելին »

Հայաստանում աճում է միջազգային բեռնափոխադրումների պահանջարկը

2024թ. 3-րդ եռամսյակում ATI.SU բեռնափոխադրումների բորսայում տեղաբաշխված այլ երկրներից Հայաստան բեռների առաքման հայտերի քանակը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20% – ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ ՝ 7% – ով: Այդ մասին հաղորդում է բեռնափոխադրումների ATI.SU միջազգային բորսան: Թրենդը որոշում են Ռուսաստանից բեռնափոխադրումները. այս ուղղությամբ հայտերի քանակը տարեկան կտրվածքով աճել է 23% – ով, իսկ երկրորդ եռամսյակի համեմատ՝ ...

Կարդալ ավելին »

9 ամսում ՀՀ բանկերի շահույթն աճել է 25%-ով․ Banks

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով: Վերջին 23 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի ...

Կարդալ ավելին »

ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 21․71 մլրդ դոլար

2024թ. հունվար-օգոստոսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 21․71 մլրդ դոլար, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 9․62 մլրդ դոլարով կամ 79.56%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 8․99 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 108.45%-ով կամ 4․67 մլրդ դոլարով։ Երկրորդը տեղում ԱՄԷ-ն է՝ 4․35 ...

Կարդալ ավելին »
ajax-loader