Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվար-նոյեմբերին 54 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Նշված ժամանակաշրջանում այն կազմել է 28 մլրդ 179.6 մլն դոլար։ Ընդ որում, նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ կրճատվել է 15.6, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 27․4 տոկոսով։ Այս տարվա նոյեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 918.4 մլն դոլար։ Ընթացիկ ...
Կարդալ ավելին »In Slider
Հայաստանը 2025-ին եվրոբոնդ կթողարկի
Հայաստանը նախատեսում է հաջորդ տարի եվրոբոնդ թողարկել, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Մեր միջնաժամկետ պարտքի ռազմավարության մեջ նշված է, որ մենք 2025 թվականին թողարկելու ենք եվրոբոնդ: Ուրախ եմ ասել, որ վերաֆինանսավորման ռիսկը մեծապես նվազեցրել ենք, որովհետև 2025-ին մարվող եվրոբոնդի մի մասն անցյալ տարի հետ ենք գնել: Այսինքն՝ այն բեռը, որն ...
Կարդալ ավելին »Նախատոնական օրերին Երևան-Կապան չվերթները կլինեն ամենօրյա
Նախատոնական օրերին՝ ս.թ. դեկտեմբերի 25-ից 30-ը ներառյալ, Երևան-Կապան-Երևան չվերթները կլինեն ամենօրյա, հետևյալ ժամային գրաֆիկով. Երևանի «Զվարթնոց» օդանավակայից` 11:00, Կապանի «Սյունիք» օդանավակայանից`13:00: Տոմսերի արժեքը նույնն է, մեկ ուղղության համար` 20.000 ՀՀ դրամ: Այլ հարցերի և տոմսերի ամրագրման համար կարող եք զանգահարել չվերթը սպասարկող «ՆՈՎԷՅՐ» ընկերություն` հետևյալ հեռախոսահամարով. (374 60) 40-40-40, (374 60) 40-11-11 info@novair.am: Շնորհավոր գալիք Ամանոր, բարի չվերթ և փափուկ ...
Կարդալ ավելին »Պետությունն Ամուլսարի հանքի շահագործման համար կարող է վարկի երաշխիք տրամադրել
Հայաստանի կառավարությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման նպատակով վարկի ներգրավման համար կարող է պետական երաշխիք տրամադրել, Ֆինանսների նախարարությունն այժմ ուսումնասիրում է հանքը շահագործող «Լիդիան Արմենիայի» տրամադրած փաստաթղթերի փաթեթը, որից հետո կկայացնի որոշումը: Այդ մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Որպեսզի պետական երաշխիքի համար կամ բյուջետային վարկի համար որևէ մեկը դիմի, պետք է որոշակի փաստաթղթեր պատրաստի: Հիմա «Լիդիան»-ից մեր գործընկերներն ...
Կարդալ ավելին »Հայաստանը ցորենն ամբողջությամբ գնում է Ռուսաստանից
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ցորենի, ցորենի ալյուրի և եգիպտացորենի հիմնական մատակարարը։ Մաքսային ծառայության տվյալների համաձայն, 2024 թվականի առաջին կիսամյակում ներմուծված ցորենի ողջ ծավալը՝ 134 հազար տոննա, Հայաստանը գնել է Ռուսաստանից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մատակարարումների ծավալները նվազել են 23% – ով։ Մաքսային արժեքը նվազել է 32.1%-ով՝ մինչև 24.7 մլն դոլար: Ընդ որում, ցորենի ալյուրի 99.2%-ը նույնպես Հայաստան է ...
Կարդալ ավելին »ՀՀ-ն կրճատել է Ռուսաստանից բնական գազի մատակարարումը՝ ավելացնելով հեղուկ գազի ներմուծումը
2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը բնական գազի ներմուծումը կրճատել է 8,5% – ով ՝ մինչև 1 354 211 խմ, մաքսային արժեքի 8,3% անկման դեպքում ՝ մինչև 233,9 մլն դոլար։ Ինչպես վկայում են ՀՀ մաքսային ծառայության տվյալները, բնական գազի 83,3% – ը Հայաստան է մատակարարվել Ռուսաստանից։ Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում ՌԴ-ից Հայաստան է ներմուծվել 1 128 011 խմ բնական գազ՝ ծավալի տարեկան ...
Կարդալ ավելին »Բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի թիվը կազմել է 1518
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024թ.-ի հոկտեմբերի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 1,518: 2024թ.-ի հոկտեմբերին Երևանում իրականացվել է 1,137 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 74․9%-ը: Կոտայքում իրականացվել է 74 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 4․9%-ը: Լոռիում՝ 73 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 4․8%: Արմավիրում իրականացվել է 63 առքուվաճառքի գործարք, ...
Կարդալ ավելին »Եթե Հայաստանը կրկնապատկի մետաղների արտադրությունը, ապա չորս անգամ ավելի կվաստակի․ Վարդան Ջհանյան
МИР 24-ը ներկայացրել է ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Չինաստանի միջև՝ նշելով, որ այն գերազանցել է երկու միլիարդ դոլարը։ Տեսանյութում նշվում է, որ Հայաստանից Չինաստան արտահանման ամենամեծ բաժինը պղնձի, մոլիբդենի, ցինկի և թանկարժեք մետաղների խտանյութերինն է։ Հեռուստաընկերությունը մեջբերել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի խոսքը․ Նա, մասնավորապես, ասել է․ «Կանխատեսումների համաձայն՝ 10 տարվա ընթացքում մետաղների գները կկրկնապատկվեն։ Եթե Հայաստանը ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն մոտ 117 մլն դրամ է տրամադրել Սյունիքի բուժհաստատություններին
ԶՊՄԿ-ն 2024 թ. շուրջ 117 մլն դրամ է տրամադրել Սյունիքի մարզի բուժհաստատություններին: Կոմբինատի ֆինանսական աջակցության շնորհիվ բժշկական կենտրոնները կարողանում են հրավիրել մասնագետներ, վճարել ջեռուցման ծախսերը, կատարել վերակառուցման և վերազինման աշխատանքներ: Մանրամասները` տեսանյութում:
Կարդալ ավելին »Համաֆինանսավորվել են սուբվենցիոն ծրագրեր Կապանում և Քաջարանում
2024-ին ԶՊՄԿ-ն համաֆինանսավորել է սուբվենցիոն ծրագրեր Կապանում և Քաջարանում: Կապանի մի քանի գյուղական բնակավայրերը մշտական և լավորակ խմելու ջրով ապահովելու ծրագրում համայնքի մասնաբաժինն ամբողջությամբ հատկացրել է կոմբինատը: Քաջարանում այս տարի հաստատվել է մեկ սուբվենցիոն ծրագիր, այստեղ էլ ձեռնարկության մասնաբաժինը համայնքի համաներդրման 86 տոկոսն է:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ