In Slider

ԶՊՄԿ-ն կրկին գլխավորում է 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: Խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հաջորդաբար առաջին տասնյակում են նաև «Գազպրոմ Արմենիա»-ն, «Գրանդ Տոբակո»-ն, «Ամերիաբանկ»-ը, «Արդշինբանկ»-ը, Մոբայլ Սենթր Արթ»-ը, «Փրիթի Ուեյ»-ը, «Սի Փի Էս Էներջի Գրուպ»-ը, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, «Ջեյ Թի Այ ...

Կարդալ ավելին »

20 կամազն ավելի շատ է օդն աղտոտում, քան Երասխի գործարանի ծուխը կլինի․ Օսիկյան

Երասխում կառուցվող գործարանն ընդամենը մետաղաձուլարան է, ոչ թե մետալուրգիական գործարան․ 20 հատ կամազ ավտոմեքենան ավելի շատ փոշի է հանում և օդը CO գազով աղտոտում։ Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչ Արամ Օսիկյանը՝ անդրադառնալով մեր երկրի հանքարդյունաբերութան դեմ հոխորտացող ադրբեջանցի «բնապահպաններին»։ «Այնտեղ երկաթ է ձուլվելու, ջուրը հովացման համար է օգտագործվելու։ Հայկական կողմը նպատակահարմար չի գտել ...

Կարդալ ավելին »

Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ

Հայաստանում հունիս ամսին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719 հազար 224 աշխատատեղ: Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում: «Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության ուղեծրում, շարունակում է նոր աշխատատեղերի ստեղծումը: Եվ հունիսին Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719 հազար 224 աշխատատեղ: Ըստ այդմ՝ 2018 թվականի մայիսից մինչև օրս Հայաստանում ստեղծվել է ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը վեց ամսում աճել է 11,4 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-հունիսին 11․4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1 տոկոսով՝ կազմելով 1 տրիլիոն 167 միլիարդ 535 միլիոն դրամ: Շինարարության ծավալը 2023-ի ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերությունը Հայաստանում բնապահպանական առումով շատ ավելի լավ դիրքում է, քան Ադրբեջանում․ Ջհանյան

Ադրբեջանը, ի դեմս իր կեղծ բնապահպանների, ֆեյք փաստեր է ներկայացնում Հայաստանի դեմ՝ փորձելով խոչընդոտել մեր երկրի տնտեսական առաջընթացը։ Հրավիրած մամուլի ասուլիսին այդ մասին հայտարարեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։ «Հանքարդյունաբերությունում բնապահպանական միջազգային չափանիշները պահպանելու առումով Հայաստանը շատ ավելի լավ դիրքում է, քան հենց Ադրբեջանը: Ավելին, բնապահպանական խնդիրները լուծելու, թափանցիկ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանն օգտագործում է հիբրիդային պատերազմի բոլոր միջոցները, որպեսզի հայկական պետությանը զրկի հիմնական տնտեսական ներուժից

Հայաստանի համար հանքարդյունաբերության նշանակությունն առավել քան նշանակալի է։ Այս ճյուղը միշտ եղել և մնում է Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչներից մեկը։ Մասնավորապես, օտարերկրյա ուղղակի ներդրումների (FDI)   զգալի մասն ուղղվում է այս ոլորտ, որն ապահովում է աշխատատեղեր, լուծում սոցիալական խնդիրներ և խթանում տարածքային զարգացումը։ Հանքագործների և մետալուրգների միջազգային միության՝ «Հանքարդյունաբերության դերը ազգային տնտեսություններում» զեկույցում Հայաստանը հանքարդյունաբերության ոլորտի արտահանման ինդեքսով 182 երկրներից առաջին ...

Կարդալ ավելին »

Մեկ՝ արև, մեկ՝ անձրև․ սպասվում է շոգ, փոփոխական եղանակ

Հայաստանի տարածքում 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-26-ին, 28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Քամին՝ հարավարևելյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-25-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության ...

Կարդալ ավելին »

«ՀԵՔՍԱԳՈՆ ԹԻ ԷՍ»-ին պատկանող ընկերությունը ISO սերտիֆիկատ է ստացել

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ «ՀԵՔՍԱԳՈՆ ԹԻ ԷՍ»-ը տեղեկացնում է, որ ընկերությանը 100 % պատկանող «ԱԼԱՓՄԵՏ» ՓԲԸ-ն ստացել է AST ISO 9001-2016 համապատասխանության սերտիֆիկատ։ Միությունը շնորհավորում է «ՀԵՔՍԱԳՈՆ ԹԻ ԷՍ»-ին կարևոր ձեռքբերման առթիվ և մաղթում նոր հաջողություններ։

Կարդալ ավելին »
ajax-loader