Հարկ վճարողների կողմից 2023 թ. օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 280: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ այս թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 39 914-ով կամ 5.9 %-ով:
Կարդալ ավելին »In Slider
Զբոսաշրջության ռեկորդային աճ՝ Դուբայում. այցերը գերազանցել են նախաքովիդյան ցուցանիշերը
2023-ին Դուբայի զբոսաշրջային արդյունաբերությունը շարունակում է կայուն աճ արձանագրել։ Առաջին կիսամյակում քաղաքն ընդունել է ռեկորդային՝ 8,55 միլիոն այցելուի․ 2019-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը 8,36 միլիոն էր։ էմիրությունում նկատվում է զբոսաշրջային հոսքերի աճ՝ տարեկան 20%-ով, ինչը վկայում է Դուբայի՝ որպես աշխարհի ամենաշատ այցելվող քաղաքներից մեկի կարգավիճակի ամրապնդման մասին, որը համակարգված շարժվում է «Դուբայի տնտեսական ծրագիր 2033»֊ի նպատակների հաջող իրագործմանն ընդառաջ։ Դեպի ...
Կարդալ ավելին »Համատեղ լուծենք խնդիրները․ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդիպում է կազմակերպել բնապահպանական կառույցների հետ
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում բնապահպանական հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։ Նպատակը հանրապետության բնապահպանության հեռանկարների քննարկումն էր։ Օրակարգը ներառում էր՝ Երկխոսություն Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ՀՀ-ում բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին միջև՝ բնապահպանական խնդիրների շուրջ փոխգործակցության, համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամությամբ։ Հայաստանի հանքարդյունաբերության և ՀԿ սեկտորի դեմ ադրբեջանական քաղաքականության վերլուծություն, իրավիճակի, ռիսկերի գնահատում, համատեղ պայքարի ...
Կարդալ ավելին »Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա Արցախից բռնի տեղահանվածների համար
Հարգելի արցախցիներ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը բռնի տեղահանվածների զբաղվածության խնդիրները գնահատելու նպատակով ստեղծել է հանքերում աշխատանքային փորձ ունեցող մասնագետների տվյալների բազա։ Այն բռնի տեղահանված բնակիչները, որոնք աշխատել են Արցախի հանքարդյունաբերության ոլոտում, կարող են դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 60 700 705 կամ այցելել Երևան, Գ․ Լուսավորիչ 9, ՀՀՄՄ-ի գրասենյակ տվյալների բազայում գրանցվելու համար։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տնօրինություն
Կարդալ ավելին »Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2024-ի ապրիլի 1-ը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում ընդունված որոշման համաձայն, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով և (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը։ Միաժամանակ, կոմիտեն հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշմամբ սահմանված է, որ ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 2024-ի պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար 2024 թվականին ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար 2024 թվականին ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի: Այդ մասին սեպտեմբերի 28-ի Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը: «Մենք բյուջեն հաստատում ենք այնպիսի միջավայրում, երբ ունենք տասնյակ հազարավոր բռնի տեղահանված փախստականներ, ...
Կարդալ ավելին »2025-ից շրջանառության հարկով աշխատող բիզնեսը ստիպված կլինի փաստաթղթավորել բոլոր գործարքները
2025 թվականի հունվարի 1-ից պետությունը շրջանառության հարկի ռեժիմով աշխատող բիզնեսին կպարտավորեցնի փաստաթղթավորել ապրանքների ձեռքբերման բոլոր գործարքները։ Համապատասխան օրինագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը: Նա պարզաբանել է, որ, եթե համալիր ստուգումների եւ ուսումնասիրությունների ժամանակ հարկային մարմինները չհայտարարագրված ապրանքներ հայտնաբերեն, ապա տնտեսվարող սուբյեկտը պարտավոր կլինի եկամտահարկ վճարել այդ ապրանքների ընդհանուր արժեքի ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը կվերահսկի անշարժ գույքի վարձակալության շուկան
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) մտադիր է վերահսկողություն սահմանել անշարժ գույքի վարձակալության շուկայում՝ այն ստվերից դուրս բերելու նպատակով: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը։ Առաջարկվող օրինագծի համաձայն, անշարժ գույք վարձակալող ֆիզիկական անձիք պարտավոր են հայտարարագրել անշարժ գույքի վարձակալությունից իրենց եկամուտները և ստանալ պետական գրանցում: Հակառակ դեպքում վերջիններս ծանրաբեռնված կլինեն գույքի կադաստրային արժեքի ...
Կարդալ ավելին »2024-ին տնտեսական աճի տեմպը կարագանա․ ՎԶԵԲ-ի կանխատեսումը
ՎԶԵԲ տարածաշրջաններում 2023 թ. աճի տեմպն արագացել է` հասնելով 2.4 տոկոսի Կանխատեսվում է, որ 2024 թ. աճի տեմպը կարագանա` հասնելով 3.2 տոկոսի 2023 թ. հուլիսին գնաճի տեմպը նվազել է` միջինում կազմելով 9.7 տոկոս: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վերջին Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ զեկույցի համաձայն, ակնկալվում է, որ Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Թուրքիայի տնտեսությունները 2023 թվականին կպահպանեն աճի բարձր տեմպ` չեզոքացնելով Եվրոպայի անցումային ...
Կարդալ ավելին »Anglo Asian Mining-ն ակնկալում է ստանալ Կաշենի լեռնահանքային համալիրը
Բրիտանական Anglo Asian Mining (ААМ) ընկերությունը հետեւում է իրավիճակի զարգացմանը Ղարաբաղում՝ ակնկալելով Ադրբեջանի իշխանություններից ստանալ Կաշենի լեռնահանքային համալիրը, որը սեպտեմբերի 20-ից հետո անցել է Բաքվի վերահսկողության ներքո: Այդ մասին հայտնում է banks.am-ը Anglo Asian Mining հայտարարել է, որ լեռնահանքային համալիրի ոսկու եւ պղնձամոլիբդենային հանքերը գտնվում են իրենց «պայմանագրային տարածքներում»: Կաշենի հանքը շահագործում էր «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ