Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 2023 թվականին, կանխատեսումներից մեկի համաձայն` կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Մոսկվայում Միջազգային մաքսային համաժողովի ժամանակ։ «Կա առանձին կանխատեսում, որ կգերազանցենք 100 միլիարդ դոլարը (խմբ․՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ առևտրի ծավալը)», – ասել է փոխվարչապետը՝ պատասխանելով լրագրողների հարցին։ Ինչպես ...
Կարդալ ավելին »In Slider
ԿԲ-ն 5,6 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում
Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2024 թվականին տնտեսական աճը կլինի 5.6 տոկոս, իսկ գնաճը կմոտենա նպատակային թիրախին: Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այդ մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ: «Մենք կարծում ենք, որ այս տարվա համար տնտեսական աճը կլինի 7 տոկոսի շրջանակներում: Նախորդ տարի 12.6 տոկոս տնտեսական աճ ունենալուց հետո ...
Կարդալ ավելին »2024-ին աշխատավարձի 8,8 տոկոս աճ է կանխատեսվում
Հայաստանում 2024 թվականին իրական աշխատավարձի 8,8 տոկոս աճ է կանխատեսվում։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այդ մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Այն դրական միտումները, որոնք արձանագրում ենք աշխատանքի շուկայում, կարծում ենք, որ կշարունակվեն 2024 թվականին։ Բարձր տնտեսական աճի պայմաններում 2023 թվականին կանխատեսում ենք վարձու աշխատողների թվի և իրական աշխատավարձի աճ՝ համապատասխանաբար ...
Կարդալ ավելին »Սոթքի հանքում աշխատանքի դադարեցումը բացասաբար է ազդել տնտեսության վրա. նախարար
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքի դադարեցումը 2023թ–ին բացասաբար է ազդել ՀՀ տնտեսության աճի ցուցանիշների վրա։ ԱԺ–ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նման հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ամփոփելով 2023թ–ի հիմնական տնտեսական ցուցանիշները։ Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի բաց հանքի աշխատանքը դադարեցվել է մայիսին։ Հոկտեմբերին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտարարեց, որ հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել․ խոսքը փակ հատվածի մասին է Հովհաննիսյանի ...
Կարդալ ավելին »Հաջորդ տարվա պետբյուջեի եկամտային մասը 105 տոկոսով ավելի է 2018-ին պլանավորածից
Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագծում եկամտային մասը 1 տրլն 367 մլրդ 800 մլն դրամով կամ 105 տոկոսով ավելի է, քան 2018-ին պլանավորածը: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «2024 թվականի բյուջեի եկամտային մասով ՀՀ բյուջեն 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է: 2024 ...
Կարդալ ավելին »Հայաստանում արտահանումն աճել է 48.5%-ով
2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 13,739.5 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 47.2%-ով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 3,150.8 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2023թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանն արտահանել է 5,251.4 մլն ԱՄՆ դոլարի ...
Կարդալ ավելին »Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 30-31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ Երևանում հոկտեմբերի 30-31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարդալ ավելին »ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է ավելի քան երկու անգամ
Հայաստանի եւ ԱՊՀ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն այս տարվա ութ ամիսների ընթացքում աճել է 55%-ով։ Այդ մասին Բիշքեկում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այս տարվա հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Համագործակցության երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա ծավալների համեմատ աճել է գրեթե 55%-ով։ Հայաստանից արտահանումն աճել ...
Կարդալ ավելին »Բանկերի մուծած հարկերն ավելացել են 140,56%-ով. առաջատարն Ամերիաբանկն է
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։ Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող 18 առևտրային բանկից 17-ը, Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը դուրս է մնացել ցուցակից։ Ցուցակում է նաև ՀՀ Կենտրոնական բանկը։ 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը ...
Կարդալ ավելին »Մինչև 2040-ը վերականգնվող էներգետիկայի հզորությունը նախատեսվում է հասցնել 2000 ՄՎտ-ի
Կառավարության նիստի քննարկմանն է ներկայացվել որոշման նախագիծ, որում առաջարկվում է փոփոխություններ կատարել արդեն իսկ հաստատված էներգետիկայի բնագավառի ռազմավարական ծրագրում մինչև 2040 թվականի և այդ ծրագրի իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցում։ Կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։«Այս նախաձեռնությունը պայմանավորված է ոլորտում տեղի ունեցող մի շարք գործընթացներով և այդ գործընթացներով պայմանավորված ցուցանիշներում և նպատակներում, ինչպես նաև ժամկետներում փոփոխություն ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ