In Slider

Արցախի պետական բյուջեում շարունակում է մնալ շուրջ 3,1 մլրդ դրամ մնացորդ, որը սառեցված է. Շտաբ

Պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ «Պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են: Հաշվի առնելով ապատեղեկատվության տարածման հետևանքով բնակչության շրջանում առկա խոսակցությունները՝ ներկայացնում ենք, որ վերջին ռազմական գործողություններից հետո պետական բյուջեից ...

Կարդալ ավելին »

ԶՄՊԿ-ն 62,6 մլն դրամ է տրամադրել տեղահանված արցախցիների աջակցության նպատակով

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine ֆինանսական աջակցությամբ և ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ աջակցում է տեղահանված անձանց: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ)՝ ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ, տեղահանված անձանց սնունդով և հիգիենիկ պարագաներով աջակցելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությանն (ՀԿԽԸ) է փոխանցել 62 600 000 ՀՀ դրամ։ Նշված գումարի ...

Կարդալ ավելին »

Ատոմակայանը մինչև 2026-ն աշխատելու լիցենզիա ունի․ փոխվել են համակարգեր և սարքեր

Հայաստանի ատոմային էլեկտրակայանն այս պահին մինչև 2026-ն աշխատելու արտոնագիր ունի,  կիրականացվեն մի շարք աշխատանքներ՝ այն երկարաձգելու ուղղությամբ: Այդ մասին ԱԺ-ում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Հարցին՝ ՄԱԳԱՏԷ-ին ուղղված Թուրքիայի՝ Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջի վերաբերյալ, նա նշել է, որ որքան էլ ատոմակայանը իսկապես շատ բարդ ենթակառուցվածք է, էներգետիկ կարևոր ենթակայան, բայց ատոմակայանի հետ կապված գործընթացները բավականին պարզ ու ...

Կարդալ ավելին »

Մասնավոր փոխանցումների ներհոսքը Հայաստան սկսել է կրճատվել․ ԿԲ

Մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2023 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 1.2 մլրդ դոլար, ինչը 13.2% – ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ։ Այդ մասին են վկայում Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալները։ Նախանշվող վայրընթաց միտումը պայմանավորված էր Ռուսաստանից և ԱՄՆ-ից դրամական փոխանցումների ներհոսքի դինամիկայի վատթարացմամբ ՝ նույն երկրներ արտահոսքի շարունակական բարձր աճի պայմաններում։ Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ներհոսքի տարեկան աճը ...

Կարդալ ավելին »

Կոնյակի արտադրությունը նվազել է 22,1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 11,402.5 հազար լիտր (100% սպրիտի) կոնյակ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 22.1%-ով։ Հիշեցնենք, որ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպրիտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը ...

Կարդալ ավելին »

ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաքելություն կուղարկի Երևան՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Հայաստանի խնդրանքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջիկա օրերին շտապ առաքելություն կուղարկի Երևան՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կրթական աջակցություն ցույց տալու նպատակով: Աջակցությունն ուղղված կլինի կրթության շարունակականության ապահովմանն ու տեղահանված ուսանողներին հոգեսոցիալական օգնության տրամադրմանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն: Տեքստում ասվում է, որ վերջին օրերին ավելի քան 100 հազար մարդ է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել՝ գալով Հայաստան։ Նրանց՝ մոտ մեկ երրորդը երեխաներ ու ...

Կարդալ ավելին »

Սևանից սիգի որսի ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 15-ը

Կառավարությունը ևս 2,5 ամսով երկարաձգել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի ժամկետը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023-ի համար մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300 տոննա սիգի չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2023 թվականի մայիսի 4-ից, փաստացի կնքվել է 8 պայմանագիր: Որսի իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ը: Ուսումնասիրությունների արդյունքնում ...

Կարդալ ավելին »

Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 0,1 տոկոս

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023 թ. սեպտեմբերը 2022 թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 0.1 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.9 տոկոս։ Այդ մասին տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն՝ մանրամասնելով, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6 տոկոս հավելաճ):  Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023 թ. սեպտեմբերին օգոստոսի ...

Կարդալ ավելին »

Բենզինի և դիզվառելիքի գներն աճել են մոտ 6 և 7 տոկոսով

 Հայաստանում  բենզինի և  դիզելային վառելիքի գներն 2023 թվականի սեպտեմբերին, նախորդ ամսվա  համեմատ, աճել են 5.8  և 6.9 տոկոսով: Այդ մասին հայտնում են ՀՀ Վիճակագրական կոմիտեից՝ հավելելով, որ 2023թ. սեպտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.4 տոկոս գնաճ և դիզելային վառելիքի 17.4 տոկոս գնանկում, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ բենզինի 18.1 տոկոս  գնաճ և դիզելային վառելիքի՝ 6.2 տոկոս ...

Կարդալ ավելին »

Ստորագրվել է Հյուսիս-Հարավ միջանցքի Աշտարակ-Թալին հատվածի կառուցման պայմանագիրը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34 կմ հատվածի շինարարության պայմանագրի ստորագրման արարողությանը։ ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, պայմանագիրը ստորագրել են շինաշխատանքների պատվիրատու՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և կապալառու կազմակերպության՝ «Լևանտինա Ինխեներիա և Կոնստրուկսիոն և Օբրաս Պուբլիկաս և Ռեգադիոս» ՀՁ-ի ներկայացուցիչներ Ժոզե Մաուրիսիո Բարբետա Ասերետը և Դանիել Ֆերնանդեզ Մենենդեզը։ Նախարարը ողջունել է ...

Կարդալ ավելին »
ajax-loader