Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 0.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ. սեպտեմբերին՝ 2022թ. համադրելի ամսվա համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 0.1%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ նվազել 2.3%-ով։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ սեպտեմբերի համեմատ նվազել են 3.1%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2022թ սեպտեմբերի համեմատ աճել են 8.3%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2022թ սեպտեմբերի համեմատ աճել են 4.4%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2022թ սեպտեմբերի համեմատ աճել են 1.3%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2022թ սեպտեմբերի համեմատ աճել են 3.7%-ով։ Առողջապահության գները 2022թ սեպտեմբերի համեմատ աճել են 2.0%-ով։

Տրանսպորտի գները 2022թ սեպտեմբերի համեմատ աճել են 1.3%-ով։ Կապի ծառայությունների գները 2022թ սեպտեմբերի համեմատ նվազել են 0.4%-ով։

Հանգստի և մշակութային գները 2022թ սեպտեմբերի համեմատ աճել են 1.1%-ով։ Կրթության գները 2022թ սեպտեմբերի համեմատ աճել են 4.8%-ով։ Ռեստորանների և հյուրանոցների գները 2022թ սեպտեմբերի համեմատ աճել են 5.3%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2022թ սեպտեմբերի համեմատ աճել են 2.2%-ով։

ajax-loader